Monthly Archives: Май 2011

Օգտապաշտություն (ուտիլիտարիզմ)

Օգտապաշտությունը (լատ. utilitas – շահ, օգուտ) ուղղություն է էթիկայում (էթիկական տեսություն), համաձայն որի արարքի կամ գործողության բարոյական արժեքը բնորոշվում է նրա օգտակարությամբ:

Պատմությունը

Ուտիլիտարիզմի աղբյուրները ընկած են դեռևս հին հույն փիլիսոփա Էպիկուրի աշխատություններում: Ավելի ամբողջական տեսքով ուսմունքը մշակվել է Ջերեմի Բենտամի կողմից: Համաձայն Բենտամի դասական բնորոշման` բարոյական է այն, ինչն առավելագույն երջանկություն է բերում առավելագույն թվով մարդկանց: Օգտապաշտության տեսության մեջ հիմնական հակասությունները վերաբերում են օգուտի և երջանկության հասկացությունների բնորոշմանը: Բենտամը և բազմաթիվ այլ փիլիսոփաներ օգուտ էին համարում տառապանքի նկատմամբ հաճույքի առավելագույն գերազանցությունը:

Categories: Պատմություն, Տերմինաբանություն, Փիլիսոփայություն | Метки: , , , , , , , , , | Оставьте комментарий

Պայի 17 կետերը

Լյուսիան ՊայԼյուսիան Պայը սահմանազատել է արևմտյան և ոչ արևմտյան տիպի քաղաքական գործընթացները: «Ոչ արևմտյան քաղաքական գործընթաց» հոդվածում նա ձևակերպում է 17 կետեր, ըստ որոնց տարբերակվում են քաղաքական գործընթացները արևմտյան և ոչ արևմտյան հասարակություններում:
1. Ոչ արևմտյան հասարակություններում չկա հստակ սահմանազատում քաղաքականության և մարդկային ու հասարակական ոլորտի հարաբերությունների միջև:
2. Քաղաքական կուսակցությունները հակված են բացարձականացնել աշխարհայացքի արտահայտման և կենսակերպի սեփական պատկերացումերը:
3. Քաղաքական գործընթացում գերակշռում են կոչերը:
4. Քաղաքական կողմնորոշումների բնույթը ենթադրում է, որ քաղաքական խմբավորումների ղեկավարությունը զգալի ազատություն ունի մարտավարության և ռազմավարության որոշման մեջ:
5. Ընդդիմադիր կուսակցությունները և իշխանության ձգտող ընտրանիները հաճախ հանդես են գալիս որպես հեղափոխական շարժումներ:
6. Քաղաքական գործընթացը բնորոշվում է մասնակիցների շրջանում ինտեգրացիայի բացակայությամբ, ինչը հասարակության մեջ ընդհանուր հաղորդակցական համակարգի բացակայության հետևանք է:
7. Քաղաքական գործընթացը տարբերվում է նոր տարրերի հավաքագրման զգալի մասշտաբներով` քաղաքական դերերի իրականացման համար: Читать далее

Categories: Հոգեբանություն, Պատմություն, Քաղաքականություն, Ազգագրություն, Ավանդույթներ, Կրոն | Метки: , , , , , | Оставьте комментарий

Քրդական ապստամբությունը 1943-1945թթ.-ին

Քրդական հարցը աշխարհի բարդ և կարևորագույն հարցերից մեկն է: Այն, կարելի է ասել, ուղղակիորեն առնչվում է հայ ժողովրդի հետ, քանզի եթե նայենք քուրդ և այլազգի որոշ գիտնականների կազմած վերջին քարտեզներին, ապա կտեսնենք, որ ըստ այդ քարտեզների քրդերի «ազգային տարածքներն» են գրեթե ամբողջ Արևմտյան Հայաստանը, Արարատյան դաշտավայրը ընդհուպ մինչև Սևանա լիճը: Սա հարցի մի կողմն է, մյուս կողմից այն էլ ավելի մեծ նշանակություն է ստանում. ներկայումս, ըստ որոշ աղբյուրների, քրդերի թիվը հասնում է շուրջ 25-30մլնի, որոնք ապրում են Թուրքիայի հարավարևելյան, Իրանի հարավարևմտյան, Իրաքի հյուսիսային և հյուսիսարևելյան, Սիրիայի հյուսիսային (Իրաքի հետ սահմանակից տարածքներում) շրջաններում: Ըստ որոշ քրդագետների ներկայումս քրդերի տարածքը բաժանված է վերոհիշյալ 4 տերությունների միջև, իսկ «Քրդիստանի» ընդհանուր տարածքը կազմում է մոտ 300-350հզր քկմ (ըստ այլ աղբյուրների 450-500հզր քկմ), որի կազմի մեջ են մտնում Իրանի հարավարևմտյան, Իրաքի հյուսիսային, Սիրիայի հյուսիսարևելյան, Թուրքիայի հարավարևելյան շրջանները: Ահա այս ամենից ելնելով կարող ենք ասել, որ քրդական հարցը մեծ վտանգ է սպառնում Թուրքիայի, Իրաքի, Իրանի, Սիրիայի տարածքային ամբողջականությանը:

Իրաքը բազմազգ պետություն է: Այդ առիթով Ֆոսթերը գրում է. «Իրաքը դա հիբրիդ է»: Ըստ նրա՝ սրանից ելնելով, չի կարելի համարել, որ Իրաքը արաբական պետություն է, որովհետև Իրաքը կազմող ազգությունների մեջ են մտնում նաև քրդերը, ասորիները, հայերը, պարսիկները, եզդիները, խալդերը և այլն:

Տարբեր հեղինակների մոտ քրդերի թիվը տարբեր է: Այսպես, օրինակ ըստ Շակիր Խասբակղի՝ քրդերը կազմում են Իրաքի բնակչության 20-ը: Իսկ ըստ խորհրդային տեղեկատու «Население земного шара»-ի՝ 1963թ.-ին Իրաքում բնակվում էր շուրջ 1.3 մլն քուրդ, այսինքն ամբողջ բնակչության մոտ 19%-ը : Քրդերը բնակվում են հիմնականում Մոսուլում, Էրբիլում, Քիրքուքում, Սուլեյմանիյայում, Դիալայում: Զբաղվում են հիմնականում հողագործությամբ ու անասնապահությամբ: Բնակվում են ցեղերով: Մինչ 2-րդ աշխարհամարտը քրդերը 1935թ. օգոստոսին ապստամբություն բարձրացրեցին, որը գլխավորեց շեյխ Խալիլ Խոշավին: Նրանք պահանջում էին քրդերին տրամադրել ինքնավարություն: Այս ապստամբության կենտրոնը Զիբարն էր, որտեղից քրդական զինված խմբերը հարձակումներ էին գործում հարևան գյուղերի վրա: Սակայն 1936թ. մարտին ապստամբությունը ճնշվեց:

Читать далее

Categories: Պատերազմ, Պատմություն, Քաղաքականություն, Ազգագրություն, Աշխարհագրություն | Метки: , , , , , , , , , , , , , , , , , , , , , , | Оставьте комментарий

Սոցիալական գործընկերություն

Սոցիալական գործընկերությունը արտադրական գործընթացի մասնակիցների` աշխատողների և գործատուների հավասար գործընկերության վրա հիմնված, շահերի համաձայնեցման ինստիտուտների և մեխանիզմների համակարգ է: Սոցիալական գործընկերության զարգացումը իր տարբեր մակարդակներով ժամանակակից շուկայական տնտեսության սոցիալական ուղղվածության մեծացման հիմնական կարևոր մասն է: Սոցիալական գործընկերության համակարգում աշխատողների շահերը ներկայացված են որպես կանոն արհմիությունների, իսկ գործատուների շահերը` գործարարների միությունների կողմից: Դրա այսպես կոչված եռակողմ տարբերակում շահերի համաձայնեցման գործընթացի որպես անմիջական մասնակից է հանդես գալիս պետությունը, որը միաժամանակ ընդունված համաձայնագրերի կատարման երաշխավորն է: Շահերի համաձայնեցումը ձեռք է բերվում բանակցային գործընթացի միջոցով, որի ընթացքում կողմերը համաձայնվում են  աշխատանքի պայմանների և աշխատավարձի չափի, աշխատողներին սոցիալական երաշխիքների և կազմակերպությունում նրանց դերի հարցերի շուրջ:

Читать далее

Categories: Տերմինաբանություն, Բիզնես | Метки: , , , , , , , , , , , | Оставьте комментарий

Մասլոուի պահանջմունքների բուրգը

Մասլոուի պահանջմունքների բուրգըՄասլոուի բուրգը մարդու պահանջմունքների աստիճանակարգային սկզբունք է, որը առաջարկել է ամերիկացի գիտնական Աբրահամ Մասլոուն: Այս սկզբունքը հենվում է այն դրույթի վրա, որ մարդու պահանջմունքները առաջանում և գիտակցվում են հերթականապես` ամենահասարակ ֆիզիոլոգիականներից մինչև բարդ սոցիալական պահանջմունքները: Բուրգի ամենացածր` առաջին աստիճանի վրա գտնվում են մարդու հասարակ ֆիզիոլոգիական պահանջմունքները` ուտելիք, ջուր, տաքություն, սեքս, հիգիենա, քուն և այլն: Երկրորդ մակարդակում գտնվում են ավելի բարձր աստիճանի կարիքներ` անվտանգություն և ապահովություն: Բուրգի երրորդ աստիճանում գտնվում են սոցիալական պահանջմունքները` ընկերություն, սեր, հոգեկան մտերմություն: Բուրգի չորրորդ աստիճանն իր մեջ ներառում է Читать далее

Categories: Հոգեբանություն, Սեքս, Տերմինաբանություն | Метки: , , , , , , , , , , | Оставьте комментарий

Խելագարի պատերազմը

Պա ՉայԽելագարի պատերազմը (ֆր. Guerre du Fou) հեղափոխություն է, որը բարձրացրել են հմոնգները 1918-1921 թթ.-ին Հնդկաչինում անտանելի ծանր հարկերի (հմոնգների կողմից օպիումի մշակման համար հարկ, ձիերի բռնագրավում) և ֆրանսիացի պաշտոնյաների այլ չարաշահումների պատճառով: Հեղափոխությունը գլխավորում էր Պա Չայը, որը, ինչպես կարծում էին հմոնգները օժտված էր գերբնական ուժերով: Նա սրբազան պատերազմ է հայտարարում ոչ միայն ֆրանսիացիների, այլ նաև Լաոսի և Վիետնամի դեմ:

Պա Չայը ամեն օր բարձրանում էր ծառերի վրա, որպեսզի Աստծուց ցուցումներ ստանա, թե ինչպես
վարի պատերազմը: Ֆրանսիական իշխանությունները 1920 թ.-ին ստիպված էին հմոնգներին որոշակի իրավունքներ տալ` այդ թվում նաև ինքնակառավարման հնարավորություն:

Հմոնգներ

Categories: Պատերազմ, Պատմություն, Քաղաքականություն, Ազգագրություն | Метки: , , , , , , , , , , | Оставьте комментарий

Հայաստանի Հանրապետության գյուղերը, դրանց մարզային պատկանելիությունը

Ա

  • Ագարակ/Աշտ/, Արագածոտնի մարզ
  • Ագարակ/Թալ/, Արագածոտնի մարզ
  • Ալագյազ, Արագածոտնի մարզ
  • Ակունք, Արագածոտնի մարզ
  • Աղձք, Արագածոտնի մարզ
  • Ամրե Թազա, Արագածոտնի մարզ
  • Անտառուտ, Արագածոտնի մարզ
  • Աշնակ, Արագածոտնի մարզ
  • Ավան, Արագածոտնի մարզ
  • Ավթոնա, Արագածոտնի մարզ
  • Ավշեն, Արագածոտնի մարզ
  • Արագած/Ապ/, Արագածոտնի մարզ
  • Արագած/Թալ/, Արագածոտնի մարզ
  • Արագածոտն, Արագածոտնի մարզ
  • Արա, Արագածոտնի մարզ
  • Արեգ, Արագածոտնի մարզ
  • Արմանիս, Լոռու մարզ
  • Արտաշավան, Արագածոտնի մարզ
  • Արտենի, Արագածոտնի մարզ
  • Արուճ, Արագածոտնի մարզ
  • Ափնագյուղ, Արագածոտնի մարզ
  • Աբովյան, Արարատի մարզ
  • Ազատաշեն, Արարատի մարզ
  • Ազատավան, Արարատի մարզ
  • Այգավան, Արարատի մարզ
  • Այգեզարդ, Արարատի մարզ
  • Այգեպատ, Արարատի մարզ
  • Այգեստան, Արարատի մարզ
  • Այնթափ, Արարատի մարզ
  • Ավշար, Արարատի մարզ
  • Արալեզ, Արարատի մարզ
  • Արարատ, Արարատի մարզ
  • Արաքսավան, Արարատի մարզ
  • Արբաթ, Արարատի մարզ
  • Արգավանդ, Արարատի մարզ
  • Արմաշ, Արարատի մարզ
  • Արևաբույր, Արարատի մարզ
  • Արևշատ, Արարատի մարզ
  • Ակնալիճ, Արմավիրի մարզ
  • Ակնաշեն, Արմավիրի մարզ
  • Աղավնատուն, Արմավիրի մարզ
  • Ամասիա, Արմավիրի մարզ
  • Ամբերդ, Արմավիրի մարզ
  • Այգեկ, Արմավիրի մարզ
  • Այգեշատ,/Արմ/ Արմավիրի մարզ
  • Այգեշատ, /Էջմ/Արմավիրի մարզ
  • Ապագա, Արմավիրի մարզ Читать далее
Categories: Ազգագրություն, Աշխարհագրություն | Метки: , , , , , | 1 комментарий

Հայաստանի Հանրապետության քաղաքները, մարզային պատկանելիությունը, հեռախոսային կոդերը, բնակչությունը

Հայաստանի Հանրապետության քարտեզը

1. Աբովյան (Կոտայք), +374 (222), 60000 մարդ, www.abovyan.com

2. Ագարակ (Սյունիք), +374 (286), 5112 մարդ

3. Ալավերդի (Լոռի), +374 (253), 16600 մարդ, www.alaverdi.am

4. Ախթալա (Լոռի), 2400 մարդ

5. Աշտարակ (Արագածոտն),  +374 (232), 20636 մարդ

6. Ապարան (Արագածոտն), +374 (252), 6158 մարդ

7. Արարատ (Արարատ), +374 (238), 20480 մարդ

8. Արթիկ (Շիրակ), +374 (244), 15985 մարդ

9. Արմավիր (Արմավիր), +374 (237), 45100 մարդ

10. Արտաշատ (Արարատ), +374 (235), 35066 մարդ

11. Բերդ (Տավուշ), +374 (267), 8561 մարդ

12. Բյուրեղավան  (Կոտայք), +374 (222), 8152 մարդ

13. Գավառ  (Գեղարքունիք), +374 (264), 36400 մարդ

14. Գյումրի (Շիրակ), +374 (312), 206100 մարդ

15. Գորիս  (Սյունիք), +374 (284), 20000 մարդ

16. Դաստակերտ  (Սյունիք), +374 (10), 287 մարդ

17. Դիլիջան (Տավուշ), +374 (268), 15656 մարդ, www.dilijan.am

18. Եղեգնաձոր (Վայոց Ձոր), +374 (281), 7633 մարդ Читать далее

Categories: Վիճակագրություն, Ազգագրություն, Աշխարհագրություն | Метки: , , , , , , | 1 комментарий

Блог на WordPress.com.