Monthly Archives: Декабрь 2010

Ամենաթանկարժեք դոմենները

Դոմենային անվանումը ինտերնետում բիզնեսի համար ամենակարևոր ակտիվներից է հանդիսանում: Լավ դոմենային բրենդային անվանումը հեշտ է հիշելը: Ամենաթանկարժեք դոմենային անվանումները միշտ կազմված են լինում մեկ բառից: Ներկայացնում ենք աշխարհում երբևէ վաճառված ամենաթանկարժեք դոմենային անվանումները:

 

10. Toys.com – 5,1 մլն $

Toys.com դոմենը վաճառվել է 5,1 մլն $-ով 2009 թ.-ին:

 

Toys.com կայքը

9. Casino.com – 5,5 մլն $

Այս խաղային դոմենը վաճառվել է 5,5 մլն $-ով 2003 թ.-ին:

Casino.com կայյք

8. Israel.com – 5,88 մլն $

Այս դոմենը վաճառվել է 2004 թ.-ին ամերիկյան ծագմամբ 46 ամյա հրեա Ջոել Նոել Ֆրիդմանին: Նա դոմենը գնել էր շահույթ ստանալու համար:

Israel.com կայքը

7. Beer.com – 7 մլն $

Դոմենը վաճառվել է 2004 թ.-ին: Այն պարունակում է միայն ամեն տեսակ հղումներ, որոնք կապված են գարեջրի և բարերի հետ:

 

Beer.com կայքը

6. Diamond.com – 7,5 մլն $

Դոմենը վաճառվել է 2006թ.-ին Ice.com-ին 7,5 մլն $-ով: Դոմենն օգտագործում են ոսկերչական ապրանքների օն-լայն վաճառքի համար:

 

Diamond.com կայքը

5. Business.com – 7,5 մլն $

Դոմենը վաճառվել է Ջեկ Վայնբաումին 1999 թ.-ին: Հետագայում այն օգտագործվում էր որպես կատալոգ և բիզնես փնտրում: 2007 թ.-ին այն վեբ-կայքի հետ միասին վաճառվեց Yelloow Pages հրատարակչությանը 345 մլն $-ով:

 

Business.com կայքը

4. Porn.com – 9,5 մլն $

Անվանումն արդեն իսկ ամեն ինչի մասին խոսում է: Այն վաճառվել է 2007 թ.-ին 9,5 մլն $-ով:

 

Porn.com կայքը

3. Fund.com – 9,99 մլն $

Այն վաճառվել է 9,99 մլն $-ով 2008 թ.-ին: Դոմենը նախատեսված է ներդրումային ֆոնդերի տեղեկատվության համար:

 

Fund.com կայքը

2. Sex.com – 14 մլն $

Դոմենը 2004 թ.-ին գնվել է Ջերի Կրեմենի կողմից, որը հանդիսանում էր նաև match.com-ի հիմնադիրը: Ավելի ուշ` 2006 թ.-ին, դոմենը վաճառվեց 14 մլն $-ով:

 

Sex.com կայքը

1. Insure.com – 16 մլն $

Այս դոմենը վաճառվել է 2009 թ.-ին: Վեբ-կայքն օգտագործվում է ապահովագրության զանազան տեսակների տրամադրման համար:

 

Insure.com կայքը

Դոմենային անվանումը ինտերնետային բիզնեսի կարևորագույն նախապայամններից է, սակայն բացի դրանից անհրաժեշտ է ունենալ նաև լավ պտտեցրած կայք, որպեսզի կարողանաս դրա միջոցով փող աշխատել:

 

Categories: Վիճակագրություն, Բարձրագույն տեխնոլոգիաներ, Բիզնես, ԶԼՄ | Метки: , , , , , , , , , , , , , | Оставьте комментарий

Ամենաթանկարժեք ստորագրությունները

Ստորագրությունը անվան, կեղծանվան ձեռագիր պատկերն է: Այն կարող է լինել հասարակ խաչ, որը բավարարում է այն գրած մարդու անձը: Նշանավոր մարդու ստորագրությունը կարող է մեծ շահույթ բերել: Ճշգրիտ և գեղեցիկ ստորագրությունները նման են անձնական կնիքների և շտամպերի: Դրանք չափազանց դժվար է կեղծելը: Ներկայացնում ենք նշանավոր մարդկանց առավել թանկարժեք 5 ստորագրությունները:

5. Ջիմի Հենդրիքիս ստորագրությունը

Ջիմի Հենդրիքսի ստորագրությունը

Ջիմի Հենդրիքսը ամերիկացի նշանավոր կիթառահար, երգիչ և երգերի հեղինակ էր: Նա իր դարաշրջանի ամենակարևոր և ամենաազդեցիկ երաժիշտներից էր մի շարք ժանրերում: 27 տարեկանում մահացած ռոքերը հայտնի է որպես ռոք երաժշտության մեծ կիթառահար: Ջիմի Հենդրիքսի կողմից ստորագրված թղթի կտորը ունի 41.000 $ մեկնարկային գին:

4. Ջիմի Փեյջի ստորագրությունը

Ջիմի Հենդրիքսի ստորագրված կիթառը

Ջիմի Փեյջը անգլիացի կիթառահար է, բազմաթիվ երգերի հեղինակ և երաժշտական պրոդյուսեր: Նա իր գործունեությունը սկսել է որպես կիթառահար Լոնդոնում, իսկ այնուհետ դարձել է Yardbirds խմբի անդամ 1966-ից 1968 թթ.-ին, ինչից հետո էլ հիմնադրել է Led Zeppelin  անգլիական ռոք խումբը: Աճուրդներում Ջիմի Փեյջի կողմից ստորագրած կիթառները ամենաթանկարժեք իրերից են հանդիսանում: Մեկ կիթառի արժեքը կազմում է 49.000 $:

3. Ջոն Լենոնի ստորագրությունը

Ջոն Լենոնի ստորագրությունը

Ջոն Լենոնը անգլիացի երգիչ և երգերի հեղինակ և The Beatles խմբի հիմնադիրներից է: Նա 20-րդ դարի հաջողակ կոմպոզիտորներից էր և անցած հարյուրամյակի բազմաթիվ հիթերի հեղինակ: Իր վերջին ալբոմը Ջոն Լենոնը ձայնագրել էր Յոկո Օնոյի հետ: 2003 թ.-ին սկավառակների վերջին օրինակները Ջոն Լենոնի ստորագրությամբ վաճառվեցին 525.000 $-ով:

Читать далее

Categories: Շոու-բիզնես, Պատմություն, Վիճակագրություն, Բիզնես, Գրականություն | Метки: , , , , , , , , , , | Оставьте комментарий

Հակաուտոպիա

Հակաուտոպիան (անգլ. dystopia) գեղարվեստական գրականության մեջ և կինոյում ուղղություն է, որը նեղ իմաստով տոտալիտար պետության բնութագրություն է, իսկ լայն իմաստով այնպիսի հասարակություն, որտեղ գերակշռում են զարգացման բացասական միտումները:

Պատմություն`

Առաջին անգամ «հակաուտոպիստ» (dystopian) բառը որպես «ուտոպիստ»-ի հակառակը օգտագործել է անգլիացի փիլիսոփա և տնտեսագետ Ջոն Սթյուարթ Միլը 1868 թ.-ին: Իսկ հենց «հակաուտոպիա» (dystopia) տերմինը որպես գեղարվեստական ժանրի անվանում շրջանառության մեջ են դրել Գլեն Նեգլին և Մաքս Պատրիկը իրենց իսկ կողմից կազմված «Ուտոպիայի որոնումներում» (The Quest for Utopia, 1952) ուտոպիաների անթոլոգիայում:

1960-ականների կեսերին հակաուտոպիա տերմինը հայտնվում է սկզբում խորհրդային, իսկ այնուհետ նաև անգլիախոս քննադատության շրջանակներում: Կարծիք կա, որ անգլ. anti-utopia և անգլ. dystopia բառերը հոմանիշեր են: Գոյություն ունի նաև տեսակետ, որը տարբերակում է հակաուտոպիան և դիստոպիան: Համաձայն այդ տեսակետի` դիստոպիան «գիտակցության ուժի հաղթանակն է բարության ուժի նկատմամբ»` ուտոպիայի բացարձակ հակաթեզը, իսկ հակաուտոպիան միայն ուտոպիայի սկզբունքի մերժումն է, որն ազատության առավել շատ աստիճաններ է ներկայացնում: Այնուամենայնիվ, հակաուտոպիա տերմինն առավել տարածված է և սովորաբար ենթադրվում է dystopia իմաստով:

Հակաուտոպիայի և ուտոպիայի տարբերությունները`

Հակաուտոպիան ուտոպիայի տրամաբանական զարգացումն է և տեսականորեն կարող է դասվել այդ ուղղությանը, սակայն եթե դասական ուտոպիան կենտրոնանում է ստեղծագործության մեջ նկարագրված հասարակական կառուցվածքի դրական գծերի ներկայացմանը, ապա հակաուտոպիան ձգտում է վեր հանել դրա բացասական գծերը: Այսպիսով, ուտոպիայի և հակաուտոպիայի տարբերությունը հեղինակի տեսակետի մեջ է միայն: Ուտոպիայի կարևոր առանձնահատկություններից է նրա ստատիկ բնույթը, իսկ օրինակ հակաուտոպիան հակված է վերանայել նկարագրված սոցիալական կառուցվածքի զարգացման հնարավորությունները: Այսպիսով, հակաուտոպիան սովորաբար գործ ունի առավել բարդ սոցիալական մոդելների հետ:

Սովետական գրականագիտության կողմից հակաուտոպիան սովորաբար բացասաբար էր ընդունվում: Օրինակ, «Փիլիսոփայական բառարան»-ում (4-րդ հրատարակություն, 1981) «Ուտոպիա և հակաուտոպիա» հոդվածում ասվում էր. «Հակաուտոպիայում որպես կանոն դրսևորվում է պատմական հույսի ճգնաժամը, հեղափոխական պայքարը հայտարարվում է անիմաստ, նշվում է սոցիալական չարիքի անխուսափելիությունը: Գիտությունն ու տեխնիկան դիտարկվում են ոչ թե ուժ, որոնք նպաստում են գլոբալ խնդիրների լուծմանը և արդար սոցիալական կարգի կառուցմանը, այլ մարդու ստրկացմանը ուղղված միջոց են»: Նման մոտեցումը մեծամասամբ պայմանավորված էր նրանով, որ խորհրդային փիլիսոփայությունը ԽՍՀՄ-ի իրականությունը ընդունում էր եթե ոչ ուտոպիան իրականություն դարձնող, ապա կատարյալ կառուցվածք ստեղծելու տեսություն ունեցող հասարակություն (կոմունիզմի կառուցման տեսությունը): Ուստի ցանկացած հակաուտոպիա դիտարկվում էր որպես կասկած տվյալ տեսության իրավացիության նկատմամբ, ինչն այդ ժամանակ համարվում էր անընդունելի տեսակետ: Читать далее

Categories: Պատմություն, Տերմինաբանություն, Փիլիսոփայություն, Քաղաքականություն, Գրականություն, Կինո | Метки: , , , , , , , , , , , , | Оставьте комментарий

Բոլոր ժամանակների 100 մեծագույն կատարողները ըստ Rolling Stone հանդեսի

Rolling Stone-ի շապիկներից

Rolling Stone-ի շապիկներից

2004 թ.-ին Rolling Stone հանդեսը հրապարակեց «Անմահները. բոլոր ժամանակների 50 մեծագույն կատարողները» (անգլ. The Immortals:The Fifty Greatest Artists of All Time) հոդվածը: Ցուցակը պատրաստվել էր ռոքն-ռոլի 50 ամյակի կապակցությամբ, որն ըստ ամսագրի խմբագրության ի հայտ էր եկել 1954 թ.-ի հուլիսի 5-ին, երբ Էլվիս Փրեսլին ձայնագրեց That’s All Right երգը:

Քվեարկողների թվում էին ոչ միայն հայտնի երաժիշտներ, այլ նաև երաժշտական քննադատության ոլորտում հայտնի հեղինակություններ` Նիլ Դայմոնդ, Dr. John, The Edge, Արտ Գարֆանկել, Դոն Հենլի, Քրիսի Հայնդ, Մոբի, Քիթ Ռիչարդսը, Կառլոս Սանտանա, Բրյուս Սփրինգսթին, Քվենթին Տարանտինո, Փիթ Թաունշենդ և այլն:

Յուրաքանչյուր կատարողի վերաբերյալ մեկնաբանություն տրվել էր ժամանակակից շոու-բիզնեսի աստղերից մեկի կողից: Օրինակ, Բրիթնի Սփիրսը գրել էր Մադոննայի մասին, իսկ Էլթոն Ջոնը` Լիթլ Ռիչարդի:

2005 թ.-ին հանդեսը հրապարակեց «Անմահները. բոլոր ժամանակների 100 մեծագույն կատարողները», որն ընդլայնում էր «անմահ» կատարողների շարքը:

100 մեծագույն կատարողների ցուցակը`

1-50 տեղերը (2004), 51-100 տեղերը (2009).

1.         The Beatles

2.         Bob Dylan

3.         Elvis Presley

4.         The Rolling Stones

5.         Chuck Berry

6.         Jimi Hendrix

7.         James Brown

8.         Little Richard

9.         Aretha Franklin

10.       Ray Charles

11.       Bob Marley

12.       The Beach Boys

13.       Buddy Holly

14.       Led Zeppelin

15.       Stevie Wonder

16.       Sam Cooke

17.       Muddy Watters

18.       Marvin Gaye

19.       The Velvet Underground

20.       Bo Diddley

21.       Otis Redding

22.       U2

23.       Bruce Springsteen

24.       Jerry Lee Lewis

25.       Fats Domino

26.       The Ramones

27.       Nirvana

28.       Prince

29.       The Who

30.       The Clash

31.       Johnny Cash

32.       Smokey Robinson & the Miracles

33.       The Everly Brothers

34.       Neil Young

35.       Michael Jackson

36.       Madonna

37.       Roy Orbison

38.       John Lennon

39.       David Bowie

40.       Simon and Garfunkel

41.       The Doors

42.       Van Morrison

43.       Sly and the Family Stone

44.       Public Enemy

45.       The Byrds

46.       Janis Joplin

47.       Patti Smith

48.       Run-DMC

49.       Elton John

50.       The Band

51.       Howlin’Wolf

52.       The Allman Brothers Band

53.       Eric Clapton

54.       Dr. Dre

55.       Grateful Dead

56.       Parliament/Funkadelic

57.       Aerosmith

58.       The Sex Pistols

59.       Louis Jordan

60.       Joni Mitchell

61.       Tina Turner

62.       Etta James

63.       Phil Spector

64.       The Kinks

65.       Al Green

66.       Cream

67.       The Temptations

68.       Jackie Wilson

69.       Carl Perkins

70.       The Police

71.       Frank Zappa

72.       AC/DC

73.       Radiohead

74.       Hank Williams

75.       The Eagles

76.       The Shirelles

77.       Beastie Boys

78.       The Stooges

79.       The Four Topes

80.       Elvis Costello

81.       The Drifters

82.       Eminem

83.       N. W. A

84.       James Taylor

85.       Black Sabbath

86.       2Pac

87.       Gram Parsons

88.       Miles Davis

89.       The Yardbirds

90.       Carlos Santana

91.       Ricky Nelson

92.       Guns n’Roses

93.       Booker T. and the MG’s

94.       Nine Inch Nails

95.       Lynyrd Skynyrd

96.       Martha and the Vandellas

97.       Diana Ross and the Supremes

98.       Roxy Music

99.       Curtis Mayfield

100.     Lee «Scratch» Perry

Հղումներ

Rolling Stone հանդեսի պաշտոնական կայքը

            

Categories: Մրցանակներ, Շոու-բիզնես, Վիճակագրություն | Метки: , , , , , | 1 комментарий

Գորշ գայլեր

Թուրանական քարտեզներից մեկը

Թուրանական քարտեզներից մեկը

Գորշ գայլերը (թուրք. Bozkurtlar կամ թուրք. Bozkurtçular) թուրքական նեոֆաշիստական, ահաբեկչական կազմակերպություն է: Ստեղծվել է Ազգային Գործողության կուսակցության նախաձեռնությամբ, որի հետ էլ երբեմն նույնականացվում է: Մեկ այլ տարբերակի համաձայն հանդիսանում է ինքնուրույն կազմակերպություն, որը ստեղծվել է 1948 թ.-ին գնդապետ Ա. Թյուրքեշի կողմից: Կազմակերպության ակտիվիստները բազմիցս մեղադրվել են ահաբեկչական գործողությունների իրականացման մեջ` այդ թվում Հռոմի Պապ Հովհաննես Պողոս II դեմ իրականացրած մահափորձը, որն ի կատար էր ածվել Ալի Աղջայի կողմից 1981 թ.-ին: 1980 թ.-ին ռազմական հեղափոխությունից հետո «Գորշ գայլեր»-ի գրեթե բոլոր առաջնորդները ձերբակալվեցին: Դա բերեց նրան, որ «Գորշ գայլեր»-ը ստիպված էին իրենց գործունեությունը տեղափոխել երկրի սահմաններից դուրս: Հատկապես նրանք մեծ ազդեցություն ունեն Ավստրիայում և Գերմանիայում ապրող թուրք աշխատավորների շրջանակներում: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո «Գորշ գայլեր»-ը ակտիվացան Ադրբեջանում, որտեղ բաժանմունք ստեղծվեց Ադրբեջանի ներքին գործերի նախարար Իսկանդեր Համիդովի գլխավորությամբ: Այս կազմակերպությունը Բաքու էր ուղարկում հարյուրավոր ահաբեկիչների և ռազմական հրահանգիչների թուրքական սպաների շարքից ղարաբաղյան ճակատում պատերազմի համար:

Ֆրից Էրմարտ. «Երբ Բեռլինյան պատի փլուզումից հետո բացվեց «Շտազի» գաղտնի փաստաթուղթը, մենք այնտեղից իմացանք, որ Թուրքիայի ֆաշիստականացված ծայրահեղական «Գորշ գայլեր» կազմակերպությունը ստեղծվել է ԽՍՀՄ-ի և ԳԴՀ-ի փողերով»:

Читать далее

Categories: Պատմություն, Քաղաքականություն | Метки: , , , , , , , , , , | Оставьте комментарий

Հաքերի մանիֆեստը

Հաքերի մանիֆեստըՀաքերի մանիֆեստը (անգլ. Hacker Manifesto, The Conscience of a Hacker) 1986 թ.-ի հունվարի 8-ին հաքեր Լլոյդ Բլենքենշիպի կողմից գրված տեքստ է: Ավելի ուշ այդ տեքստը (շուտով այդ տեքստը դարձավ ծրագրային փաստաթուղթ աշխարհի բոլոր հաքերների համար) ներառվեց Phrack էլեկտրոնային հանդեսի յոթերորդ համարի մեջ: Հեղինակը վառ և պարճախոս ձևով նկարագրում է հաքերի մշակույթի հիմնական արժեքները` հանդուրժողականությունը մաշկի գույնի, ազգության և կրոնի նկատմամբ, գիտելիքների գերակայությունը և մտքերի ոչ միօրինակ մտածելակերպը, տեղեկատվության, ուսումնասիրման համար տեղեկատվության և հետաքրքրության համար հետազոտության անսահման ազատությունը:

1995 թ.-ին Մանիֆեստից մի հատված կարդացվեց «Հաքերները» ֆիլմում. այդ հատվածը վերցված էր 2600 ամսագրի առավել ուշ և ոչ այնքան ճիշտ խմբագրությունից: Մանիֆեստը նաև արտաբերվել է Uplink համակարգչային խաղի խտասկավառակի տուփի ներսում:

Հաքերի մանիֆեստը հեղինակի կատարմամբ mp3 ձևաչափով

Ամբողջական տեքստը անգլերեն և ռուսերեն թարգմանություններով

Հաքերի մանիֆեստի հայերեն թարգմանությունը  

Հաքերների խորհրդանիշը

Categories: Պատմություն, Բարձրագույն տեխնոլոգիաներ | Метки: , , , , , | 1 комментарий

Կապիտալիզմի սև գիրքը

Կապիտալիզմի սև գիրքը

Կապիտալիզմի սև գիրքը

«Կապիտալիզմի սև գիրք»-ը (Le Livre Noir du Capitalisme, The Black Book of Capitalism) 1998 թ.-ին հրատարակված ֆրանսիական գիրք է, որը պատասխան էր «Կոմունիզմի սև գիրք» աշխատությանը: Գիրքը ներկայացնում է Աֆրիկայում ստրկատիրությունից մինչև ֆինանսական գլոբալիզացիա: Այն ներկայացնում է նաև Առաջին և Երկրորդ Համաշխարհային պատերազմների 58 մլն զոհերին, ինչպես նաև էթնիկական հակամարտություններ, սով և այլն: Նշվում է մոտավոր 100 մլն թիվը:

Խմբագիրը Ժիլ Պեռոն է, իսկ հեղինակների թվում են պատմաբաններ, սոցիոլոգներ, տնտեսագետներ, արհմիությունների ղեկավարներ, գրողներ:

Թարգմանվել է իտալերեն և չեխերեն լեզուներով:

Կարդալ «Կապիտալիզմի սև գիրք»-ը ռուսերեն

Կոմունիզմի սև գիրքը

Categories: Պատմություն, Քաղաքականություն, Գրականություն | Метки: , , , , | Оставьте комментарий

Կոմունիզմի սև գիրքը

 

Կոմունիզմի սև գիրքը

Կոմունիզմի սև գիրքը

«Կոմունիզմի սև գիրք»-ը ֆրանսիական հեղինակային կոլեկտիվի (Ստեֆան Կուրտուա, Նիկոլա Վերտ, Ժան-Լուի Պաննե, Անդրեյ Պաչկովսկիյ, Կարել Բարտոսեկ, Ժան-Լուի Մարգոլին) ուղեցույց-գիրքն է, որը ներկայացնում է XX դարի կոմունիստական վարչակարգերի վերաբերյալ հեղինակային մոտեցումները: Գիրքը հրապարակվել է 1997 թ.-ին, իսկ անգլերեն թարգմանությունը լույս տեսավ 1999 թ.-ին Հարվարդի համալսարանի հրատարակչության կողմից:

Բովանդակությունը`

Գրքում մասնավորապես հավաքված են վկայություններ, ֆոտոփաստաթղթեր, համակենտրոնացման ճամբարների քարտեզներ, ԽՍՀՄ տարածքում ժողովուրդների տեղահանությունների երթուղիների քարտեզներ:

Ամբողջական հրատարակությունը բաղկացած է 5 մասից`

  1. Պետությունը սեփական ժողովրդի դեմ
  2. Համաշխարհային հեղափոխություն, քաղաքացիական պատերազմ և ահաբեկչություն
  3. Արևելյան Եվրոպա. կոմունիզմի զոհը
  4. Ասիայի կոմունիստական վարչակարգերը. «վերադաստիարակությունից» դեպի արյունալի ջարդ
  5. Երրորդ աշխարհ

Գրքում նշվել են համապատասխան երկրներում կոմունիստների օրոք սպանվածների մոտավոր թիվը`

Չինաստան – 65 մլն

ԽՍՀՄ – 20 մլն

Աֆրիկա – 1,7 մլն

Հյուսիսային Կորեա – 2 մլն

Արևելյան Եվրոպա – 1 մլն

Վիետնամ – 1 մլն

Լատինական Ամերիկա – 150.000

Ներբեռնել «Կոմունիզմի սև գիրք»-ը ռուսերեն

Կապիտալիզմի սև գիրքը

 

Categories: Պատմություն, Քաղաքականություն, Գրականություն | Метки: , , , , , , , , , , , | Оставьте комментарий

Իննի միությունը

Իննի միությունը առասպելական կազմակերպություն է, որն իբր աշխարհում գիտա-հետազոտական գործունեության անդադար ուսումնասիրություն է անցկացնում, որի նպատակը այնպիսի հայտնագործությունների ստեղծման կանխարգելումը և տարածումն է, որը կարող է բերել մարդկության ոչնչացմանը: Լեգենդներից մեկի համաձայն ստեղծվել է Կուրուի (Կորուկշետրա) դաշտում Մեծ ճակատամարտից հետո, որտեղ «Մահաբհարատա»-ի վկայությամբ կիրառվել է «աստվածների զենքը», որը ոչնչացման տեսակով նման էր ժամանակակից ատոմային և քիմիական զենքերին: Մեկ այլ վարկածի համաձայն հիմնվել է հնդիկ կայսր Աշոկայի կողմից Ք. ա. III դարում:

Հիշատակումներ գրականության մեջ`

  • Ա. Լազարչուկի և Մ. Ուսպենսկու պատմվածքը` «Նայիր հրեշների աչքերի մեջ»

Հիշատակումներ կինոյում`

Լեգենդը դրված է ռուսական «Ինը անհայտներ» հեռուստասերիալի հիմքում (իմանալ ավելին ֆիլմի մասին)

Ինը անհայտ գրքեր`

Լեգենդի համաձայն` Իննի միությունում ինը իմաստուններից յուրաքանչյուրը պահպանում էր ինը սբազան գրքերից մեկը, որում արձանագրված են Աշոկա թագավորի կողմից արգելված տարբեր գաղտնի տեղեկություններ:

  1. Առաջին գրքում պատմվում էր ամբոխի հոգեբանության և զանգվածների վրա ազդեցության մասին: Համարվում է, որ ինը գրքերից այն համարվում է ամենավտանգավորը, քանզի թույլ է տալիս վերահսկել ողջ աշխարհը:
  2. Երկրորդը նվիրված է նյարդային համակարգին: Նրանում արձանագրված են սպանության տարբեր ձևերի մասին: Նրանում մանրամասն նկարագրված է, ինչպես օրգանիզմում վերահսկել նյարդային հոսանքները, ինչպես սպանել և կենդանացնել մարդուն ընդամենը մեկ հպումով: Համարվում է, որ երկրորդ գրքից տեղեկատվության արտահոսքի հետևանքով առաջացել են արևելյան մարտարվեստները: Խոսվում է, որ մի անգամ մի տիբեթցի վանական վերադարձել է հեռավոր ճանապարհորդությունից և իր հետևորդներին սովորեցրել առաջին տասնհինգ հնարքները:
  3. Երրորդ գիրքը նվիրված է միկրո և մակրոկենսաբանությանը:
  4. Չորրորդ գիրքը պարունակում է գիտելիքներ քիմիայի վերաբերյալ: Դրանում նկարագրվում էր փոխադարձ փոխակերպումների և մետաղների տրանսմուտացիայի մասին: Եթե դա այդպես է, ապա ալքիմիկների հավատը դարձնել ոչ ազնիվ մետաղները ոսկու հիմք են ունեցել:
  5. Հինգերորդ գիրքը երկրային և ոչ երկրային կապի միջոցների մասին է:
  6. Վեցերորդ գիրքը վերաբերում է ձգողականությանը (գրավիտացիային):
  7. Յոթերորդը պատմում է այնպիսի երևույթի մասին, ինչպիսին լույսն է` արևային, էլեկտրական և այլն:
  8. Ութերորդը պարունակում է տեղեկություններ կոսմոգոնիայի (տիեզերքի առաջացումը) և տիեզերքի զարգացման օրենքների մասին:
  9. Իներորդը նվիրված է սոցիոլոգիային և պատմում է հասարակության էվոլուցիայի օրենքների մասին: Այն թույլ է տալիս կանխագուշակել դրանց ծագումը, զարգացման փուլերը և անկումը:
Categories: Փիլիսոփայություն, Առասպել, Գրականություն | Метки: , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , | Оставьте комментарий

Մոնոպոլիա (խաղ)

 

Մոնոպոլիա

Մոնոպոլիա

Մոնոպոլիան երկու և ավելի խաղացողների համար նախատեսված սեղանի խաղ է տնտեսական ռազմավարության ժանրում: Մեծ տարածում գտավ XX դարում աշխարհի շատ երկրներում` ներառյալ ԽՍՀՄ-ը: Խաղի նպատակը, սկզբնական կապիտալը ռացիոնալ օգտագործելով,  այլ խաղացողների սնանկությանը հասնելն է: «Մոնոպոլիա»-ն իրենից փաստացի ներկայացնում է քառակուսիներից կազմված խաղադաշտ, որը հերթով անցնում են շրջանով բոլոր խաղացողները: Քառակուսիները բաժանվում են ակտիվների (կազմակերպություն, թանկարժեք իր) և իրադարձությունների: Երբ գալիս է խաղացողի քայլ կատարելու հերթը, նա զառի նետումով որոշում է, թե քանի քայլ է կատարելու խաղադաշտի վրա այդ նետումով (յուրաքանաչյուր քայլը համապատասխանում է զառի մեկ միավորին և խաղադաշտի մեկ միավորին): Ներկայումս գոյություն ունեն «Մոնոպոլիա»-ի համակարգչային բազում տարբերակներ, ինչպես նաև տարբերակներ բջջային հեռախոսների համար և այլն:

1934 թ.-ին Մեծ Ճգնաժամի թեժ պահին Փենսիլվանիա նահանգի Գերմանթաունա քաղաքից Չարլզ Դերոուն Փարքեր Բրազերս կազմակերպության ներկայացուցիչներին ցույց տվեց Մոնոպոլիա խաղի նախագիծը: Նախագիծը մերժվեց «Դիզայնում 52 սխալների» համար, բայց դա չկանգնեցրեց գործազուրկ Չարլզին, որը որոշեց խաղը թողարկել սեփական ուժերով:

Ընկերոջ օգնությամբ Չարլզ Դերոուն պատրաստեց «Մոնոպոլիա»-ի 5000 օրինակ, որը վաճառեց Ֆիլադելֆիայի հանրախանութում: Շատ չանցած նա արդեն չէր հասցնում բավարարել առաջացած պահանջարկը և որոշեց կրկին դիմել Փարքեր Բրազերսի ներկայացուցիչներին: Մոնոպոլիան մտավ պատմության մեջ. արդեն 1935 թ.-ին նա դարձավ Ամերիկայում ամենավաճառվող խաղը:

Ներկայումս Մոնոպոլիա խաղացածների թիվը անցել է մեկ միլիարդը: Աշխարհում անցկացվում են Մոնոպոլիայի մրցույթներ (այդ թվում նաև առաջնություններ) մրցանակային ֆոնդերով:

Կանոնները`

Ակտիվով կանգնելով դաշտի վրա` խաղացողը կարող է ձեռք բերել այն, եթե այն ազատ է, իսկ եթե այն պատկանում է այլ խաղացողի, պետք է վճարի տվյալ դաշտի այցելության համար սակագին: Իրադարձություններով դաշտի այցելության դեպքում խաղացողը ցուցում է ստանում հետևել իրեն ընկած իրադարձությանը, օրինակ` ստանալ լրացուցիչ միջոցներ Բանկից (Բանկը ևս մի խաղացող է (չշահագրգռված), որը համագործակցում է խաղացողների հետ խաղում տեղի ունեցող իրադարձությունների միջոցով), իր միջոցների մի մասը տալ Բանկին, շարժվել այլ դաշտ, իր միջոցների մի մասը տալ ուրիշ խաղացողների, բաց թողնել հաջորդ քայլը, ստանալ լրացուցիչ քայլ և այլն:

Ռազմավարությունը`

Խաղում ակտիվները պատկանում են տարբեր ոլորտների (հնարավոր է փողոցների` կախված խաղի տարատեսակից), մի ոլորտում կարող են լինել երկուսից չորս կազմակերպություններ (ակտիվներ): Խաղադաշտում մի ոլորտի կազմակերպությունները, որպես կանոն, գտնվում են հարևանությամբ և նշվում են մեկ գույնով, ինչպես նաև նրանք ունեն միանման տնտեսական հատկանիշեր (գին, ստացված շահույթ): Միանման ակտիվներին տիրող խաղացողը դառնում է մոնոպոլիստ, ինչն ավելացնում է նրա շահույթը, ուստի խաղի ռազմավարությունը միանման քարտերի ձեռքբերումն է ոլորտի մոնոպոլիզացիայի համար: Տարբեր ոլորտներ տարբեր տնտեսական ազդեցություն են թողնում իրենց սեփականատիրոջ վրա, ուստի խաղի տարբեր փուլերում պետք է հավաքել տարբեր քարտեր (քարտը վկայում է կոնկրետ ակտիվի սեփականության իրավունքը)` սկզբում ավելի էժան, իսկ հետո ձեռք բերել և փոխանակվել ավելի թանկ ակտիվներով:

Խաղացողների կողմից որոշում ընդունելու հնարավորությունները բավական շատ են, ուստի հաղթական ռազմավարություն է համարվում գոյություն ունեցող հնարավորությունների խելացի համատեղումը դրամական միջոցների վերջնարդյունքի և խաղացողների թվի հետ:

2008 թ.-ին Hasbro Inc. խաղալիքների արտադրողը, որին պատկանում է «Մոնոպոլիա»-ի իրավունքը և Universal Pictures կինոստուդիան ստորագրեցին համաձայնագիր` նկարահանել ֆիլմ նշանավոր խաղի մոտիվներով: Ֆիլմի ռեժիսոր է ընտրվել Ռիդլի Սքոթը:

Մոնոպոլիայի պաշտոնական կայքը

 

Մոնոպոլիան երկու և աավելի խաղացողների համար նախատեսված սեղանի խաղ է տնտեսական մարտավարության ժանրում: Մեծ տարածում գտավ XX դարում աշխարհի շատ երկրներում` ներառյալ ԽՍՀՄ-ը: Խաղի նպատակը սկզբնական կապիտալը ռացիոնալ օգտագործելով հասնել այլ խաղացողների սնանկությանը: «Մոնոպոլիա»-ն իրենից փաստացի ներկայացնում է քառակուսիներից կազմված խաղադաշտ, որն հերթով անցնում են շրջանով բոլոր խաղացողները: Քառակուսիները բաժանվում են ակտիվների (կազմակերպություն, թանկարժեք իր) և իրադարձությունների: Երբ գալիս է խաղացողի քայլ կատարելու հերթը, նա զառի նետումով որոշում է, թե քանի քայլ է կատարելու խաղադաշտի վրա այդ նետումով (յուրաքանաչյուր քայլը համապատասխանում է զառի մեկ միավորին և խաղադաշտի մեկ միավորին): Ներկայումս գոյություն ունեն «Մոնոպոլիա»-ի համակարգչային բազում տարբերակներ, ինչպես նաև տարբերակներ բջջային հեռախոսների համար և այլն:

1934 թ.-ին Մեծ Ճգնաժամի թեժ պահին Փենսիլվանիա նահանգի Գերմանթաունա քաղաքից Չարլզ Դերոուն Փարքեր Բրազերս կազմակերպության ներկայացուցիչներին ցույց տվեց Մոնոպոլիա խաղի նախագիծը: Նախագիծը մերժվեց «Դիզայնում 52 սխալների» համար, բայց դա չկանգնեցրեց գործազուրկ Չարլզին, որը որոշեց խաղը թողարկել իր ուժերով:

Ընկերոջ օգնությամբ Չարլզ Դերոուն պատրաստեց «Մոնոպոլիա»-ի 5000 օրինակ, որը վաճառեց Ֆիլադելֆիայի հանրախանութում: Շատ չանցած նա արդեն չէր հասցնում բավարարել առաջացած պահանջարկը և որոշեց կրկին դիմել Փարքեր Բրազերսի ներկայացուցիչներին: Մոնոպոլիան մտավ պատմության մեջ. արդեն 1935 թ.-ին նա դարձավ Ամերիկայում ամենավաճառվող խաղը:

Ներկայումս Մոնոպոլիա խաղացածների թիվը անցել է մեկ միլիարդը: Աշխարհում անցկացվում են Մոնոպոլիայի մրցույթներ (այդ թվում նաև առաջնություններ) մրցանակային ֆոնդերով:

Կանոնները`

Ակտիվով կանգնելով դաշտի վրա` խաղացողը կարող է ձեռք բերել այն, եթե այն ազատ է, իսկ եթե այն պատկանում է այլ խաղացողի, պետք է վճարի տվյալ դաշտի այցելության համար սակագին: Իրադարձություններով դաշտի այցելության դեպքում խաղացողը ցուցում է ստանում հետևել իրեն ընկած իրադարձությանը, օրինակ` ստանալ լրացուցիչ միջոցներ Բանկից (Բանկը ևս մի խաղացող է (չշահագրգռված), որը համագործակցում է խաղացողների հետ խաղում տեղի ունեցող իրադարձությունների միջոցով), իր միջոցների մի մասը տալ Բանկին, շարժվել այլ դաշտ, իր միջոցների մի մասը տալ ուրիշ խաղացողների, բաց թողնել հաջորդ խաղը, ստանալ լրացուցիչ քայլ և այլն:

Ռազմավարությունը`

Խաղում ակտիվները պատկանում են տարբեր ոլորտների (հնարավոր է փողոցների` կախված խաղի տարատեսակից), մի ոլորտում կարող են լինել երկուսից չորս կազմակերպություններ (ակտիվներ): Խաղադաշտում մի ոլորտի կազմակերպությունները, որպես կանոն, գտնվում են հարևանությամբ և նշվում են մեկ գույնով, ինչպես նաև նրանք ունեն միանման տնտեսական հատկանիշեր (գին, ստացված շահույթ): Միանման ակտիվներին տիրող խաղացողը դառնում է մոնոպոլիստ, ինչն ավելացնում է նրա շահույթը, ուստի խաղի ռազմավարությունը միանման քարտերի ձեռքբերումն է ոլորտի մոնոպոլիզացիայի համար: Տարբեր ոլորտներ տարբեր տնտեսական ազդեցություն են թողնում իրենց սեփականատիրոջ վրա, ուստի խաղի տարբեր փուլերում պետք է հավաքել տարբեր քարտեր (քարտը վկայում է կոնկրետ ակտիվի սեփականության իրավունքը)` սկզբում ավելի էժան, իսկ հետո ձեռք բերել և փոխանակվել ավելի թանկ ակտիվներով:

Խաղացողների կողմից որոշում ընդունելու հնարավորությունները բավական շատ են, ուստի հաղթական ռազմավարություն է համարվում գոյություն ունեցող հնարավորությունների խելացի համատեղումը դրամական միջոցների վերջնարդյունքի և խաղացողների թվի հետ:

2008 թ.-ին Hasbro Inc. խաղալիքների արտադրողը, որին պատկանում է «Մոնոպոլիա»-ի իրավունքը և Universal Pictures կինոստուդիան ստորագրեցին համաձայնագիր` նկարահանել ֆիլմ նշանավոր խաղի մոտիվներով: Ֆիլմի ռեժիսոր է ընտրվել Ռիդլի Սքոթը:

Categories: Պատմություն, Բիզնես, Խաղ | Метки: , , , , , , , , | Оставьте комментарий

Создайте бесплатный сайт или блог на WordPress.com.