Posts Tagged With: Ֆիդել Կաստրո

Չե Գևարայի վերջին նամակը Ֆիդել Կաստրոյին

1965 թ.-ի ապրիլի 1-ին «մայրցամաքային պարտիզանական պայքարի» մեկնելուց առաջ Չե Գևարան նամակներ գրեց ծնողներին, երեխաներին և Ֆիդել Կաստրոյին:

Նամակը Ֆիդել Կաստրոյին.

Ֆիդել.

Ես այժմ շատ բաների մասին եմ հիշում. թե ինչպես ծանոթացա քեզ հետ Մարիա Անտոնիայի տանը, թե ինչպես դու ինձ առաջարկեցիր գալ, պատրաստումների բոլոր դժվարությունների մասին: Մի անգամ եկան և հարցրեցին. «Ում է պետք տեղեկացնել մահվան դեպքում և ինչքան է իրական հնարավորությունը, որ մենք բոլորս կզոհվենք»: Մեզ համար դա ինքնին ենթադրելի էր, որ հեղափոխությունից կամ դուրս ես գալիս հաղթանակած կամ մահացած (եթե անկեղծ լինենք): Հաղթանակի ճանապարհին շատ ընկերներ թողեցին մեզ:

Ինձ համար դա այժմ այնքան էլ ողբերգական չէ, որովհետև մենք այժմ ավելի հասուն ենք, սակայն իրադարձությունները կրկնվում են: Զգում եմ, որ ես կատարել եմ պարտքի իմ բաժինը, որն իր տարածքում ինձ կապեց  Կուբայական հեղափոխության հետ և ես քեզ, ընկերներին, քո ժողովրդին, որը նաև իմը դարձավ, հրաժեշտ եմ տալիս:

Ես փաստացիորեն հրաժարվել եմ Կուսակցության ղեկավարման իմ պաշտոններից, իմ նախարարական աթոռից, Հրամանատարի իմ կոչումից, կուբայական իմ էությունից: Ոչ մի օրինական բան ինձ չի կապում Կուբայի հետ, միայն այլ կարգի կապեր, որոնք չեն կարող վերացվել, ինչպես պաշտոնական կապերը:

Հետահայաց նայելով իմ ապրած կյանքին՝ ես կարծում եմ, որ բավական բարեխիղճ և ինքնամոռաց եմ ջանացել, որպեսզի ամրապնդեմ հեղափոխական հաղթանակը:

Ես հիանալի օրեր եմ ապրել և զգացել եմ քո ժողովրդին պատկանելու քո հպարտությունը Կարիբյան ճգնաժամի վառ և տխուր օրերին:

Читать далее

Categories: Պատերազմ, Պատմություն, Քաղաքականություն, Ազգագրություն | Метки: , , , , | Оставьте комментарий

Չե Գևարայի վերջին նամակը իր երեխաներին

1965 թ.-ի ապրիլի 1-ին «մայրցամաքային պարտիզանական պայքարի» մեկնելուց առաջ Չե Գևարան նամակներ գրեց ծնողներին, երեխաներին և Ֆիդել Կաստրոյին:

Նամակը երեխաներին.

Սիրելի Իլդիտա, Ալեիդիտա, Կամիլո, Սելիա և Էռնեստո: Եթե դուք մի օր կարդաք այս նամակը, ուրեմն ես այլևս ձեզ հետ չեմ: Դուք քիչ բան կհիշեք իմ մասին, իսկ փոքրիկները ոչինչ էլ չեն հիշի:

Ձեր հայրը մի մարդ էր, որը գործում էր համաձայն իր հայացքների և անկասկած ապրում էր իր համոզմունքներով:

Մեծացեք լավ հեղափոխականներ: Շատ սովորեք, որպեսզի տիրապետեք տեխնիկային, որը հնարավորություն է տալիս իշխել բնության վրա: Հիշեք, որ ամենագլխավորը հեղափոխությունն է և մեզանից յուրաքանչյուրը առանձին վերցված ոչինչ չարժե:

Եվ ամենագլխավորը, միշտ ունակ եղեք ամենախորը ձևով զգալ ցանկացած անարդարություն՝ աշխարհի որ կետում էլ այն լինի: Դա հեղափոխականի ամենահիանալի հատկանիշն է:

Ցտեսություն բալիկներ, ես հույս ունեմ ձեզ դեռ տեսնել:

Հայրիկը ձեզ մեծ համբույր է ուղարկում և ամուր գրկում է:  

Categories: Պատմություն, Քաղաքականություն | Метки: , , , , | Оставьте комментарий

Չե Գևարայի վերջին նամակը ծնողներին

1965 թ.-ի ապրիլի 1-ին «մայրցամաքային պարտիզանական պայքարի» մեկնելուց առաջ Չե Գևարան նամակներ գրեց ծնողներին, երեխաներին և Ֆիդել Կաստրոյին:

Նամակը ծնողներին.

Թանկագին ծերուկներ.

Ես իմ կրունկներով կրկին զգում եմ Ռոսինանտի կողոսկրերը, կրկին՝ հագած զրահներս, ես ճանապարհ եմ ընկնում:

Մոտ տաս տարի առաջ ես ձեզ ուրիշ հրաժեշտի նամակ էի գրել:

Ինչքան հիշում եմ, ես այդ ժամանակ ափսոսում էի, որ ավելի լավ զինվոր կամ բժիշկ չեմ. երկրորդն արդեն ինձ չի հետաքրքրում, իսկ որպես զինվոր այդքան էլ վատը չեմ:

Հիմնականում ոչինչ չի փոխվել այն ժամանակվանից, եթե չհաշվենք այն, որ ես դարձել եմ ավելի գիտակից, իմ մարքսիզմն արմատացել է իմ մեջ և մաքրվել: Կարծում եմ, որ զինված պայքարը իրենց ազատագրման համար պայքարող ժողովուրդների միակ ելքն է և ես հետևողական եմ իմ հայացքներում: Շատերն ինձ կանվանեն արկածներ որոնող և դա այդպես է: Սակայն ես ինքնատիպ արկածներ որոնող եմ՝ այն տեսակից եմ, որոնք վտանգում են իրենց կաշին, որպեսզի ապացուցեն իրենց ճշմարտացիությունը:

Գուցե ես դա կփորձեմ անել վերջին անգամ: Ես նման ավարտ չեմ որոնում, սակայն դա հնարավոր է, եթե տրամաբանորեն նայենք հավանականության տեսանկյունից: Եվ եթե այդպես պատահի, ընդունեք իմ վերջին ողջագուրումը:

Ես ձեզ չափազանց սիրում եմ, սակայն չեմ կարողացել արտահայտել սերս: Ես չափազանց ուղղամիտ եմ իմ գործողություններում և կարծում եմ, որ ինձ երբեմն չէին հասկանում: Բացի այդ ինձ հեշտ չէր հասկանալը, սակայն այս անգամ հավատացեք ինձ: Այսպիսով, հաստատակամությունը, որը ես կատարելագործել եմ արտիստի խանդավառությամբ, կստիպի գործել տկար ոտքերը և հոգնած թոքերը: Ես կհասնեմ իմ նպատակին:

Читать далее

Categories: Պատերազմ, Պատմություն, Քաղաքականություն | Метки: , , , , , | Оставьте комментарий

Փաստեր Չե Գևարայի մասին

  • Էռնեստո Չե Գևարային մանուկ ժամանակ անվանում էին Տետե, որը թարգմանաբար նշանակում է «խոզուկ»:
  • Ուսումնական առաջին երկու տարին նա չէր կարողանում դպրոց հաճախել և տանն էր սովորում, քանի որ տառապում էր ասթմայի ամենօրյա ցավերով: Բրոնխային ասթմայի առաջին ցավերը Չեն զգացել էր դեռևս երկու տարեկանում և այդ հիվանդությունը նրան ուղեկցեց ողջ կյանքի ընթացքում:
  • Դեան-Ֆունեսի անվան պետական քոլեջ Չեն ընդունվեց 30 տարեկան հասակում:
  • Չեն ծնվել էր Արգենտինայում, սակայն Կուբայով սկսեց հետաքրքրվել 11 տարեկան հասակում, երբ Բուենոս-Այրես էր եկել կուբացի շախմատիստ Կապաբլանկան: Չեն շատ էր հետաքրքրվում շախմատով:
  • 4 տարեկանից Չեն տարվում է ընթերցանությամբ, իսկ նրանց տանը կար մի քանի հազար գրքերից կազմված մեծ գրադարան:
  • Չեն շատ էր սիրում պոեզիա և ինքն էլ բանաստեղծություններ էր գրում:
  • Չեն ուժեղ էր ճշգրիտ գիտություններում՝ հատկապես մաթեմատիկայում, սակայն ընտրեց բժշկի մանագիտությունը:
  • Պատանի տարիքում Չեն հետաքրքրված էր ֆուտբոլով, ռեգբիով, ձիասպորտով, գոլֆով և շատ էր սիրում ճամփորդել հեծանիվով: Читать далее
Categories: Մարդիկ, Պատերազմ, Պատմություն, Սպորտ, Քաղաքականություն, Ազգագրություն | Метки: , , , , , , , , , , , | 1 комментарий

Создайте бесплатный сайт или блог на WordPress.com.