Posts Tagged With: հեղափոխություն

Չե Գևարայի վերջին նամակը Ֆիդել Կաստրոյին

1965 թ.-ի ապրիլի 1-ին «մայրցամաքային պարտիզանական պայքարի» մեկնելուց առաջ Չե Գևարան նամակներ գրեց ծնողներին, երեխաներին և Ֆիդել Կաստրոյին:

Նամակը Ֆիդել Կաստրոյին.

Ֆիդել.

Ես այժմ շատ բաների մասին եմ հիշում. թե ինչպես ծանոթացա քեզ հետ Մարիա Անտոնիայի տանը, թե ինչպես դու ինձ առաջարկեցիր գալ, պատրաստումների բոլոր դժվարությունների մասին: Մի անգամ եկան և հարցրեցին. «Ում է պետք տեղեկացնել մահվան դեպքում և ինչքան է իրական հնարավորությունը, որ մենք բոլորս կզոհվենք»: Մեզ համար դա ինքնին ենթադրելի էր, որ հեղափոխությունից կամ դուրս ես գալիս հաղթանակած կամ մահացած (եթե անկեղծ լինենք): Հաղթանակի ճանապարհին շատ ընկերներ թողեցին մեզ:

Ինձ համար դա այժմ այնքան էլ ողբերգական չէ, որովհետև մենք այժմ ավելի հասուն ենք, սակայն իրադարձությունները կրկնվում են: Զգում եմ, որ ես կատարել եմ պարտքի իմ բաժինը, որն իր տարածքում ինձ կապեց  Կուբայական հեղափոխության հետ և ես քեզ, ընկերներին, քո ժողովրդին, որը նաև իմը դարձավ, հրաժեշտ եմ տալիս:

Ես փաստացիորեն հրաժարվել եմ Կուսակցության ղեկավարման իմ պաշտոններից, իմ նախարարական աթոռից, Հրամանատարի իմ կոչումից, կուբայական իմ էությունից: Ոչ մի օրինական բան ինձ չի կապում Կուբայի հետ, միայն այլ կարգի կապեր, որոնք չեն կարող վերացվել, ինչպես պաշտոնական կապերը:

Հետահայաց նայելով իմ ապրած կյանքին՝ ես կարծում եմ, որ բավական բարեխիղճ և ինքնամոռաց եմ ջանացել, որպեսզի ամրապնդեմ հեղափոխական հաղթանակը:

Ես հիանալի օրեր եմ ապրել և զգացել եմ քո ժողովրդին պատկանելու քո հպարտությունը Կարիբյան ճգնաժամի վառ և տխուր օրերին:

Читать далее

Categories: Պատերազմ, Պատմություն, Քաղաքականություն, Ազգագրություն | Метки: , , , , | Оставьте комментарий

Չե Գևարայի վերջին նամակը իր երեխաներին

1965 թ.-ի ապրիլի 1-ին «մայրցամաքային պարտիզանական պայքարի» մեկնելուց առաջ Չե Գևարան նամակներ գրեց ծնողներին, երեխաներին և Ֆիդել Կաստրոյին:

Նամակը երեխաներին.

Սիրելի Իլդիտա, Ալեիդիտա, Կամիլո, Սելիա և Էռնեստո: Եթե դուք մի օր կարդաք այս նամակը, ուրեմն ես այլևս ձեզ հետ չեմ: Դուք քիչ բան կհիշեք իմ մասին, իսկ փոքրիկները ոչինչ էլ չեն հիշի:

Ձեր հայրը մի մարդ էր, որը գործում էր համաձայն իր հայացքների և անկասկած ապրում էր իր համոզմունքներով:

Մեծացեք լավ հեղափոխականներ: Շատ սովորեք, որպեսզի տիրապետեք տեխնիկային, որը հնարավորություն է տալիս իշխել բնության վրա: Հիշեք, որ ամենագլխավորը հեղափոխությունն է և մեզանից յուրաքանչյուրը առանձին վերցված ոչինչ չարժե:

Եվ ամենագլխավորը, միշտ ունակ եղեք ամենախորը ձևով զգալ ցանկացած անարդարություն՝ աշխարհի որ կետում էլ այն լինի: Դա հեղափոխականի ամենահիանալի հատկանիշն է:

Ցտեսություն բալիկներ, ես հույս ունեմ ձեզ դեռ տեսնել:

Հայրիկը ձեզ մեծ համբույր է ուղարկում և ամուր գրկում է:  

Categories: Պատմություն, Քաղաքականություն | Метки: , , , , | Оставьте комментарий

Փաստեր Չե Գևարայի մասին

  • Էռնեստո Չե Գևարային մանուկ ժամանակ անվանում էին Տետե, որը թարգմանաբար նշանակում է «խոզուկ»:
  • Ուսումնական առաջին երկու տարին նա չէր կարողանում դպրոց հաճախել և տանն էր սովորում, քանի որ տառապում էր ասթմայի ամենօրյա ցավերով: Բրոնխային ասթմայի առաջին ցավերը Չեն զգացել էր դեռևս երկու տարեկանում և այդ հիվանդությունը նրան ուղեկցեց ողջ կյանքի ընթացքում:
  • Դեան-Ֆունեսի անվան պետական քոլեջ Չեն ընդունվեց 30 տարեկան հասակում:
  • Չեն ծնվել էր Արգենտինայում, սակայն Կուբայով սկսեց հետաքրքրվել 11 տարեկան հասակում, երբ Բուենոս-Այրես էր եկել կուբացի շախմատիստ Կապաբլանկան: Չեն շատ էր հետաքրքրվում շախմատով:
  • 4 տարեկանից Չեն տարվում է ընթերցանությամբ, իսկ նրանց տանը կար մի քանի հազար գրքերից կազմված մեծ գրադարան:
  • Չեն շատ էր սիրում պոեզիա և ինքն էլ բանաստեղծություններ էր գրում:
  • Չեն ուժեղ էր ճշգրիտ գիտություններում՝ հատկապես մաթեմատիկայում, սակայն ընտրեց բժշկի մանագիտությունը:
  • Պատանի տարիքում Չեն հետաքրքրված էր ֆուտբոլով, ռեգբիով, ձիասպորտով, գոլֆով և շատ էր սիրում ճամփորդել հեծանիվով: Читать далее
Categories: Մարդիկ, Պատերազմ, Պատմություն, Սպորտ, Քաղաքականություն, Ազգագրություն | Метки: , , , , , , , , , , , | 1 комментарий

Թուփակ Ամարուի անվան հեղափոխական շարժումը

Թուփակ Ամարուի անվան հեղափոխական շարժումը  (իսպ. Movimiento Revolucionario Túpac Amaru, MRTA) պերուական մարքսիստական ուղղվածության ձախ ծայրահեղական ապստամբական խմբավորում է: Հիմնադրվել է 1984 թ.-ին և իր առջև նպատակ էր դրել ազատագրել Պերուն և Բոլիվիան «իմպերիալիստական ազդեցությունից»: Իր անվանումն ընդունել է ի պատիվ հնդկացիական ցեղերից մեկի առաջնորդ Թուփակ Ամարուի, ով ապստամբության էր հանել հալածյալներին:

Երկար ժամանակ զինված պայքար է մղել պերուական կենտրոնական կառավարության դեմ: Նշանավորվեցին նրանով, որ 1996 թ.-ին այս խմբավորման 14 զինյալ մարտիկներ Լիմայում գրավեցին ճապոնական դեսպանատունը և այն պատանդների հետ միասին պահեցին 126 օր: Կառավարական հատուկ ջոկատայինների կազմակերպած գործողության արդյունքում պատանդներին ազատելուց հետո 1997 թ.-ին Թուփակ Ամարուի անվան շարժումը մեծ կորուստներ կրեց. նստավայրի գրոհման ժամանակ խմբավորման բոլոր մարտիկները սպանվեցին՝ ներառյալ նաև նրանք, ովքեր այլևս չեին դիմադրում: Վերջին զինված գործողություններն իրականացվեցին 1990-ական թվականների վերջին: Ներկայումս շարժումը փնտրում է գործունեության այլ ուղիներ:

Categories: Հանցագործություն, Պատերազմ, Պատմություն, Քաղաքականություն, Ազգագրություն | Метки: , , , , , , , , , , , | Оставьте комментарий

Կարճատև հաղթական պատերազմ

Կարճատև հաղթական պատերազմը արտահայտություն է, որը 1904 թ.ին օգտագործվել է Ռուսաստանի ներքին գործերի նախարար Վյաչեսլավ Պլևեի կողմից Ճապոնիայի հետ հասունացող պատերազմի կապակցությամբ. «Որպեսզի զսպենք հեղափոխությունը, մեզ հարկավոր է կարճատև հաղթական պատերազմ»:

Այս արտահայտությունը հետագայում սկսվեց օգտագործվել նմանատիպ դեպքերում, երբ ներքին քաղաքականության մեջ ձախողված երկրի կառավարությունը փորձում է սեփական ժողովրդի ուշադրությունը շեղել այդ փաստից՝ նմանատիպ «կարճատև հաղթական պատերազմ» սանձազերծելու ճանապարհով:

            

Categories: Պատերազմ, Պատմություն, Քաղաքականություն, Թևավոր խոսք | Метки: , , , , | Оставьте комментарий

Հեղափոխության անատոմիան

Հեղափոխության անատոմիան Քրեյն Բրինտոնի 1938 թ.ին լույս տեսած գիրքն է, որն ընդհանրացնում է չորս հեղափոխությունների փորձը` անգլիական, ամերիկյան, ֆրանսիական և ռուսական:

Բովանդակությունը

  • Գլուխ 1. Ներածություն
  • Գլուխ 2. Հին ռեժիմը
  • Գլուխ 3. Հեղափոխության առաջին քայլերը
  • Գլուխ 4. Հեղափոխականների տեսակները
  • Գլուխ 5. Չափավորների կառավարումը
  • Գլուխ 6. Ծայրահեղականների գալը
  • Գլուխ 7. Ահաբեկչության տարիները
  • Գլուխ 8. Տերմիդոր
  • Գլուխ 9. Եզրակացություն

Categories: Հանցագործություն, Պատերազմ, Պատմություն, Քաղաքականություն, Գրականություն | Метки: , , | Оставьте комментарий

Սեքսուալ հեղափոխություն

Սեքսուալ հեղափոխությունը (լատ. sexus – սեռ և հեղափոխություն) հասարակության սեռական կյանքում արմատական փոփոխությունների գործընթաց և արդյունք է, որը բնորոշվում է սեքսուալ արժեքների, կողմնորոշումների, նորմերի, արգելքների և սեռական հարաբերությունների էական փոխակերպումներով:

Տերմինը մտցվել է Վ. Ռայխի կողմից XX դարի առաջին կեսում, սակայն հեղափոխության հիմնական գործընթացները տեղի ունեցան 1960-ական թթ.-ին, որն առաջին հերթին պայմանավորված էր Երկրորդ Համաշխարհայինից հետո ծնված սերնդի հասունացմամբ և հակաբեղմնավորիչների զարգացմամբ:

Սեքսուալությունը և հասարակությունը մինչև սեքսուալ հեղափոխությունը

Քրիստոնեական մշակույթով հասարակություններում վերաբերմունքը սեքսի նկատմամբ ընդհուպ մինչ XX դարը հենվում էր առաջին հերթին քրիստոնեական ավանդական բարոյականության վրա:
Այդ ժամանակվա հասարակության առանձնահատկություններից կարելի է նշել հետևյալները`

  • Սեքսը տաբուացված թեմա էր հասարակությունում:
  • Հակաբեղմնավորման և աբորտների դժվարությունը և դրանց նկատմամբ բացասական վերաբերմունքը:
  • Համասեռամոլության, նիմֆոմանիայի, արտամուսնական սեռական հարաբերությունների անընդունելիությունը:

Սակայն գիտության զարգացումը, եկեղեցու ազդեցության նվազումը, ագրարայինից արդյունաբերականի հասարակության անցումը բերեցին մարդկանց մտածելակերպի փոփոխությանը: «Ավետարանական ճշմարտություններ»-ը կասկածի տակ դրվեցին, կանայք իրենց հավասար զգագին տղամարդկանց հետ: XIX դարի վերջում և XX դարի սկզբում հատկապես Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում մեծ տարածում գտավ սուֆրաժիստուհիների (ֆր. suffrage – ընտրական իրավունք) շարժումը, որոնց նպատակը դարձավ տղամարդկանց համահավասար ընտրական իրավունքի տրամադրումը: Շարժման տրամաբանական շարունակությունը դարձավ ֆեմինիզմը:

Զ. Ֆրեյդը դարձավ առաջին գիտնականններից մեկը, որը զբաղվեց սեքսուալության խնդրով, չնայած որ Է. Ֆրոմը ժխտում էր Ֆրեյդի դերը սեքսուալ հեղափոխությունում: Այդ հարցի շուրջ աշխատում էր նաև Վ. Ռայխը, ինչի արդյունքում XX դարի 30-ական թթ.-ին նա գրեց «Սեքսուալ հեղափոխություն» (ներբեռնել գիրքը ռուսերեն լեզվով) գիրքը: Ռայխը ոչ միայն գիտնական էր, այլ նաև հասարակական գործիչ: Նրա ծրագիրն ընդգրկում էր հետևյալ կարևոր խնդիրները`

  • Ծնելիության վերահսկման ոլորտում ինտենսիվ կրթությունը: Հակաբեղմնավորիչների տրամադրումը բոլոր ցանկացողներին:
  • Աբորտների թույլատրումը:
  • Ամուսնալուծությունների թույլատրումը:
  • Սեռական կրթությունը որպես վեներական հիվանդությունների և սեռական խնդիրների կանխարգելում:
  • Բժիշկներին և ուսուցիչներին սեռական հիգիենային ուսուցանելը:
  • Սեռական հողի վրա հանցագործություն կատարողների նկատմամբ պատժի կիրառումից հրաժարումը. նման հանցագործների հոգեվերլուծության միջոցով բուժումը:

1960 — ականներ   

Իրապես հեղափոխական դարձավ Երկրորդ Համաշխարհային Պատերազմից անմիջապես հետո ծնված սերունդը: Եթե ծնողները դեռ հիմնականում հակված էին ավանդական հայացքներին, ապա երեխաները խարխլված տնտեսության պայմաններում չէին զգում նախկին բարոյականության կարիքը: Կարևոր գործոն հանդիսացավ վստահելի և հասանելի հակաբեղմնավորիչների ի հայտ գալը, ինչը թույլ տվեց օգտագործել սեքսը հաճույք ստանալու նպատակի համար` չմտածելով երեխաների մասին:

Այս ամենը միասին բերեց նոր գիտակցության ձևավորմանը: Այսուհետև սեքսը դադարեց արգելված թեմա լինելուց: 1960-ական թթ.-ի կեսերից շատ երիտասարդներ, իսկ այնուհետ նաև ոչ երիտասարդներ հրաժարվում են սեքսի մասին հին պատկերացումներից: Դա բերում է անկանոն սեռական հարաբերությունների որոշակի աճին, իսկ հավատարմությունն էլ երիտասարդության աչքերում սկսում է թվալ որպես հնացած արժեք: Դրան մասնավորապես նպաստեց Գ. Մարկուզեի «Էրոսը և քաղաքակրթությունը: Ֆրեյդի ուսմունքի փիլիսոփայական հետազոտությունը» (ներբեռնել գիրքը ռուսերեն լեզվով) գիրքը: Ջինսեր, ռոք-ին-ռոլ, թմրադեղեր, հիպիներ` ահա 1960-ական թթ.-ի սեքսուալ հեղափոխության ուղեկիցները: Читать далее

Categories: Հոգեբանություն, Շոու-բիզնես, Պատմություն, Սեքս, Վիճակագրություն, Տերմինաբանություն, Ավանդույթներ, Գրականություն, Կրոն | Метки: , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , | Оставьте комментарий

Խելագարի պատերազմը

Պա ՉայԽելագարի պատերազմը (ֆր. Guerre du Fou) հեղափոխություն է, որը բարձրացրել են հմոնգները 1918-1921 թթ.-ին Հնդկաչինում անտանելի ծանր հարկերի (հմոնգների կողմից օպիումի մշակման համար հարկ, ձիերի բռնագրավում) և ֆրանսիացի պաշտոնյաների այլ չարաշահումների պատճառով: Հեղափոխությունը գլխավորում էր Պա Չայը, որը, ինչպես կարծում էին հմոնգները օժտված էր գերբնական ուժերով: Նա սրբազան պատերազմ է հայտարարում ոչ միայն ֆրանսիացիների, այլ նաև Լաոսի և Վիետնամի դեմ:

Պա Չայը ամեն օր բարձրանում էր ծառերի վրա, որպեսզի Աստծուց ցուցումներ ստանա, թե ինչպես
վարի պատերազմը: Ֆրանսիական իշխանությունները 1920 թ.-ին ստիպված էին հմոնգներին որոշակի իրավունքներ տալ` այդ թվում նաև ինքնակառավարման հնարավորություն:

Հմոնգներ

Categories: Պատերազմ, Պատմություն, Քաղաքականություն, Ազգագրություն | Метки: , , , , , , , , , , | Оставьте комментарий

Հեղափոխական պրոլետարիատի 12 սեռական պատգամները

Հեղափոխական պրոլետարիատի 12 սեռական  պատգամները հեղափոխական պրոլետարիատի սեռական նորմերի ամբողջոթություն է, որը հրատարակվել էր «Հեղափոխությունը և երիտասարդությունը» գրքույկում (1924): Հեղինակը պեդոլոգիայի մշակող-գաղափարաբան Արոն Զալկինդն է:

1. Պրոլետարիատի շրջանում չպետք է լինի չափազանց վաղ սեռական կյանքի զարգացում:

2. Անհրաժեշտ է սեռական ժուժկալություն մինչև ամուսնությունը, իսկ ամուսնությունը հնարավոր է միայն լիակատար սոցիալական և կենսաբանական հասունության պայմաններում (20-25 տարեկան):

3. Սեռական կապը սեռական սիրո օբյեկտի նկատմամբ բազմակողմանի խորը կապվածության և համակրանքի միայն վերջնական փուլն է:

4. Սեռական կապը պետք է լինի վերջնական օղակը սիրահարներինայդ պահին կապող խորը և բարդ ապրումների շղթայում:

5. Սեռական ակտը չպետք է հաճախ կրկնվի:

6. Չպետք է հաճախ փոխել սեռական օբյեկտը: Հնարավորինս քիչ սեռական բազմազանություն:

Читать далее

Categories: Հոգեբանություն, Պատմություն, Սեքս, Օրենսդրություն | Метки: , , , , , , , , , , , , , , | 1 комментарий

Блог на WordPress.com.