Posts Tagged With: Մեծ Բրիտանիա

Աշխարհի ամենավիճարկելի տարածքները

«Аргументы и факты» ռուսական պարբերականը առանձնացրել է ժամանակակից աշխարհում 10 ամենավիճարկելի տարածքները:

Վիճարկման առարկան

Դե-ֆակտո տերը

Վիճարկվում է

Ամենասառցայինը.

Արկտիկյան խութ

Կարգավիճակը

հստակեցված չի:

Ռուսաստան, Կանադա, ԱՄՆ, Դանիա, Շվեդիա, Նորվեգիա.

Հյուսիսային այս երկրները պատահական չեն ցանկանում տիրանալ արկտիկյան այս ջրերին, քանի որ այստեղ հայտնաբերվել են նավթի և գազի հսկայական պաշարներ: 2007 թ.-ին Չիլինգարովի ղեկավարությամբ ռուսական արշավախումբը Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսի հատակում ամրացրեց ռուսական  տիտանե եռագույնը:

 

Ամենաթեժը.

Լեռնային Ղարաբաղ:

Հայաստան.

Ադրբեջան.

Լեռնային Ղարաբաղի համար 1992-1994 թթ.-ի արյունալի պատերազմում զոհվել է ավելի քան 40.000 մարդ:

Ամենաբարձրադիրը.

Ջամու և Քաշմիր շրջաները Հիմալայներում:

Հնդկաստան.

Պակիստան և Չինաստան.

Պակիստանը մտահոգվում է շրջանի մեծամանությունը կազմող մահմեդական բնակչության համար, իսկ Չինաստանն այն դիտարկում է կարևոր ռազմավարական կետ Տիբեթի վրա իր վերահսկողությունն ապահովելու համար:

Ամենալեռնայինը.

Տոկտո կղզիախումբը Ճապոնական ծովում:

Հարավային Կորեա.

Վիճարկվող կղզիները մեծ չեն և անմարդաբնակ, սակայն կորեացիներն այստեղ հատուկ կայազոր են պահում՝ ցույց տալու, թե ով է այստեղ տերը:

Ճապոնիա.

Տոկիոն այս կղզիների համար նույն խնդիրներն ունի Սեուլի հետ, ինչպես Կուրիլների համար Մոսկվայի հետ: Ճապոնացիներին արգելված է Հարավային Կորեայի  տարածքից այցելել Տոկտո:

Ամենաանմարդաբնակը.

Սենկակու կղզիախումբը

Արևելաչինական ծովում:

Ճապոնիա.

Չինաստան.

Չինաստանը համաձայն չէ ԱՄՆ-ի՝ կղզները Ճապոնիային հանձնելու որոշման հետ (մինչև 1970-ական թթ.-ը կղզիները փաստացիորեն պատկանում էին ԱՄՆ-ին), որը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո կորցրել էր բազմաթիվ տարածքներ: Բացի այդ գոյություն ունի նաև տնտեսական գործոն. XXդարի վերջում այստեղ գազի մեծ պաշարներ են հայտնաբերվել:

Ամենահեռացվածը.

Ֆոլկլենդյան կզղիները Հարավային Ամերիկայի ափերից 483 կմ հեռավորության վրա:

Մեծ Բրիտանիա.

Անգլիական առաջին բնակավայրն այստեղ ի հայտ է եկել 1776 թ.-ին:

Արգենտինա.

Համարվում է, որ Ֆոլկլենդները Արգենտինային բաժին են հասել դեռևս իսպանական գերիշխանության ժամանակաշրջանից: 1982 թ.-ին Արգենտինան ռազմական գործողություններ անցկացրեց և կղզիների նկատմամբ վերահսկողությունը վերցրեց իր ձեռքը: Լոնդոնը դեպի կղզիներ նավատորմ ուղարկեց և 2 ու կես ամսվա ընթացքում վերականգնեց իր իշխանությունը կղզիների նկատմամբ (զոհվեց ավելի քան 900 մարդ), սակայն մինչ այժմ էլ արգենտինացիները դրանք իրենցն են համարում:

Ամենահանդուգնը.

Հարավային Ամերիկայի Էսեկիբո գետի մոտ գտնվող տարածքները:

Գայանա (մինչև 1966 թ.-ը Բրիտանական Գվիանա).

Վենեուելա.

Էսեկիբոյի շրջանի վերաբերյալ իր նկրտումների մասին Վենեսուելան հայտարարել էր դեռևս XIX դարի վերջում, երբ այստեղ ոսկու և ադամանդի պաշարներ գտան: Հետաքրքիր է, որ Վենեսուելան ցանկանում է փոքրիկ Գայանայից խլել մոտ 160.000 կմ2 տարածք, որն այդ երկրի մոտ 75%-ն է կազմում:

Ամենալոշտակը.

Պսկովի Պիտալովսկյան շրջանը:

Ռուսաստան.

Լատվիայի ազգայնական քաղաքակն գործիչները.

«Ոչ թե Պիտալովսկյան շրջանը նրանք կստանան, այլ սատկած էշի ականջները»,- 2005 թ.-ին հայտարարեց Վ. Պուտինը: Լատվիացիներն, այնուամենայնիվ, երկու տարի հետո ստորագրեցին պետական սահմանի մասին համաձայնագիրը և այդ ժամանակից սկսած այդ հարցը համարվում է փակված:

Ամենազբոսաշրջայինը.

Հյուսիսային Կիպրոս:

Թուրքական Հանրապետություն.

Կիպրական քարտեզների վրա 1974 թ.-ին թուրքական բանակի կողմից գրաված տարածքը (Կիպրոսի մոտ 38%-ը) բնորոշվում է որպես «թուրքական օկուպացիայով պայմանավորված անհասանելի տարածք»: Այնտեղ անշարժ գույքի ձեռքբերումը հունական կողմից բնորոշվում է որպես գողացված ապրանքի ձեռքբերում:

Ամենասրբազանը.

Արևելյան Երուսաղեմ:

Իսրայել.

Պաղեստինյան Ինքնավարություն.

Արևելյան Երուսաղեմի կարգավիճակը արաբա-իսրայելական բազմամյա հակամարտության հիմնական պատճառներից է, քանի որ քաղաքի այս մասում են գտնվում մահմեդական և հուդայական սրբավայրերը:

            

Categories: Պատմություն | Метки: , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , | Оставьте комментарий

Բոսսի կամ ղեկավարի օր

Բոսսի կամ ղեկավարի օրը (անգլ. Boss’ Day կամ Bosses Day) բոլոր մակարդակների ղեկավարների մասնագիտական տոնն է՝ բրիգադիրից մինչև երկրի նախագահ: Այս տոնը նշվում է ամեն տարի հոկտեմբերի 16-ին:

Պատմությունը

Ընդունված է համարել, որ ամեն տեսակ ղեկավարների մասնագիտական տոնի անցկացման գաղափարը պատկանում է ԱՄՆ-ին: Ինտերնետային կայքերի մեծամասնությունում շրջանառվում է այն տարբերակը, որ ԱՄՆ-ի Չիկագո քաղաքի բնակչուհի Պատրիցիա Բեյզ Հարոսկին է հենց 1958 թ.-ին հնչեցրել ամեն տարի նմանատիպ տոն անցկացնելու նախաձեռնությունը: Նույն 1958 թ.-ին Պատրիցիա Բեյզ Հարոսկին գրանցեց «Բոսսի օրը» ԱՄՆ-ի Առևտրի պալատում: Հնարավոր է, որ նախապատվությունը տալիս են հենց Պատրիցիցային այն պատճառով, որ հենց նրա նախաձեռնությունն է առաջին անգամ ընդունելություն գտել պաշտոնական անձի կողմից, քանի որ 1962 թ.-ին նրա գաղափարը դուր եկավ Իլինոյսի նահանգապետին, որն առաջին անգամ տոնին տվեց պաշտոնական կարգավիճակ:

Հոկտեմբերի 16-ը Պատրիցիա Հարոսկին պատահական չէր ընտրել. Նա աշխատում էր «State Insurance» կազմակերպությունում որպես քարտուղար իր հոր մոտ, որի ծնունդը ի դեպ հենց այդ օրն էր:

Categories: Պատմություն, Տոներ, Բիզնես | Метки: , , , , , , , , | Оставьте комментарий

Քրիստոնեական սոցիալիզմ

Քրիստոնեական սոցիալիզմը հասարակական մտքի ուղղություն է, որը նպատակ է հետապնդում քրիստոնեական կրոնին հաղորդել սոցիալիստական երանգավորում (միավորել տնտեսության սոցիալիստական մոդելը և ավանդական քրիստոնեական էթիկան): Առաջացել է XIX դարի առաջին կեսին: Հիմնադիրների թվում են Ֆ. Լամեննեն (Ֆրանսիա), Ֆ. Դ. Մորիսը, Չարլզ Քինգսլին (Մեծ Բրիտանիա): XIX դարի երկրորդ կեսին Օտտո ֆոն Բիսմարկը սոցիալական բարեփոխումների իր ծրագիրը բնորոշում էր որպես «կիրառական քրիստոնեություն» և «պետական սոցիալիզմ»: Քրիստոնեական սոցիալիզմի մի շարք դրույթներ ներառված են արդի կաթոլիկության սոցիալական ուսմունքի մեջ: Մի շարք երկրներում գոյություն ունեն քրիստոնեա-սոցիալիստական կուսակցություններ (Շվեյցարիա, Իտալիա, Չիլի, Էկվադոր) և խմբեր սոցիալիստական կուսակցություններում (Մեծ Բրիտանիայի լեյբորիստական կուսակցությունում):

Ու ամենքը, որ հավատացին, միասին էին, և ինչ որ ունեին ընդհանուր էր: Եվ իրենց ունեցվածքն ու ապրանքը վաճառում էին ու շահույթը բաշխում բոլորին, ում ինչ պետք էր: (Գործք Առաքելոց 2:44-45) 

Կապիտալիզմը սատանայի և շահագործման ուղին է: Եթե դուք իսկապես ուզում եք իրերին նայել Հիսուս Քրիստոսի աչքերով, որն, ըստ իս, առաջին սոցիալիստն էր, ապա միայն սոցիալիզմը կարող է իսկապես ստեղծել արժանի հասարակություն: (Ուգո Չավես) 

Նոր թվականությունում առաջին կոմունիստը Հիսուս Քրիստոսն էր, որը բարձրացնում էր տառապյալներին, թշվառներին, հիվանդներին և դրա համար տառապեց (…) փաստացիորեն բոլոր կրոններում կա մի կանխադրույթ՝ սիրիր դիմացինիդ ինչպես քեզ: Ահա հենց սրանում է կոմունիզմի գաղափարի էությունը: (Գենադի Զյուգանով)

Читать далее

Categories: Պատմություն, Փիլիսոփայություն, Քաղաքականություն, Գրականություն, Կրոն | Метки: , , , , , , , , , , , , , , , , , , | Оставьте комментарий

Անկախություն

Անկախություն՝ ինքնուրույնություն, ենթակայության բացակայություն, ինքնիշխանություն:

Քաղաքական տեսանկյունից՝ անկախությունը ենթադրում է սահմանադրական իրավունքի տարբեր սկզբունքներ և ինստիտուտներ՝ լիակատար ինքնիշխանություն, միջազգային իրավունքի սուբյեկտ լինելը, իշխանության բաժանումը, անձի իրավական կարգավիճակը և այլն:

Պատմության մեջ հայտնի են նոր ծնունդ առնող ազգերի պայքարի դեպքերը իրենց անկախության համար (օրինակ ԱՄՆ-ի պայքարը անկախության համար), ինչպես նաև անկախության աստիճանաբար ձեռքբերման դեպքեր, ինչպես օրինակ Կանադայի անկախության ձեռքբերումը Մեծ Բրիտանիայից:

Անկախության ձեռքբերումը կարող է ուղեկցվել անկախության հռչակագրի ընդունմամբ:

            

Categories: Քաղաքականություն, Օրենսդրություն, Ազգագրություն | Метки: , , , , | Оставьте комментарий

Մեծ Սիրիա

Մեծ Սիրիան պանարաբիզմի նախագիծ է:

Օսմանյան կայսրության անկումից հետո արաբական ազգային պետության ստեղծումը իրական էր թվում: Այդ պետությունը պետք է կազմված լիներ ժամանակակից Սիրիայի, Լիբանանի, Իսրայելի, Հորդանանի և պաղեստինական տարածքներից (Գազայի հատվածը և Հորդանան գետի Արևմտյան ափ): Մեծ Սիրիայի մայրաքաղաքը պետք է դառնար Դամասկոսը, որն Օմայանների օրոք արդեն եղել էր արաբական խալիֆայության մայրաքաղաքը:

Սայքս-Պիկոյի համաձայնագիրը, որով Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան բաժանեցին տարածքները իրար միջև, վերջ դրեց միասնական ազգային պետության ստեղծման պլաններին:

Ավելի ուշ Արաբական Միացյալ Հանրապետության և Արաբական Միություն նախագծերը նույնպես հաջողություն չունեցան:

Մեծ Սիրիայի նախագիծը Սիրիայի հանգուցյալ նախագահ Հաֆեզ ալ-Ասադի սիրած նախագիծն էր: Համաձայն դրա՝ Դամասկոսը պետք է դառնար հսկայական արաբական պետության կենտրոնը, որի մեջ բացի Սիրիայից մտնելու էին Լիբանանը, ինչպես նաև թուրք-սիրիական սահմանակից շրջանները:

Նմանատիպ նյութեր

Մեծ Իտալիա

Ազավադ

            

Categories: Պատմություն, Քաղաքականություն, Ազգագրություն, Աշխարհագրություն | Метки: , , , , , , , , , , , , , , , , , , , | 1 комментарий

Սեքսուալ հեղափոխություն

Սեքսուալ հեղափոխությունը (լատ. sexus – սեռ և հեղափոխություն) հասարակության սեռական կյանքում արմատական փոփոխությունների գործընթաց և արդյունք է, որը բնորոշվում է սեքսուալ արժեքների, կողմնորոշումների, նորմերի, արգելքների և սեռական հարաբերությունների էական փոխակերպումներով:

Տերմինը մտցվել է Վ. Ռայխի կողմից XX դարի առաջին կեսում, սակայն հեղափոխության հիմնական գործընթացները տեղի ունեցան 1960-ական թթ.-ին, որն առաջին հերթին պայմանավորված էր Երկրորդ Համաշխարհայինից հետո ծնված սերնդի հասունացմամբ և հակաբեղմնավորիչների զարգացմամբ:

Սեքսուալությունը և հասարակությունը մինչև սեքսուալ հեղափոխությունը

Քրիստոնեական մշակույթով հասարակություններում վերաբերմունքը սեքսի նկատմամբ ընդհուպ մինչ XX դարը հենվում էր առաջին հերթին քրիստոնեական ավանդական բարոյականության վրա:
Այդ ժամանակվա հասարակության առանձնահատկություններից կարելի է նշել հետևյալները`

  • Սեքսը տաբուացված թեմա էր հասարակությունում:
  • Հակաբեղմնավորման և աբորտների դժվարությունը և դրանց նկատմամբ բացասական վերաբերմունքը:
  • Համասեռամոլության, նիմֆոմանիայի, արտամուսնական սեռական հարաբերությունների անընդունելիությունը:

Սակայն գիտության զարգացումը, եկեղեցու ազդեցության նվազումը, ագրարայինից արդյունաբերականի հասարակության անցումը բերեցին մարդկանց մտածելակերպի փոփոխությանը: «Ավետարանական ճշմարտություններ»-ը կասկածի տակ դրվեցին, կանայք իրենց հավասար զգագին տղամարդկանց հետ: XIX դարի վերջում և XX դարի սկզբում հատկապես Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում մեծ տարածում գտավ սուֆրաժիստուհիների (ֆր. suffrage – ընտրական իրավունք) շարժումը, որոնց նպատակը դարձավ տղամարդկանց համահավասար ընտրական իրավունքի տրամադրումը: Շարժման տրամաբանական շարունակությունը դարձավ ֆեմինիզմը:

Զ. Ֆրեյդը դարձավ առաջին գիտնականններից մեկը, որը զբաղվեց սեքսուալության խնդրով, չնայած որ Է. Ֆրոմը ժխտում էր Ֆրեյդի դերը սեքսուալ հեղափոխությունում: Այդ հարցի շուրջ աշխատում էր նաև Վ. Ռայխը, ինչի արդյունքում XX դարի 30-ական թթ.-ին նա գրեց «Սեքսուալ հեղափոխություն» (ներբեռնել գիրքը ռուսերեն լեզվով) գիրքը: Ռայխը ոչ միայն գիտնական էր, այլ նաև հասարակական գործիչ: Նրա ծրագիրն ընդգրկում էր հետևյալ կարևոր խնդիրները`

  • Ծնելիության վերահսկման ոլորտում ինտենսիվ կրթությունը: Հակաբեղմնավորիչների տրամադրումը բոլոր ցանկացողներին:
  • Աբորտների թույլատրումը:
  • Ամուսնալուծությունների թույլատրումը:
  • Սեռական կրթությունը որպես վեներական հիվանդությունների և սեռական խնդիրների կանխարգելում:
  • Բժիշկներին և ուսուցիչներին սեռական հիգիենային ուսուցանելը:
  • Սեռական հողի վրա հանցագործություն կատարողների նկատմամբ պատժի կիրառումից հրաժարումը. նման հանցագործների հոգեվերլուծության միջոցով բուժումը:

1960 — ականներ   

Իրապես հեղափոխական դարձավ Երկրորդ Համաշխարհային Պատերազմից անմիջապես հետո ծնված սերունդը: Եթե ծնողները դեռ հիմնականում հակված էին ավանդական հայացքներին, ապա երեխաները խարխլված տնտեսության պայմաններում չէին զգում նախկին բարոյականության կարիքը: Կարևոր գործոն հանդիսացավ վստահելի և հասանելի հակաբեղմնավորիչների ի հայտ գալը, ինչը թույլ տվեց օգտագործել սեքսը հաճույք ստանալու նպատակի համար` չմտածելով երեխաների մասին:

Այս ամենը միասին բերեց նոր գիտակցության ձևավորմանը: Այսուհետև սեքսը դադարեց արգելված թեմա լինելուց: 1960-ական թթ.-ի կեսերից շատ երիտասարդներ, իսկ այնուհետ նաև ոչ երիտասարդներ հրաժարվում են սեքսի մասին հին պատկերացումներից: Դա բերում է անկանոն սեռական հարաբերությունների որոշակի աճին, իսկ հավատարմությունն էլ երիտասարդության աչքերում սկսում է թվալ որպես հնացած արժեք: Դրան մասնավորապես նպաստեց Գ. Մարկուզեի «Էրոսը և քաղաքակրթությունը: Ֆրեյդի ուսմունքի փիլիսոփայական հետազոտությունը» (ներբեռնել գիրքը ռուսերեն լեզվով) գիրքը: Ջինսեր, ռոք-ին-ռոլ, թմրադեղեր, հիպիներ` ահա 1960-ական թթ.-ի սեքսուալ հեղափոխության ուղեկիցները: Читать далее

Categories: Հոգեբանություն, Շոու-բիզնես, Պատմություն, Սեքս, Վիճակագրություն, Տերմինաբանություն, Ավանդույթներ, Գրականություն, Կրոն | Метки: , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , | Оставьте комментарий

Քրդական ապստամբությունը 1943-1945թթ.-ին

Քրդական հարցը աշխարհի բարդ և կարևորագույն հարցերից մեկն է: Այն, կարելի է ասել, ուղղակիորեն առնչվում է հայ ժողովրդի հետ, քանզի եթե նայենք քուրդ և այլազգի որոշ գիտնականների կազմած վերջին քարտեզներին, ապա կտեսնենք, որ ըստ այդ քարտեզների քրդերի «ազգային տարածքներն» են գրեթե ամբողջ Արևմտյան Հայաստանը, Արարատյան դաշտավայրը ընդհուպ մինչև Սևանա լիճը: Սա հարցի մի կողմն է, մյուս կողմից այն էլ ավելի մեծ նշանակություն է ստանում. ներկայումս, ըստ որոշ աղբյուրների, քրդերի թիվը հասնում է շուրջ 25-30մլնի, որոնք ապրում են Թուրքիայի հարավարևելյան, Իրանի հարավարևմտյան, Իրաքի հյուսիսային և հյուսիսարևելյան, Սիրիայի հյուսիսային (Իրաքի հետ սահմանակից տարածքներում) շրջաններում: Ըստ որոշ քրդագետների ներկայումս քրդերի տարածքը բաժանված է վերոհիշյալ 4 տերությունների միջև, իսկ «Քրդիստանի» ընդհանուր տարածքը կազմում է մոտ 300-350հզր քկմ (ըստ այլ աղբյուրների 450-500հզր քկմ), որի կազմի մեջ են մտնում Իրանի հարավարևմտյան, Իրաքի հյուսիսային, Սիրիայի հյուսիսարևելյան, Թուրքիայի հարավարևելյան շրջանները: Ահա այս ամենից ելնելով կարող ենք ասել, որ քրդական հարցը մեծ վտանգ է սպառնում Թուրքիայի, Իրաքի, Իրանի, Սիրիայի տարածքային ամբողջականությանը:

Իրաքը բազմազգ պետություն է: Այդ առիթով Ֆոսթերը գրում է. «Իրաքը դա հիբրիդ է»: Ըստ նրա՝ սրանից ելնելով, չի կարելի համարել, որ Իրաքը արաբական պետություն է, որովհետև Իրաքը կազմող ազգությունների մեջ են մտնում նաև քրդերը, ասորիները, հայերը, պարսիկները, եզդիները, խալդերը և այլն:

Տարբեր հեղինակների մոտ քրդերի թիվը տարբեր է: Այսպես, օրինակ ըստ Շակիր Խասբակղի՝ քրդերը կազմում են Իրաքի բնակչության 20-ը: Իսկ ըստ խորհրդային տեղեկատու «Население земного шара»-ի՝ 1963թ.-ին Իրաքում բնակվում էր շուրջ 1.3 մլն քուրդ, այսինքն ամբողջ բնակչության մոտ 19%-ը : Քրդերը բնակվում են հիմնականում Մոսուլում, Էրբիլում, Քիրքուքում, Սուլեյմանիյայում, Դիալայում: Զբաղվում են հիմնականում հողագործությամբ ու անասնապահությամբ: Բնակվում են ցեղերով: Մինչ 2-րդ աշխարհամարտը քրդերը 1935թ. օգոստոսին ապստամբություն բարձրացրեցին, որը գլխավորեց շեյխ Խալիլ Խոշավին: Նրանք պահանջում էին քրդերին տրամադրել ինքնավարություն: Այս ապստամբության կենտրոնը Զիբարն էր, որտեղից քրդական զինված խմբերը հարձակումներ էին գործում հարևան գյուղերի վրա: Սակայն 1936թ. մարտին ապստամբությունը ճնշվեց:

Читать далее

Categories: Պատերազմ, Պատմություն, Քաղաքականություն, Ազգագրություն, Աշխարհագրություն | Метки: , , , , , , , , , , , , , , , , , , , , , , | Оставьте комментарий

Սոցիալական գործընկերություն

Սոցիալական գործընկերությունը արտադրական գործընթացի մասնակիցների` աշխատողների և գործատուների հավասար գործընկերության վրա հիմնված, շահերի համաձայնեցման ինստիտուտների և մեխանիզմների համակարգ է: Սոցիալական գործընկերության զարգացումը իր տարբեր մակարդակներով ժամանակակից շուկայական տնտեսության սոցիալական ուղղվածության մեծացման հիմնական կարևոր մասն է: Սոցիալական գործընկերության համակարգում աշխատողների շահերը ներկայացված են որպես կանոն արհմիությունների, իսկ գործատուների շահերը` գործարարների միությունների կողմից: Դրա այսպես կոչված եռակողմ տարբերակում շահերի համաձայնեցման գործընթացի որպես անմիջական մասնակից է հանդես գալիս պետությունը, որը միաժամանակ ընդունված համաձայնագրերի կատարման երաշխավորն է: Շահերի համաձայնեցումը ձեռք է բերվում բանակցային գործընթացի միջոցով, որի ընթացքում կողմերը համաձայնվում են  աշխատանքի պայմանների և աշխատավարձի չափի, աշխատողներին սոցիալական երաշխիքների և կազմակերպությունում նրանց դերի հարցերի շուրջ:

Читать далее

Categories: Տերմինաբանություն, Բիզնես | Метки: , , , , , , , , , , , | Оставьте комментарий

Համբույրի միջազգային օր

Համբույր

Համբույրի համաշխարհային օրը (անգլ. World Kiss Day կամ անգլ. World Kissing Day) ոչ պաշտոնական միջազգային օր է: Նշվում է ամեն տարի հուլիսի 6-ին:

Համբույրի համաշխարհային օրվա հայրենիքը, իրավամբ, համարվում է Մեծ Բրիտանիան: Հենց այստեղ առաջին անգամ անհրաժեշտություն համարեցին, որ համբույրը` որպես սիրո դրսևորումներից մեկը, արժանի է նրան, որ ունենա սեփական տոնը:

Հուլիսի 6-ին աշխարհի մի շարք երկրներում «Համբույրի համաշխարհային օրը» տոնվում է միջոցառումների, մրցույթների և այլ տոնախմբությունների միջոցով, որոնք այս կամ այն կերպ կապված են ֆիլեմատոլգիայի հետ: Մասնակիցների շրջանակներում շատ հաճախ խաղարկվում են մրցանակներ («Ամենաերկար համբույրի համար», «Ամենագեղեցիկ համբույրի համար», «Ամենաարտասովոր համբույրի համար» և այլն):

Ամեն ինչ համբույրների մասին

Նմանատիպ նյութեր

Բարության ինքնաբուխ արտահայտման միջազգային օր

Անվտանգ ինտերնետի համաշխարհային օր

Բլոգի օր

Լրագրողների համերաշխության միջազգային օր

Աշխարհի բնիկ ժողովուրդների միջազգային օր

Շոկոլադի համաշխարհայի օր

            

Categories: Տոներ | Метки: , , , , , , , , , | Оставьте комментарий

Создайте бесплатный сайт или блог на WordPress.com.