Posts Tagged With: օրենք

ՀՀ ազգային հերոսները

«Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչումը շնորհվում է երկրի պաշտպանության ու իրավակարգի ամրապնդման բնագավառում եւ ազգային նշանակալի արժեքների ստեղծման գործում Հայաստանի Հանրապետությանը մատուցած համազգային նշանակություն ունեցող բացառիկ ծառայությունների համար:

«Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչումը շնորհվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, օտարերկրյա քաղաքացիներին եւ քաղաքացիություն չունեցող անձանց:»:

«Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչման արժանացած անձանց հանձնվում է Հայրենիքի շքանշան, որը կրում են կրծքի ձախ կողմում:

ՀՀ ազգային հերոսներն են`

  1. Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգեն Ա Կաթողիկոս Ամենայն Հայոց — 24.07.1994
  2. Վիկտոր Համազասպի Համբարձումյան — 11.10.1994
  3. Ալեք Մանուկյան- 14.10.1994
  4. Մովսես Գևորգի Գորգիսյան- 20.09.1996թ.
  5. Գեղազնիկ Արմենակի Միքայելյան- 20.09.1996թ.
  6. Մոնթե Չարլզի Մելքոնյան- 20.09.1996թ.
  7. Թաթուլ Ժորժիկի Կրպեյան — 20.09.1996թ.
  8. Վիտյա Վորոշի Այվազյան- 20.09.1996թ. Читать далее
Categories: Պատերազմ, Պատմություն, Քաղաքականություն, Օրենսդրություն, Ազգագրություն | Метки: , , , | Оставьте комментарий

Հայաստանի անկախության մասին հռչակագիրը

Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը` արտահայտելով Հայաստանի ժողովդի միասնական կամքը, գիտակցելով իր պատասխանատվությունը հայ ժողովրդի ճակատագրի առջև համայն հայության իղձերի իրականացման և պատմական արդարության վերականգնման գործում, ելնելով մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքներից և միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերից, կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի եւ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի եւ Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա, զարգացնելով 1918 թվականի մայիսի 28-ին ստեղծված անկախ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ավանդույթները, խնդիր դնելով ժողովրդավարական, իրավական հասարակարգի ստեղծումը,

ՀՌՉԱԿՈՒՄ Է

անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը:

1. Հայկական ԽՍՀ-ն վերանվանվում է Հայաստանի Հանրապետություն, կրճատ` Հայաստան: Հայաստանի Հանրապետությունն ունի իր դրոշը, զինանշանը և հիմնը:

Читать далее

Categories: Պատմություն, Քաղաքականություն, Օրենսդրություն, Ազգագրություն | Метки: , , , , , , , | Оставьте комментарий

Ջունգլիների օրենք

Ջունգլիների օրենքը (անգլ. The Law of the Jungle) արտահայտություն է, որը նշանակում է «յուրաքանչյուրն իր համար», «ամեն ինչ քեզ համար», «սպանիր, թե չէ կսպանվես» և «գոյատևում է միայն ուժեղագույնը»: Մարդիկ «ջունգլիների օրենք» են ասում այն ժամանակ, երբ պայքարը չափազանց դաժան է և առանց որևէ սկզբունքների:

Արտահայտության առաջացումը և նրա շանակությունը

Արտահայտությունն առաջացել է Ռեդյարդ Կիպլինգի «Ջունգլիների օրենք»-ից (1894): Սակայն Կիպլինգը «Ջունգլիների գրքում» արտահայտությունն օգտագործում է որպես մի չգրված օրենք, որն օգտագործվում էր կենդանիների կողմից Հնդկաստանի ջունգլիներում: Կոնստանտնին Դուշենկոյի խմբագրությամբ մեջբերումների ժողովածուն արտահայտությանը տալիս է հետևյալ մեկնաբանությունը. «Ուժեղները հաշվեհարդար են տեսնում թույլերի, խելացիները` ուժեղների, իսկ կառավարությունը բոլորի նկատմամբ»:

Գրիգորի Սոլգանիկի կարծիքով արտահայտությունն օգտագործվում է բացահայտ կամայականությունները և բռնությունը նկարագրելու համար:

Читать далее

Categories: Շոու-բիզնես, Տերմինաբանություն, Գրականություն, Թևավոր խոսք | Метки: , , , , , , , , , , , , , , | 1 комментарий

Блог на WordPress.com.