Monthly Archives: Ноябрь 2011

Մեղքերն իսլամում

  1. Քուֆր (անհավատություն)
  2. Մարդու սպանությունը, որին Ալլահն արգելել էր սպանել առանց արդարացման
  3. Անմեղ մուսուլմանին ամուսնական անհավատարմության մեջ մեղադրելը
  4. Դասալքությունը ճակատից, երբ իսլամի պաշտպանության համար պատերազմ է գնում
  5. Տոկոսների օգտագործումը (վաշխառություն)
  6. Որբ երեխաների փողերի օգտագործումը անձնական նպատակներով
  7. Կախարդությամբ զբաղվելը
  8. Մեծ մեղք կատարելը գլխավոր մզկիթում
  9. Ծնողներին տառապանքներ պատճառելը
  10. Խաբեություն
  11. Գողություն
Categories: Հանցագործություն, Պատերազմ, Օրենսդրություն, Ազգագրություն, Ավանդույթներ, Կրոն | Метки: , , , , , , , , , , , | Оставьте комментарий

Մեգան Ֆոքս

Մեգան Ֆոքսը (անգլ. Megan Denise Fox) ամերիկացի դերասանուհի և ֆոտոմոդել է:

Կենսագրությունը

Մեգան Դենիզ Ֆոքսը ծնվել է 1986 թ.-ի մայիսի 16-ին ԱՄՆ-ի Թենեսի նահանգում: Մեգանն ունի իռլանդական, ֆրանսիական և հնդկացիական արմատներ: Նրա հայրը պայմանական ազատազրկվածների բանտում բանտապահ էր աշխատում: Երբ Մեգանը 3 տարեկան դարձավ, նրա ծնողները ամուսնալուծվեցին, սակայն Մեգանի մայրը շատ շուտով կրկին ամուսնացավ իրենից անհամեմատ տարիքով մեծ տղամարդու հետ, որն էլ Մեգանին և նրա ավագ քրոջը տարավ Ֆլորիդայի Պորտ Սենտ Լյուսի քաղաք: Հայրացուն հին բարքերի տեր անձնավորություն էր և արդյունքում խիստ դաստիարակությունը պատճառ դարձավ Մեգանի մոտ  ագրեսիայի անվերահսկելի բռնկումների:

5 տարեկանում Մեգանը սկսեց զբաղվել պարերով և մասնակցել դրամատիկական խմբակում: Առաջին դերերից մեկը կայացավ «Արևային արձակուրդներ» ֆիլմում 2001 թ.-ին, որտեղ կերտեց զզվելի գեղեցկուհու դերը, որը հանգիստ չէր տալիս Օլսեն քույրերի հերոսուհիներին: 16 տարեկանում նա արդեն Ֆլորիդայում նկարահանված մի քանի ֆիլմերի ռեզյումեներ ուներ: Դրանց մեջ էր նաև Մայքլ Բեյի «Վատ տղաներ 2»-ը: Մեկ տարի անց Մեգանը մոր հետ տեղափոխվեց Լոս Անջելես: 2003-2004 թթ.-ի ընթացքում Մեգանը էպիզոդիկ դերեր է խաղում «Օուշենի փողոցը», «Ինչի համար եմ քեզ սիրում», «Երկուս ու կես մարդ» և «Օգնություն» ֆիլմերում: 2004 թ.-ին Մեգանը երկրորդական դերեր էր խաղում Հոլիվուդում Լինդսեյ Լոհանի հետ «Բեմի աստղը» ֆիլմում, 2004-2006 թթ.-ին խաղում էր Սիդնի Շանովսկու դերը «Էկրանի թագուհին» սերիալում:

2007 թ.-ին Մեգանը մեծ հաջողություն ունեցավ, քանի որ մասնակցեց 2007 թ.-ի ամենադիտարժան ֆիլմում՝ «Տրանսֆորմերներ»-ում, որտեղ խաղաց Միքայելա Բեյնսի դերը: 2008 թ.-ին խաղաց նորելուկ աստղի դերը «Ինչպես կորցնել ընկերներին և ստիպել բոլորին ատել քեզ» ֆիլմում:

Читать далее

Categories: Մարդիկ, Մրցանակներ, Շոու-բիզնես, ԶԼՄ, Կինո | Метки: , , , , , , , , , , , , , , , , , , , , , | Оставьте комментарий

Նստակյաց կենսակերպը նպաստում է նստատեղի մեծացմանը

Իսրայելցի գիտնականները պարզել են, որ նստակյաց աշխատանքը և կենսակերպը ուղղակիորեն մեծացնում են մարդկանց հինգերորդ կետերի չափսերը: Ինչքան երկար է մարդ նստում, այնքան մեծ հետույք նա ունի:

Պարզվում է, որ ավելորդ ճնշումը, որն ուղղվում է մարդու մարմնի ստորին մասի վրա նստելու կամ պառկելու ժամանակ, բերում է 50%-ով ավելի շատ ճարպերի կուտակմանը: Այս օրինաչափությունը կարելի է նկատել նստակյաց կյանք նախընտրող, քիչ շարժվող և սպորտով չզբաղվող մարդկանց մոտ:

Ինչպես պարզել են Թել-Ավիվի Համալսարանի հետազոտողները, ճարպային բջիջները ավելի շատ ճարպ են արտադրում երկարարտև նստելուց առաջացած ճնշման հետևանքով: Պարզվել է նաև, որ ժամանակի ընթացքում ճարպային բջիջները ներխուժում են մարդու մկանային համակարգ:

            

Categories: Սպորտ | Метки: , , , , , | Оставьте комментарий

Չե Գևարայի վերջին նամակը Ֆիդել Կաստրոյին

1965 թ.-ի ապրիլի 1-ին «մայրցամաքային պարտիզանական պայքարի» մեկնելուց առաջ Չե Գևարան նամակներ գրեց ծնողներին, երեխաներին և Ֆիդել Կաստրոյին:

Նամակը Ֆիդել Կաստրոյին.

Ֆիդել.

Ես այժմ շատ բաների մասին եմ հիշում. թե ինչպես ծանոթացա քեզ հետ Մարիա Անտոնիայի տանը, թե ինչպես դու ինձ առաջարկեցիր գալ, պատրաստումների բոլոր դժվարությունների մասին: Մի անգամ եկան և հարցրեցին. «Ում է պետք տեղեկացնել մահվան դեպքում և ինչքան է իրական հնարավորությունը, որ մենք բոլորս կզոհվենք»: Մեզ համար դա ինքնին ենթադրելի էր, որ հեղափոխությունից կամ դուրս ես գալիս հաղթանակած կամ մահացած (եթե անկեղծ լինենք): Հաղթանակի ճանապարհին շատ ընկերներ թողեցին մեզ:

Ինձ համար դա այժմ այնքան էլ ողբերգական չէ, որովհետև մենք այժմ ավելի հասուն ենք, սակայն իրադարձությունները կրկնվում են: Զգում եմ, որ ես կատարել եմ պարտքի իմ բաժինը, որն իր տարածքում ինձ կապեց  Կուբայական հեղափոխության հետ և ես քեզ, ընկերներին, քո ժողովրդին, որը նաև իմը դարձավ, հրաժեշտ եմ տալիս:

Ես փաստացիորեն հրաժարվել եմ Կուսակցության ղեկավարման իմ պաշտոններից, իմ նախարարական աթոռից, Հրամանատարի իմ կոչումից, կուբայական իմ էությունից: Ոչ մի օրինական բան ինձ չի կապում Կուբայի հետ, միայն այլ կարգի կապեր, որոնք չեն կարող վերացվել, ինչպես պաշտոնական կապերը:

Հետահայաց նայելով իմ ապրած կյանքին՝ ես կարծում եմ, որ բավական բարեխիղճ և ինքնամոռաց եմ ջանացել, որպեսզի ամրապնդեմ հեղափոխական հաղթանակը:

Ես հիանալի օրեր եմ ապրել և զգացել եմ քո ժողովրդին պատկանելու քո հպարտությունը Կարիբյան ճգնաժամի վառ և տխուր օրերին:

Читать далее

Categories: Պատերազմ, Պատմություն, Քաղաքականություն, Ազգագրություն | Метки: , , , , | Оставьте комментарий

Youtube-ի պատմության ամենավատ հոլովակը

Ամերիկացի 13-ամյա երգչուհի Ռեբեկա Բլեքի Youtube-ում տեղակայված «Friday» երգը 60 միլիոնից ավել մարդ է դիտել: Հատկանշական է, որ հոլովակը դուր չի եկել այն դիտողների ավելի քան 90%-ին: Թերևս, սա Youtube-ի պատմության ամենավատ արդյունքն է:

Ռեբեկա Բլեքը կալիֆորնիական ձայնագրման ընկերություններից մեկի արտադրանքն է: Ռեբեկան այդ երգում երգում է, որ «երեկ հինգշաբթի է, իսկ այսօր ուրբաթ է», «ես պետք է գնամ ավտոբուսի կանգառ, պետք է ավտոբուս նստեմ, ես տեսնում եմ իմ ընկերներին», «մենք այնքան հուզված ենք, մենք այնքան հուզված ենք»:

Youtube-ի օգտատերերն այն անվանում են պատմության ամենավատ երգը և զարմանում են այդ երգի տեքստի պարզունակությամբ: Հոլովակը քննադատում են ոչ միայն տեքստի պարզունակության, այլ նաև անհաջող վիդեոշարքի համար:

Categories: Շոու-բիզնես, Բարձրագույն տեխնոլոգիաներ, Բիզնես, ԶԼՄ | Метки: , , | Оставьте комментарий

NBA-ի դրաֆտը

NBA-ի դրաֆտը Բասկետբոլի ազգային ասոցացիայի 30 ակումբների կողմից լիգա մուտք գործել ցանկացող նոր բասկետբոլիստների ընտրության ամենամյա գործընթաց է: Որպես կանոն, այս խաղացոները ամերիկյան քոլեջների շրջանավարտներ են, սակայն վերջին տարիներին մեծացել է այն խաղացողների թիվը, որոնք NBA են մուտք գործում ուրիշ երկրներից կամ էլ նրանք, ովքեր դեռ նոր են  ավարտել դպրոցը: 2006 թ.-ին NBA-ը միջոցներ ձեռնարկեց, որպեսզի կրճատի կրթությունը դեռևս չավարտած բասկետբոլիտների թիվը լիգայում. այժմ դրաֆտին մասնակցող բասկետբոլիտը նվազագույնը 19 տարեկան պետք է լինի և արդեն մեկ տարի պետք է ավարտած լինի դպրոցը: Որպես կանոն երիտասարդ խաղացողները դպրոցից հետո քոլեջ են գնում, այնտեղ սովորում են գոնե մեկ տարի, ինչից հետո առաջարկում են իրենց թեկնածությունը դրաֆտի համար: Այս կարգի առաջին բացառությունը դարձավ Բրենդոն Ջենինգսը, որը դպրոցից հետո քոլեջ չէր ընդունվել, այլ մեկ խաղաշրջան անց էր կացրել իտալական պրոֆեսիոնալ ակումբում, որից հետո 2009 թ.-ի դրաֆտի ժամանակ ընտրվել էր «Միլուոքի Բաքս» ակումբի կողմից:

Առաջին դրաֆտը անցկացվել է 1947 թ.-ին NBA-ին նախորդած Ամերիկայի բասկետբոլային ասոցացիայի առաջին և երկրորդ խաղաշրջանների միջև ընկած ժամանակահատվածում: 1949 թ.-ին բասկետբոլը երկրպագուների շրջանում  տարածելու համար ասոցացիան նոր կանոն մտցրեց՝ համաձայն որի առաջին ռաունդի դրաֆտում խաղացող ընտրելու իր իրավունքը ակումբը կարող էր փոխարինել այսպես կոչված տարածքային ընտրությամբ, որը նշանակում էր պայմանագրի ստորագրման հնարավորություն ցանկացած բասկետբոլիստի հետ, որը հանդես էր գալիս ակումբի մարզադաշտից մինչև 50 մղոն հեռավորության վրա գտնվող քոլեջի կազմում: Տարածքային ընտրության հնարավորությունը գործեց մինչև 1960 թ.-ը: Նոր ակումբների ասոցացիա մուտք գործելու դեպքում գործում է այսպես կոչված ընդլայնման դրաֆտը, որի ժամանակ նոր ակումբն իր համար հավաքում է ասոցացիայի մյուս ակումբներից այնպիսի խաղացողներ, որոնց պայմանագրերը չեն պաշտպանվել:

Читать далее

Categories: Սպորտ, Խաղ | Метки: , , , , , , , , , | Оставьте комментарий

Չե Գևարայի վերջին նամակը իր երեխաներին

1965 թ.-ի ապրիլի 1-ին «մայրցամաքային պարտիզանական պայքարի» մեկնելուց առաջ Չե Գևարան նամակներ գրեց ծնողներին, երեխաներին և Ֆիդել Կաստրոյին:

Նամակը երեխաներին.

Սիրելի Իլդիտա, Ալեիդիտա, Կամիլո, Սելիա և Էռնեստո: Եթե դուք մի օր կարդաք այս նամակը, ուրեմն ես այլևս ձեզ հետ չեմ: Դուք քիչ բան կհիշեք իմ մասին, իսկ փոքրիկները ոչինչ էլ չեն հիշի:

Ձեր հայրը մի մարդ էր, որը գործում էր համաձայն իր հայացքների և անկասկած ապրում էր իր համոզմունքներով:

Մեծացեք լավ հեղափոխականներ: Շատ սովորեք, որպեսզի տիրապետեք տեխնիկային, որը հնարավորություն է տալիս իշխել բնության վրա: Հիշեք, որ ամենագլխավորը հեղափոխությունն է և մեզանից յուրաքանչյուրը առանձին վերցված ոչինչ չարժե:

Եվ ամենագլխավորը, միշտ ունակ եղեք ամենախորը ձևով զգալ ցանկացած անարդարություն՝ աշխարհի որ կետում էլ այն լինի: Դա հեղափոխականի ամենահիանալի հատկանիշն է:

Ցտեսություն բալիկներ, ես հույս ունեմ ձեզ դեռ տեսնել:

Հայրիկը ձեզ մեծ համբույր է ուղարկում և ամուր գրկում է:  

Categories: Պատմություն, Քաղաքականություն | Метки: , , , , | Оставьте комментарий

Ինչի մասին են մտածում տղամարդիկ սեքսից բացի

Բրիտանացի Շերդան Սիմովը հրապարակել է «Ինչի մասին են տածում տղամարդիկ սեքսից բացի» (անգլ. What Every Man Thinks About Apart From Sex)անվանումով գիրք, որում տեքստով ոչ մի էջ չկա: Գիրքը կազմված է 200 էջից: Չնայած տեքստի բացակայությանը՝ գիրքը Մեծ Բրիտանիայում բեստսելլեր դարձավ:

Գիրքը մեծ տարածում է գտել հատկապես ուսանողների շրջանում, քանի որ այն հարմար օգտագործել որպես դասախոսություններ գրելու տետր:

«Ստեղծագործության» հեղինակի կարծիքով գրքի հրապարակմանը նախորդել են վերլուծական աշխատանքի մի քանի տարիներ: Սիմովը կարծում է, որ իր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ տղամարդիկ ընդհանրապես ոչ մի բանի մասին չեն մտածում սեքսից բացի: Բացահայտելով այդ ամենը՝ հեղինակը որոշել է կիսվել իր հայտնագործությամբ ընթերցողների հետ և հենց այդպես էլ նա որոշեց գիրք հրապարակել առանց տեքստի:

            

Categories: Հոգեբանություն, Սեքս, Գրականություն | Метки: , | Оставьте комментарий

280 միլիարդ դոլար Facebook մտնելու համար

Ամերիկացիները սիրում են վիճակագրություն, սիրում են հաշվել փողերը և այս անգամ էլ նրանք որոշել են հաշվել, թե ինչքան գումար են կորցնում ԱՄՆ-ի գործատուները Facebook սոցիալական ցանցի պատճառով:

Հաշվարկվել է, որ միջին վիճակագրական աշխատողը Facebook-ում անցկացնում է աշխատաժամանակի նվազագույնը 7 րոպեն:

48 միլիոն աշխատակիցներ աշխատավայրից մշտական մուտք ունեն ինտերնետ: Դա ԱՄՆ-ի աշխատողների մոտավորապես 30%-ն է, որոնց թիվը մոտավորապես 160 միլիոն է: Եթե այդ թիվը բազմապատկենք ամենօրյա 7 րոպեով, կստացվի տարեկան կորսված 336 միլիոն րոպե:

ԱՄՆ-ում միջին վիճակագրական աշխատավարձը կազմում է 50.000 դոլար՝ տարեկան 2000 աշխատաժամի համար, այսինքն աշխատողի մեկ րոպեն իր գործատուի համար արժե 0,4 դոլար:

Այսինքն, ԱՄՆ-ի գործատուները օրեկան 140 միլիոն դոլար են ծախսում, որպեսզի իրենց աշխատակիցները նստեն Facebook-ում, իսկ դա տարեկան կազմում է 280 միլիարդ դոլար:

            

Categories: Վիճակագրություն, Բարձրագույն տեխնոլոգիաներ, Բիզնես | Метки: , , , | Оставьте комментарий

Չե Գևարայի վերջին նամակը ծնողներին

1965 թ.-ի ապրիլի 1-ին «մայրցամաքային պարտիզանական պայքարի» մեկնելուց առաջ Չե Գևարան նամակներ գրեց ծնողներին, երեխաներին և Ֆիդել Կաստրոյին:

Նամակը ծնողներին.

Թանկագին ծերուկներ.

Ես իմ կրունկներով կրկին զգում եմ Ռոսինանտի կողոսկրերը, կրկին՝ հագած զրահներս, ես ճանապարհ եմ ընկնում:

Մոտ տաս տարի առաջ ես ձեզ ուրիշ հրաժեշտի նամակ էի գրել:

Ինչքան հիշում եմ, ես այդ ժամանակ ափսոսում էի, որ ավելի լավ զինվոր կամ բժիշկ չեմ. երկրորդն արդեն ինձ չի հետաքրքրում, իսկ որպես զինվոր այդքան էլ վատը չեմ:

Հիմնականում ոչինչ չի փոխվել այն ժամանակվանից, եթե չհաշվենք այն, որ ես դարձել եմ ավելի գիտակից, իմ մարքսիզմն արմատացել է իմ մեջ և մաքրվել: Կարծում եմ, որ զինված պայքարը իրենց ազատագրման համար պայքարող ժողովուրդների միակ ելքն է և ես հետևողական եմ իմ հայացքներում: Շատերն ինձ կանվանեն արկածներ որոնող և դա այդպես է: Սակայն ես ինքնատիպ արկածներ որոնող եմ՝ այն տեսակից եմ, որոնք վտանգում են իրենց կաշին, որպեսզի ապացուցեն իրենց ճշմարտացիությունը:

Գուցե ես դա կփորձեմ անել վերջին անգամ: Ես նման ավարտ չեմ որոնում, սակայն դա հնարավոր է, եթե տրամաբանորեն նայենք հավանականության տեսանկյունից: Եվ եթե այդպես պատահի, ընդունեք իմ վերջին ողջագուրումը:

Ես ձեզ չափազանց սիրում եմ, սակայն չեմ կարողացել արտահայտել սերս: Ես չափազանց ուղղամիտ եմ իմ գործողություններում և կարծում եմ, որ ինձ երբեմն չէին հասկանում: Բացի այդ ինձ հեշտ չէր հասկանալը, սակայն այս անգամ հավատացեք ինձ: Այսպիսով, հաստատակամությունը, որը ես կատարելագործել եմ արտիստի խանդավառությամբ, կստիպի գործել տկար ոտքերը և հոգնած թոքերը: Ես կհասնեմ իմ նպատակին:

Читать далее

Categories: Պատերազմ, Պատմություն, Քաղաքականություն | Метки: , , , , , | Оставьте комментарий

Блог на WordPress.com.