Monthly Archives: Ноябрь 2010

Ուտոպիա

Ուտոպիան (հուն. τοπος – «տեղ», ου-τοπος – «տեղ, որը չկա») գիտական ֆանտաստիկային մոտ գեղարվեստական գրականության ժանր է, որտեղ նկարագրվում է հեղինակի տեսանկյունից կատարյալ հասարակության մոդել: Ի տարբերություն հակաուտոպիայի բնորոշվում է հեղինակի կողմից մոդելի անթերիության նկատմամբ հավատով:

Ժանրի անվանումը ծագում է Թոմաս Մորի «Ոսկե գրքույկ, նույնքան կարևոր, որքան էլ ծիծաղաշարժ` պետության լավագույն կազմակերպման և նոր կղզի Ուտոպիայի մասին», որում «Ուտոպիան» միայն կղզու անվանումն է: Իսկ առաջին անգամ այդ բառը «կատարյալ հասարակության մոդել» իմաստով հանդիպում է անգլիացի հոգևորական Սեմյուել Պերչեսի «Ուխտագնացություն» (Pilgrimage, 1613) ճանապարհորդությունների գրքում: Այնտեղ էլ հենց առաջին անգամ օգտագործվում է «ուտոպիական» (utopian) ածականը:

Չնայած տերմինի շրջանառության մեջ ուշ մտնելուն` արևմտյան գրականության մեջ առաջին ուտոպիան համարվում է Պլատոնի «Պետություն» երկխոսության կատարյալ հասարակության մոդելը: Բացի այդ, ուտոպիական մոտիվներ գոյություն ունեն գրեթե բոլոր ժողովուրդների առասպելներում:

Ժանրի սկիզբը դրվել էր դեռևս կատարյալ պետություն ստեղծելուն նվիրված անտիկ փիլիսոփաների աշխատություններով: Դրանցից ամենանշանավորը Պլատոնի «Պետություն»-ն է, որում նա նկարագրում է կատարյալ պետություն (ստրկատերերի տեսանկյունից), որը նման էր Սպարտային, սակայն բացակայում էին Սպարտային բնորոշ այնպիսի թերություններ, ինչպիսիք էին կոռուպցիան (իսկ կաշառք Սպարտայում վերցնում էին նույնիսկ թագավորները և էֆորները), ստրուկների ապստամբության մշտական վտանգը և այլն:

Ժանրը կրկին ի հայտ է գալիս Վերածննդի դարաշրջանում, ինչը պայմանավորված է «Ուտոպիա»-ի հեղինակ Թոմաս Մորի անվան հետ, ինչից հետո սկսվեց ժանրի զարգացումը սոցիալ-ուտոպիստների ակտիվ մասնակցությամբ: Ավելի ուշ` պայմանավորված արդյունաբերական հեղափոխություններով, սկսեցին ի հայտ գալ առանձին ստեղծագործություններ հակաուտոպիա ժանրում, որոնք ի սկզբանե նվիրված էին գործող համակարգի քննադատությանը: Ավելի ուշ ի հայտ եկան հակաուտոպիա ժանրի ստեղծագործություններ, որոնք նվիրված էին ուտոպիաների քննադատությանը:

Շատ գրականագետներ և փիլիսոփաներ առանձնացնում են հետևյալ ուտոպիաները`

  • տեխնոկրատական, երբ սոցիալական խնդիրները լուծվում են գիտա-տեխնիկական առաջընթացի արագացման ճանապահով,
  • սոցիալական, որը ենթադրում է մարդկանց կողմից սեփական հասարակության փոփոխության հնարավորությունը:

Վերջին ուտոպիաների շարքում առանձնացնում են էգալիտար ուտոպիաներ, որտեղ իդեալականացվում և ամբողջականացվում են համընդհանուր հավասարության և անհատների ներդաշնակ զարգացման սկզբունքերը (Ի. Ա. Եֆրեմով, «Անդրոմեդայի միգամածություն») և էլիտար ուտոպիաներ, որոնք պաշտպանում են արդարության և հավասարության սկզբունքի վրա կառուցված հասարակության ստեղծումը (Ա. Լուկյանով, «Սև խաղազինվոր»):

Читать далее

Categories: Տերմինաբանություն, Փիլիսոփայություն, Քաղաքականություն, Գրականություն | Метки: , , , , , | Оставьте комментарий

Ֆորբս (հանդես)

Ֆորբսը (անգլ. Forbes) ամերիկյան ֆինանսա-տնտեսական հանդես է` աշխարհում առավել հեղինակավոր և առավել հայտնի տնտեսական տպագիր հրատարակություններից մեկը: Հիմնադրվել է 1917 թ.-ին Բերտի Չառլզ Ֆորբսի կողմից:

Հանդեսի նշանաբանն է. «Կապիտալիստի գործիքը» (անգլ. The Capitalist Tool.):

Ֆորբս հանդեսը ընթերցողների ուշադրությանն է ներկայացնում հաջողակ նախագծերի և դրանց ապրանքների պատմությունները, նշանավոր գործարարների կյանքն ու գործունեությունը, աղմկոտ իրադարձությունների պատճառները և հետևանքները, աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշերը, շոու-բիզնեսի աստղերի և սպորտսմենների ամենամեծ հոնորարները, եկամուտները և ծախսերը, բիզնես-խաբկանքներ և PR-հնարքներ:

Ֆորբսը աշխարհում առաջատար գործարար հանդեսն է: Հանդեսը նշանավորվել է բիզնեսի աշխարհում խիզախ հետաքննություններով և իրադարձությունների օբյեկտիվ գնահատականներով, ինչպես նաև իր կողմից հրապարակվող բազմազան ցուցակներով և վարկանիշերով:

Հանդեսի կենտրոնակայանը տեղակայված է Նյու-Յորքի կենտրոնի 5-րդ պողոտայում:

ԱՄՆ-ում Ֆորբսը լսարանի ծավալով երկրոդ գործարար հանդեսն է, որի տպաքանակը գերազանցում է 900 000 տպաքանակը:

Հանդեսի յուրաքանչյուր համար ընդգրկում է ավելի քան 60 վերլուծական հոդվածներ կազմակերպությունների, դրանց հիմնադիրների և ղեկավարների մասին: Ֆորբսի և նրա անգլալեզու հրատարակչության ընդհանուր լսարանը ամբողջ աշխարհում կազմում է շուրջ 5 մլն մարդ: Բացի այդ, տեղական լեզուներով հանդեսը լույս է տեսնում Լեհաստանում, Ռուսաստանում, Ճապոնիայում, Բրազիլիայում, Կորեայում և Չինաստանում:

Առաջին անգամ առաջատար գործարարների կարողությունը գնահատելու փորձը Ֆորբսը ձեռնարկեց 1918 թ.-ին` հրապարակելով 30 ամենահարուստ ամերիկացիների ցուցակը: Առաջին վարկանիշի առաջատարը դարձավ Ջոն Ռոկֆելլերը այդ ժամանակվա համար հսկայական կարողությամբ` 1,2 մլրդ դոլլար:

Հղումներ

Ֆորբս հանդեսի կայքը

Ռուսական Ֆորբս հանդեսի կայքը

            

Categories: Պատմություն, Բիզնես, ԶԼՄ | Метки: , , , , , , | 3 комментария

Հեդոնիզմ

Հեդոնիզմը (հուն. ηδονή, լատ. hedone – «հաճույք», «բավականություն») էթիկական ուսմունք է, համաձայն որի բավականությունը գլխավոր առաքինությունն է, բարձրագույն բարիքը և կյանքի նպատակը:

Հեդոնիզմի հիմնադիր է համարվում Սոկրատի ժամանակակից հին հույն փիլիսոփա Արիստիպը (Ք. ա. 435-355): Արիստիպը տարբերակում է մարդկային հոգու երկու վիճակ` բավականությունը փափուկ, նուրբ և ցավը որպես կոպիտ, պոռթկուն հոգու շարժում: Միաժամանակ տարբերակում չի դրվում հաճույքի տեսակների միջև, որոնցից յուրաքանչյուրը իր էությամբ որակապես նման է մյուսին: Ըստ Արիստիպի` ճանապարհը դեպի երջանկություն գտնվում է առավելագույն հաճույք ստանալու ձգտման մեջ` միաժամանակ խուսափելով ցավից: Ըստ Արիստիպի` կյանքի իմաստը գտնվում է հենց ֆիզիկական հաճույք ստանալու մեջ:

Էպիկուրը բավականությունը բնորոշում է որպես հաջողված կյանքի սկզբունք: Ցանկությունների բավարարվածությունը Էպիկուրը համարում է ազատում դժկամությունից և նողկանքներից: Նպատակը տվյալ պարագայում ոչ թե հենց բավարարումն է, այլ տառապանքից և դժբախտությունից ազատվելը: Համաձայն Էպիկուրի` առավելագույն հաճույքը և նրա չափումը ցավի և տառապանքի բացակայությունն է, ուստի երջանկությունը ձեռք է բերվում ատարակսիայի օգնությամբ (ցավից և անհանգստությունից ազատում, երկրային բարիքների չափավոր օգտագործում):

Читать далее

Categories: Հոգեբանություն, Սեքս, Փիլիսոփայություն | Метки: , , | Оставьте комментарий

Պոպուլիզմ

Պոպուլիզմը (լատ. populous — ժողովուրդ) քաղաքական դիրքորոշում է կամ ժողովրդական լայն զանգվածներին կոչ անող հռետորաբանության ոճ:

Պոպուլիզմի հիմքում ընկած է այս կամ այն քաղաքական ուժի ձգտումը նվաճելու զանգվածների աջակցությունը, դուր գալ ժողովրդին: Դրա հետ միաժամանակ պոպուլիստ-քաղաքական գործիչների իրական նպատակները (պայքար իշխանության համար, հարստացում և այլն), որպես կանոն, քողարկվում են սոցիալապես գրավիչ գաղափարներով:

Պոպուլիստները իրենց հռետորաբանությունը կառուցում են` շեշտադրելով հասարակ մարդկանց տնտեսական և սոցիալական շահերը: Պոպուլիզմի բազմաթիվ ուսումնասիրողներ` սկսած 1980-ական թթ.-ից, դիտարկում էին այն հռետորաբանության ոճ, որը կարող է ծառայել ոչ թե մեկ, այլ բազմաթիվ գաղափարախոսությունների: Անկախ այն գաղափարախոսությունից, որին հարում են, տարբերակում են «ձախ» և «աջ» պոպուլիզմ:

Պոպուլիզմը կարող է նաև հիմնված լինել ռասիզմի և կրոնական ծայրահեղականության գաղափարների վրա: Շատ պոպուլիստներ իրենց ներկայացնում են որպես առանձին տարածաշրջանների կամ առանձին սոցիալական խմբերի պաշտպաններ, ինչպես օրինակ աշխատավորներ, կանայք, գյուղաբնակներ, արդյունաբերության որևէ ճյուղի աշխատակիցներ և այլն: Հռետորաբանության մեջ պոպուլիստները հաճախ օգտագործում են դիխոտոմիան («կամ-կամ», այսինքն «երրորդը տրված չէ» սկզբունքը) և վստահեցնում են, որ ներկայացնում են բնակչության մեծամասնության շահերը:

Պոպուլիզմի առավել տարածված տերմինաբանության շարքերն են դասվում «ուղիղ ժողովրդավարություն», «հակաժողովրդական կառավարություն», «բյուրոկրատիայի քննադատությունը», «պայքար կոռուպցիայի դեմ» արտահայտությունները: Պոպուլիստները հաճախ վստահեցնում են, որ սոցիալական խնդիրներն ունեն հասարակ լուծումներ: Որպես լուծում առաջարկվում է պայքարը իշխանության դեմ քաղաքական խմբավորումների կողմից, պայքարը կոռումպացվածների և բյուրոկրատների դեմ, կառավարմանը ժողովրդի ներկայացուցիչներին ներգրավելը:

Categories: Տերմինաբանություն, Քաղաքականություն | Метки: | Оставьте комментарий

Իսլամական Կոնֆերանս Կազմակերպություն

Իսլամական Կոնֆերանս Կազամկերպությունը հիմնադրվել է 1969 թ.-ի սեպտեմբերի 25-ին Ռաբաթում (Մարոկկո)` իսլամական երկրների ղեկավարների կոնֆերանսում, Սաուդյան Արաբիայի նախաձեռնությամբ սոցիալական, տնտեսական և քաղաքական ոլորտներում իսլամական համերաշխության ապահովման նպատակով, ինչպես նաև գաղութարարության, նեոգաղութարարության և ռասիզմի դեմ պայքարելու համար և Պաղեստինի Ազատագրման Կազմակերպությանը աջակցելու համար: Կազմակերպության կենտրոնական գրասենյակը գտնվում է Ջիդդայում (Սաուդյան Արաբիա):
Իսլամական Կոնֆերանս Կազմակերպությունը ամենախոշոր և ամենաազդեցիկ պետական կառավարական մուսուլմանական միջազգային կազմակերպությունն է: Ներկայումս այն միավորում է 57 երկրներ` 1, 2 մլրդ բնակչությամբ: Սկզբում նրա կազմի մեջ մտնում էին միայն 25 երկրներ` Ասիայից և Աֆրիկայից, ինչպես նաև Պաղեստինի Ազտագրման կազմակերպությունը:

ԻԿԿ-ի նպատակներն են` համագործակցություն մուսուլմանական երկրների միջև, միջազգային թատերաբեմում համատեղ մասնակցություն, մասնակից երկրների կայուն զարգացում:

ԻԿԿ-ի ղեկավար օրգաններն են` թագավորների, երկրների ղեկավարների և կառավարությունների հանդիպումը, արտաքին գործերի նախարարների կոնֆերանսը, գլխավոր քարտուղարությունը և օժանդակող մարմինները: Թագավորների, երկրների ղեկավարների և կառավարությունների հանդիպումը որոշում է մուսուլմանական պետությունների ընդհանուր քաղաքականությունը: Նման հանդիպումները անցկացվում են երեք տարին մեկ անգամ: Արտաքին գործերի նախարարների կոնֆերանսները անցկացվում են ամեն տարի: Անհրաժեշտության դեպքում անց են կացվում արտահերթ կոնֆերանսներ: Գլխավոր քարտուղարությունը հանդիսանում է ԻԿԿ-ի գործադիր մարմինը: Քարտուղարության ղեկավարն է Գլխավոր քարտուղարը, որն ընտրվում է Արտաքին գործերի նախարարների կոնֆերանսի կողմից չորս տարի ժամկետով: Գլխավոր քարտուղարի լիազորությունները կարող են երկարաձգվել միայն մեկ անգամ: Գլխավոր քարտուղարն ունի չորս տեղակալ` քաղաքական հարցերով, գիտության և տեխնոլոգիաների հարցերով, տնտեսական հարցերով և սոցիալական, մշակութային և տեղեկատվական հարցերով: Բացի տեղակալներից գոյություն ունի նաև գրասենյակի տնօրենը, որն զբաղվում է քարտուղարության զուտ տեխնիկական խնդիրներով:
Գլխավոր քարտուղարության կազմում գործում են մի շարք բաժիններ` սոցիալ-տնտեսական, գիտության և տեխնիկայի, Ասիայի հարցերով, Աֆրիկայի հարցերով, միջազգային հարցերով, մարդու իրավունքների և կրոնական փոքրամասնությունների հարցերով, մուսուլմանական հասարակական կազմակերպությունների և այլ հարցերով:
Ներկայումս ԻԿԿ-ն գտնվում է արդիականացման փուլում: Դրա հետ կապված 2008 թ.-ի մարտին Դաքարում տեղի ունեցած հերթական համաժողովի ժամանակ ընդունվեց կազմակերպության նոր կանոնադրությունը:
Читать далее

Categories: Պատմություն, Քաղաքականություն, Կրոն | Метки: , | Оставьте комментарий

Սոցիալիստական ինտերնացիոնալ (Սոցինտերն)

Սոցիալիստական ինտերնացիոնալը միջազգային սոցիալ-դեմոկրատական հասարակական կազմակերպություն է: Ստեղծվել է 1951 թ.-ին գերմանական Ֆրանկֆուրտ Մայնի վրա քաղաքում 34 սոցիալիստական և սոցիալ-դեմոկրատական կուսակցությունների կազմակերպական համագումարում, որոնք գերազանցապես Եվրոպայից էին: Այն իրեն համարում է Երկրորդ Ինտերնացիոնալի իրավահաջորդը և 1989 թ.-ին պաշտոնապես նշեց իր հարյուրամյակը:

2009 թ.-ին Սոցինտերնի անդամ էին հանդիսանում 156 կուսակցություններ 126 երկրներից, այդ թվում 116 կուսակցություններ հանդիսանում են լիարժեք անդամներ և ունեն որոշիչ ձայն, 26 կազմակերպություններ ունեն խորհրդակցական անդամի կարգավիճակ` խորհրդակցական ձայնի իրավունքով և 14 կուսակցություններ հանդիսանում են դիտորդներ:

Սոցինտերնի ամենաավագ անդամը Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունն է:

Սոցինտերնի գլխավոր ծրագրային փաստաթուղթը «Ստոկհոլմյան սկզբունքների հռչակագիր»-ն է, որը գլխավոր քաղաքական արժեք է հռչակում ազատությունը, արդարությունը և համերաշխությունը:

Սոցինտերնի բարձրագույն մարմինը համագումարն է (կոնգրես), որն անց է կացվում երեք տարին մեկ: Համագումարների միջև ընկած ժամանակահատվածում նրա գործունեությունը ղեկավարում է Խորհուրդը, որը գումարվում է տարին երկու անգամ:

Լիիրավ անդամներ են հանդիսանում.
Ալբանիա — Ալբանիայի սոցիալիստական կուսակցություն
Ալբանիա — Սոցիալ-դեմոկրատական կուսակցություն
Ալժիր — Սոցիալիստական ուժերի ճակատ
ԱՄՆ — Ամերիկայի դեմոկրատական սոցիալիստներ
Անգոլա — Անգոլայի ազատագրման ժողովրդական շարժում
Անդորրա — Սոցիալ-դեմոկրատական կուսակցություն
Ավստրալիա — Աշխատանքի ավստրալիական կուսակցություն
Ավստրիա — Ավստրիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն
Արգենտինա — Սոցիալիստական կուսակցություն
Արգենտինա — Քաղաքացիական ռադիկալ միություն
Արուբա — Ժողովրդական ընտրական շարժում
Բարբադոս — Բարբադոսյան լեյբորիստական կուսակցություն
Բոլիվիա — Ձախ հեղափոխական շարժում` նոր մեծամասնություն
Բրազիլիա — Աշխատանքի դեմոկրատական կուսակցություն
Բենին — Սոցիալ-դեմոկրատական կուսակցություն
Բելգիա — Սոցիալիստական կուսակցությւոն (PS)
Բելգիա — Սոցիալիստական կուսակցություն (SPA)
Բուլղարիա — «Բուլղարական սոցիալ-դեմոկրատիա» կուսակցություն
Բուլղարիա — Բուլղարական սոցիալիստական կուսակցություն
Բոսնիա և Հերցեգովինա — Բոսնիա և Հերցեգովինայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն
Բոսնիա և Հերցեգովինա — Անկախ սոցիալ-դեմոկրատների միություն
Բուրկինա-Ֆասո – Կոնգրես հանուն դեմոկրատիայի և առաջընթացի
Գանա — Ազգային դեմոկրատական կոնգրես
Գերմանիա — Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն
Գվատեմալա — Հույսի ազգային միություն
Գվինեա — Գվինեական ժողովրդի միություն
Դանիա — Սոցիալ-դեմոկրատներ
Դոմինիկյան Հանրապետություն — Դոմինիկյան հեղափոխական կուսակցություն
Եգիպտոս — Ազգային-դեմոկրատական կուսակցություն
Զիմբաբվե — Շարժում հանուն դեմոկրատական փոփոխությունների
Էկվադոր — Ձախ դեմոկրատների կուսակցություն
Էստոնիա — Էստոնիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն
Թունիս — Դեմոկրատական Սահմանադրական Միավորում
Թուրքիա — Հանրապետական ժողովրդական կուսակցություն
Իռլանդիա — Աշխատանքի կուսակցություն
Իսլանդիա — Սոցիալ-դեմոկրատական դաշինք
Իսպանիա — Իսպանական սոցիալիստական աշխատավորական կուսակցություն
Իսրայել — Ավոդա` Իսրայելի աշխատանքի կուսակցություն
Իսրայել — Մերեց-Յախադ
Իտալիա — Ձախ դեմոկրատներ
Իտալիա — Դեմոկրատական կուսակցություն
Իրաք — Քուրդիստանի հայրենասիրական միություն
Լատվիա — Լատվիական սոցիալ-դեմոկրատական կուսակցություն
Լիբանան — Առաջադիմական-սոցիալիստական կուսակցություն
Լիտվա — Լիտվայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն
Читать далее

Categories: Քաղաքականություն | Метки: , , | 1 комментарий

Խաղաղության նոբելյան մրցանակ

Խաղաղության նոբելյան մրցանակը ամեն տարի Օսլոյում Նոբելյան կոմիտեի կողմից տրվող բարձրագույն պարգևն է խաղաղության ամրապնդման ոլորտում ձեռքբերումների համար.

Առաջադրված թեկնածուներին ներկայացվող պահանջները

Նոբելյան հիմնադրամի կանոնադրության համաձայն` թեկնածուներ կարող են առաջադրել հետևյալ անձինք.

  1.  Նորվեգական նոբելյան կոմիտեի գործող և նախկին անդամները, ինչպես նաև Նոբելյան ինստիտուտի կողմից նշանակված խորհրդատուները,
  2.  Տարբեր երկրների ազգային խորհրդարանների և կառավարությունների անդամները, ինչպես նաև Միջխորհրդարանական միության անդամները,
  3.  Հաագային Միջազգային արբիտրաժային դատարանի անդամները,
  4.  Խաղաղության հարցերով մշտական խաղաղության բյուրոյի հանձնաժողովի անդամները,
  5.  Միջազգային իրավունքի ինստիտուտի մշտական և ասոցացված անդամները,
  6.  Քաղաքագիտության և իրավագիտության, պատմության և փիլիսոփայության ոլորտում համալսարանների պրոֆեսորները,
  7.  Խաղաղության նոբելյան մրցանակի մրցանակակիրները:

Խաղաղության նոբելյան մրցանակակիրները.

1901 – Ժան Անրի Դյունան(Շվեյցարիա) – Ժողովուրդների խաղաղ համագործակցության ներդրման համար և Ֆրեդերիկ Պասսի (Ֆրանսիա) – Բազմամյա խաղարարական ջանքերի համար

1902 – Էլի Դյուկոմեն (Շվեյցարիա) – Ի նշան Խաղաղության միջազգային բյուրոյի ստեղծման մեջ ավանդի` Եվրոպայի տարբեր պացիֆիստական կազմակերպությունների գործունեությունը համակարգելու համար և ՇառլԱլբերԳոբա (Շվեյցարիա) – Միջազգային արբիտրաժի գործում ջանքերի համար

1903 – Ուիլյամ Ռանդալ Կրիմեր (ՄեծԲրիտանիա)– Ի նշանավորումն արբիտրաժի միջոցով խաղաղության հասնելու ջանքերի

1904 – Միջազգային իրավունքի ինստիտուտ (Գենտ, Բելգիա) – Միջազգային իրավունքի ինստիտուտը աշխարհում առաջին կազմակերպություններից մեկն է, որը սահմանեց միջազգային իրավունքի սկզբունքները, ձեռնարկեց նրա օրենքների համակարգումը և ուղիներ առաջարկեց միջազգային խնդիրները լուծելու համար

1905 – Բերտա ֆոն Զուտներ (ԱվստրոՀունգարիա) – Ակտիվ պացիֆիստական գործունեության համար

1906 – ԹեոդորՌուզվելտ(ԱՄՆ) – Պորտսմուտյան համաձայնագրի կնքման մեջ իր դերի համար

1907 – Լուի Ռենո (Ֆրանսիա) — Ֆրանսիայում միջազգային իրավունքի որպես իրական հանճարի և Էռնեստո Թեոդորո Մոնետա (Իտալիա)– Հանուն խաղաղության իր անխոնջ գործունեության համար

1908 – ԿլասՊոնտուսԱռնոլդսոն(Շվեդիա)– Նորվեգական կոնֆլիկտի լուծմանը  մասնակցության համար և ՖրեդերիկԲայեր(Դանիա) – Տարածաշրջանային համագործակցության ամրապնդմանն ուղղված Սկանդինավյան միջխորհրդարանական միություն ստեղծելու համար

1909 – ՕգյուստԲեեռնար (Բելգիա) – Միջազգային արբիտրաժի և սպառազինությունների կրճատման համար պայքարում ի նշան ջանքերի ճանաչման և ՊոլԴԷստուրնելդեԿոնստան(Ֆրանսիա) – Ֆրանսիայի և հարևան երկրների միջև արբիտրաժի պայմանագրերի համար

1910 – Խաղաղության միջազգային բյուրո – Զինաթափման կոնֆերանսների կազմակերպման համար

1911 – Թոբիաս Ասսեր (Նիդեռլանդներ) – Միջազգային արբիտրաժի ոլորտում աշխատանքների համար և ԱլֆրեդՀերմանՖրիդ(ԱվստրոՀունգարիա) – Իր ինտերնացիոնալ գործունեության համար

1912 – Էլիու Ռուտ (ԱՄՆ) – Արևմտյան կիսագնդում խաղաղության ամրապնդման ջանքերի համար

1913 – Անրի Լաֆոնտեն (Բելգիա) – Մրցանակին արժանացել է որպես Եվրոպայում հանուն խաղաղության ժողովրդական շարժման իրական առաջնորդ

1914 – Մրցանակը չի շնորհվել

1915 – Մրցանակը չի շնորհվել

Читать далее

Categories: Մրցանակներ, Պատերազմ, Պատմություն, Քաղաքականություն, Ազգագրություն | Метки: , | Оставьте комментарий

Создайте бесплатный сайт или блог на WordPress.com.