2019 թ․ 19 կարևորագույն իրադարձությունները (ծաղրանկարներով)

19․ Գրետա Թունբերգի «աստղի ծագումը»

199

18․ Չ՛Բրեքսիթ

18

17․ Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհը

17 Читать далее

Categories: Մարդիկ, Պատերազմ, Պատմություն, Քաղաքականություն, Աշխարհագրություն | Оставьте комментарий

Աշխարհի պետությունների զինանշանները

Ադրբեջանի զինանշանը

ադր

Ալբանիայի զինանշանը 

ալբ Читать далее

Categories: Ազգագրություն, Աշխարհագրություն | Метки: , , , , , , | Оставьте комментарий

ՖԻՖԱ 100

ՖԻՖԱ 100 ցուցակը (անգլ. FIFA 100) ներկայացվել է ՖԻՖԱ-ի կողմից 2004 թ.-ի մարտի 4-ին Լոնդոնում գլխավոր ֆուտբոլային կազմակերպության հարյուրամյակին նվիրված միջոցառմանը: Ցուցակը կազմվել է բրազիլացի ֆուտբոլիստ Պելեի կողմից, որտեղ ընդգրկել էր այդ ժամանակ ապրող 125 նշանավոր ֆուտբոլիստների: Ցուցակում 100 թիվը նշանակում է ՖԻՖԱ-ի հարյուրամյակը: Պելեին անհրաժեշտ էր ընտրել 50 ֆուտբոլիստների: 125 ֆուտբոլիստներից 2-ը կանայք են և 75-ն էլ 2004թ.-ի դրությամբ ավարտել էին ֆուտբոլային կարիերան:

Քննադատությունը

Այս փաստաթղթի առնչությամբ ՖԻՖԱ-ի հասցեին բազմաթիվ քննադատություններ հնչեցին. որոշ ուսումնասիրողների կարծիքով ցուցակը կազմվել էր ՖԻՖԱ-ի` մասնավորապես նրա նախագահ Զեպ Բլատերի, այլ ոչ թե Պելեի կողմից և որ դրանում շատ են ժամանակակից ֆուտբոլիստները, որոնց ներդրումը ֆուտբոլում դեռ այնքան էլ մեծ չէ: Նույն ուսումնասիրողների կարծիքով` ցուցակը կազմվել է քաղաքական նկատառումներով, ինչի մասին խոսում է ցուցակի լայն աշխարհագրությունը:

Читать далее

Categories: Մարդիկ, Պատմություն, Սպորտ, Խաղ | Метки: , , , , | 1 комментарий

100 արգելված գրքերը

Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող գրականություն

1984 (Ջորջ Օրուել)

Արեոպագիտիկա (Ջոն Միլթոն)

Արխիպելագ ԳՈւԼԱԳ (Ալեքսանդր Սոլժենիցին)

Սպանդանոց համար հինգ կամ Երեխաների խաչակրաց արշավանքը (Կուրտ Վոնեգուտ կրտսեր)

Պաշարացու (Անդրեյ Պլատոնով)

Խելքից պատուհասը (Ալեքսանդր Գրիբոեդով)

Տիրակալը (Նիկոլո Մաքիավելի)

Ցասման ողկույզներ (Ջոն Սթեյնբեք)

Տուրբինների օրերը (Միխաիլ Բուլգակով)

Դոկտոր Ժիվագո (Բորիս Պաստերնակ)

Կյանք և ճակատագիր (Վասիլի Գրոսման)

Եկատերինա II կայսրուհու նամակները (Եկատերինա II)

Վեց գրքերից (Աննա Ախմատովա)

Այծե երգ (Կոնստանտին Վագինով)

Կոկորդիլոսը (Կորնեյ Չուկովսկի)

Կոմունիստական կուսակցության հռչակագիրը (Կարլ Մարքս և Ֆրիդրիխ Էնգելս)

Իմ պայքարը (Ադոլֆ Հիտլեր)

Մենք (Եվգենի Զամյատին)

Արևմտյան ճակատում առանց փոփոխությունների (Էրիխ Մարիա Ռեմարկ)

Արևածագից առաջ (Միխաիլ Զոշչենկո) Читать далее

Categories: Հանցագործություն, Պատմություն, Սեքս, Քաղաքականություն, Օրենսդրություն, Ազգագրություն, Առասպել, Գրականություն, Կրոն | Метки: , , , , , , , , , , , , , , , , , | 3 комментария

Նա այրեց 2 միլիոն դոլար իր աղջկան տաքացնելու համար

Պաբլո Էսկոբար
Forbes ամսագրի տվյալներով` նարկոբարոն Պաբլո Էսկոբարը իր հզորության գագաթնակետին ուներ մոտավորապե 25 միլիարդ դոլարի կարողություն: Նրա որդու վկայությունների համաձայն` մի անգամ իշխանություններից թաքնված լինելով լեռներում Էսկոբարը 2 միլիոն դոլար էր այրել, որպեսզի տաքացնի մրսած աղջկան ու ուտելիք պատրաստի:

            

Categories: Հանցագործություն | Метки: , , , | 1 комментарий

Թուրքիայում արգելված են Q, W և X տառերը

թուրքական այբուբենԹուրքակական ժամանակակից այբուբենը ստեղծված է լատիներենի հիմքի վրա, սակայն դրանում բացակայում են Q, W և X բառերը: Իսկ Թուրքիայի ամենախոշոր ազգային փոքրամասնություն հանդիսացող քրդերի այբուբենում դրանք առկա են ու քանի որ թուրքական իշխանություններն ամեն կերպ խոչընդոտում են քրդերի անկախական ձգտումներին, նրանք արգելում են այդ տառերի օգտագործումը երկրի տարածքում: Օրինակ, քրդերին կարող են հրաժարվել փաստաթղթեր տրամադրելուց, եթե նրանք ցանկանում են իրենց անվան մեջ օգտագործել Q, W և X տառերը:

            

Categories: Օրենսդրություն, Ազգագրություն | Метки: , , , , | 1 комментарий

Աշխարհի ամենաերկար բառը

Աշխարհի ամենաերկար բառըԱշխարհի ամենաերկար բառը քիմիական ծագում ունի և այն միացության անվանումն է: Այն ամենամեծ սպիտակուցի ամբողջական քիմիական անվանումն է և ունի 189 819 տառ. համարվում է ամենաերկար բառը բոլոր լեզուներում:

Տիտինը բաղկացած է 224 անհատական սպիտակուցային տիրույթներից, որոնք միացած են պեպտիդների անկանոն հերթականությանը: Տիտինի գենը նաև պարունակում է էկզոնների ամենամեծ քանակը՝ 363 մեկ գենում:

Տիտին անվանումը վերցված է հունական «տիտան» բառից, որը նշանակում է «հսկա»: Քիմիական անվանումը սկսում է մեթիոնիլ… և վերջանում …իզոլեյցին բառամասերով:

Читать далее

Categories: Քիմիա | Метки: , , , , , , , | 3 комментария

Աշխարհի ամենադժվար թարգմանվող բառը

Աֆրիկյան լեզուներՀամաձայն բրիտանական Today’s Translations ընկերության հրապարկման` աֆրիկյան լուբա լեզվում գոյություն ունի մի բառ, որը հանդիսանում է աշխարհի ամենադժվար թարգմանվող բառը: Այդ բառը գրվում է մոտավորապես այսպես` «ilunga», որը թարգմանաբար նշանակում է «Մարդ, որը պատրաստ է ներել ցանկացած չարիք առաջին անգամ, հանդուրժել այն երկրորդ անգամ, բայց չի ների երրորդ անգամ»:

            

Categories: Ազգագրություն | Метки: , , , , | 2 комментария

Չինարենում գոյություն չունեն «այո» և «ոչ» բառերը

հիերոգլիֆՉինարենում գոյություն չունեն որոշակի հաստատուն բառեր` «այո» և «ոչ» բառերը բնորոշելու համար: Երբ անհրաժեշտ է հարցին պատասխան տալ, պետք է ուղղակի կրկնել բայը. օրինակ` «Դու ինձ սիրո՞ւմ ես» հարցին, չինացին պատասխանում է «Սիրում եմ» կամ «Չեմ սիրում»: Իսկ եթե հարցում ակտիվ բայ չկա, օրինակ` «Այսօր երկուշաբթի՞ է», ուրեմն դրական պատասխանը հանդիսանում է 是 կապող բայը, որը նման է անգլիական to be բային, իսկ ժխտական պատասխանը տրվում է նույն բայով` օգտագործված ժխտական 不是 մասնիկով:

            

Categories: Ազգագրություն | Метки: | 1 комментарий

Անգլիական ամենակարճ պատմվածքը

Անգլիայի թագուհիԱնգլիայում ամենակարճ պատմվածք հորինելու մրցույթ հայտարարվեց: Համաձայն մրցույթի պայմանների` պատմվածքում պետք է հիշատակվեին`

1. Թագուհին

2. Աստվածը

3. Սեքսը

4. Գաղտնիքը

Առաջին տեղը զբաղեցրեց հետևյալ պատմվածքը. «Օ~, Տեր,- բացականչեց թագուհին,- ես հղի եմ և չգիտեմ ումից»:

            

Categories: Մրցանակներ, Սեքս, Գրականություն | Метки: , , , , , | Оставьте комментарий

Создайте бесплатный сайт или блог на WordPress.com.