Վիճարկման առարկան
|
Դե-ֆակտո տերը
|
Վիճարկվում է
|
Ամենասառցայինը.
Արկտիկյան խութ
|
Կարգավիճակը
հստակեցված չի:
|
Ռուսաստան, Կանադա, ԱՄՆ, Դանիա, Շվեդիա, Նորվեգիա.
Հյուսիսային այս երկրները պատահական չեն ցանկանում տիրանալ արկտիկյան այս ջրերին, քանի որ այստեղ հայտնաբերվել են նավթի և գազի հսկայական պաշարներ: 2007 թ.-ին Չիլինգարովի ղեկավարությամբ ռուսական արշավախումբը Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսի հատակում ամրացրեց ռուսական տիտանե եռագույնը:
|
Ամենաթեժը.
Լեռնային Ղարաբաղ:
|
Հայաստան.
|
Ադրբեջան.
Լեռնային Ղարաբաղի համար 1992-1994 թթ.-ի արյունալի պատերազմում զոհվել է ավելի քան 40.000 մարդ:
|
Ամենաբարձրադիրը.
Ջամու և Քաշմիր շրջաները Հիմալայներում:
|
Հնդկաստան.
|
Պակիստան և Չինաստան.
Պակիստանը մտահոգվում է շրջանի մեծամանությունը կազմող մահմեդական բնակչության համար, իսկ Չինաստանն այն դիտարկում է կարևոր ռազմավարական կետ Տիբեթի վրա իր վերահսկողությունն ապահովելու համար:
|
Ամենալեռնայինը.
Տոկտո կղզիախումբը Ճապոնական ծովում:
|
Հարավային Կորեա.
Վիճարկվող կղզիները մեծ չեն և անմարդաբնակ, սակայն կորեացիներն այստեղ հատուկ կայազոր են պահում՝ ցույց տալու, թե ով է այստեղ տերը:
|
Ճապոնիա.
Տոկիոն այս կղզիների համար նույն խնդիրներն ունի Սեուլի հետ, ինչպես Կուրիլների համար Մոսկվայի հետ: Ճապոնացիներին արգելված է Հարավային Կորեայի տարածքից այցելել Տոկտո:
|
Ամենաանմարդաբնակը.
Սենկակու կղզիախումբը
Արևելաչինական ծովում:
|
Ճապոնիա.
|
Չինաստան.
Չինաստանը համաձայն չէ ԱՄՆ-ի՝ կղզները Ճապոնիային հանձնելու որոշման հետ (մինչև 1970-ական թթ.-ը կղզիները փաստացիորեն պատկանում էին ԱՄՆ-ին), որը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո կորցրել էր բազմաթիվ տարածքներ: Բացի այդ գոյություն ունի նաև տնտեսական գործոն. XXդարի վերջում այստեղ գազի մեծ պաշարներ են հայտնաբերվել:
|
Ամենահեռացվածը.
Ֆոլկլենդյան կզղիները Հարավային Ամերիկայի ափերից 483 կմ հեռավորության վրա:
|
Մեծ Բրիտանիա.
Անգլիական առաջին բնակավայրն այստեղ ի հայտ է եկել 1776 թ.-ին:
|
Արգենտինա.
Համարվում է, որ Ֆոլկլենդները Արգենտինային բաժին են հասել դեռևս իսպանական գերիշխանության ժամանակաշրջանից: 1982 թ.-ին Արգենտինան ռազմական գործողություններ անցկացրեց և կղզիների նկատմամբ վերահսկողությունը վերցրեց իր ձեռքը: Լոնդոնը դեպի կղզիներ նավատորմ ուղարկեց և 2 ու կես ամսվա ընթացքում վերականգնեց իր իշխանությունը կղզիների նկատմամբ (զոհվեց ավելի քան 900 մարդ), սակայն մինչ այժմ էլ արգենտինացիները դրանք իրենցն են համարում:
|
Ամենահանդուգնը.
Հարավային Ամերիկայի Էսեկիբո գետի մոտ գտնվող տարածքները:
|
Գայանա (մինչև 1966 թ.-ը Բրիտանական Գվիանա).
|
Վենեուելա.
Էսեկիբոյի շրջանի վերաբերյալ իր նկրտումների մասին Վենեսուելան հայտարարել էր դեռևս XIX դարի վերջում, երբ այստեղ ոսկու և ադամանդի պաշարներ գտան: Հետաքրքիր է, որ Վենեսուելան ցանկանում է փոքրիկ Գայանայից խլել մոտ 160.000 կմ2 տարածք, որն այդ երկրի մոտ 75%-ն է կազմում:
|
Ամենալոշտակը.
Պսկովի Պիտալովսկյան շրջանը:
|
Ռուսաստան.
|
Լատվիայի ազգայնական քաղաքակն գործիչները.
«Ոչ թե Պիտալովսկյան շրջանը նրանք կստանան, այլ սատկած էշի ականջները»,- 2005 թ.-ին հայտարարեց Վ. Պուտինը: Լատվիացիներն, այնուամենայնիվ, երկու տարի հետո ստորագրեցին պետական սահմանի մասին համաձայնագիրը և այդ ժամանակից սկսած այդ հարցը համարվում է փակված:
|
Ամենազբոսաշրջայինը.
Հյուսիսային Կիպրոս:
|
Թուրքական Հանրապետություն.
|
Կիպրական քարտեզների վրա 1974 թ.-ին թուրքական բանակի կողմից գրաված տարածքը (Կիպրոսի մոտ 38%-ը) բնորոշվում է որպես «թուրքական օկուպացիայով պայմանավորված անհասանելի տարածք»: Այնտեղ անշարժ գույքի ձեռքբերումը հունական կողմից բնորոշվում է որպես գողացված ապրանքի ձեռքբերում:
|
Ամենասրբազանը.
Արևելյան Երուսաղեմ:
|
Իսրայել.
|
Պաղեստինյան Ինքնավարություն.
Արևելյան Երուսաղեմի կարգավիճակը արաբա-իսրայելական բազմամյա հակամարտության հիմնական պատճառներից է, քանի որ քաղաքի այս մասում են գտնվում մահմեդական և հուդայական սրբավայրերը:
|