Monthly Archives: Август 2011

Բլոգի օրը

Բլոգի օրը (անգլ. BlogDay) ամեն տարի նշվում է օգոստոսի 31-ին: Այդ օրը յուրաքանչյուր բլոգեր իր բլոգում հրապարակում է 5 այլ բլոգների հասցեներ՝ անկախ բլոգի ուղղվածությունից: Առաջին անգամ տոնը նշվել է 2005 թ.ին: Այն ստեղծել են Արևմուտքում:

2005

Երբ առաջին անգամ 2005 թ.-ին օգոստոսի 31-ը հայտարարվեց բլոգերի օր, 30.000 նոր էջեր հայտնվեցին Գուգլի ինդեքսում:

2007

Մեկնարկեց թվով չորրորդ Best of Blogs-2007 լավագույն բլոգերի միջազգային մրցույթը: Մրցույթն անցկացնում է «Գերմանական ալիք» հրատարակչությունը: Դրան կարող են մասնակցել հետևյալ 10 լեզուներով վարվող բլոգները՝ անգլերեն, արաբերեն, գերմաներեն, իսպաներեն, նիդերլանդերեն, չինարեն, պարսկերեն, պորտուգալերեն, ռուսերեն և ֆրանսերեն:

Հետաքրքիր փաստեր

Եթե Blog բառը փոխարինենք թվերով, ապա կստացվի 3108, այսինքն օգոստոսի 31: Այդպես էլ հենց ծնվեց այդ օրը որպես Բլոգի օր նշելու գաղափարը (կամ BlogDay):

BlogDay-ի պաշտոնական կայքը 

Նմանատիպ նյութեր

Անվտանգ ինտերնետի համաշխարհային օր

Բարության ինքնաբուխ արտահայտման միջազգային օր

Համբույրի համաշխարհային օր

Լրագրողների համերաշխության միջազգային օր

Աշխարհի բնիկ ժողովուրդների միջազգային օր

Շոկոլադի համաշխարհայի օր

Բոսսի կամ ղեկավարի օր

            

Categories: Մրցանակներ, Պատմություն, Տոներ, Բարձրագույն տեխնոլոգիաներ, Ենթամշակույթ, ԶԼՄ | Метки: , , , , , , , , , , , , , , , , , | Оставьте комментарий

Չորրորդ Ռեյխ

Չորրորդ Ռեյխը ոչ հստակ սահմանված տերմին է, որն օգտագործվում է բնորոշելու այն քաղաքական կազմավորումը, որը դիտարկվում է որպես Երրորդ Ռեյխի ավանդույթների և գաղափարների զարգացման շարունակություն:

Սկզբնապես Չորրորդ Ռեյխ անվանումը առաջ է եկել 1960-ական թթ.-ին` կապված այն հանգամանքի հետ, որ ԳԴՀ կանցլեր Կուրտ Կիզինգերը նախկինում աշխատել էր Երրորդ Ռեյխի քարոզչության նախարարությունում, ինչպես նաև Արևմտյան Գերմանիայի այդ ժամանակվա մի շարք խոշոր քաղաքական գործիչներ նույնպես կապ էին ունեցել Երրորդ Ռեյխի հետ: Քաղաքական հակառակորդների կարծիքով նրանք նացիոնալ-սոցիալիզմի վերակենդանացմանն ուղղված քաղաքականություն էին վարում:

Այսօր Չորրորդ Ռեյխ տերմինը տարբեր իմաստներով է օգտագործվում: Դրա տակ հասկանում են՝

  • Երրորդ Ռեյխի տապալումից հետո փրկված նացիստների գաղտնի կազմակերպությունների միավորումը,
  • Արևելյան և Արևմտյան Գերմանիաների միավորումից հետո կազմավորված Գերմանիան,
  • Աշխարհի բոլոր նեոնացիստական կազմակերպությունների միավորումը,
  • Սպիտակ ռասայի մարդկանց հետագա միավորումը իրենց տեսակի պահպանման համար պայքարում և այլ ռասաների դեմ մարտնչելու համար:
Categories: Հանցագործություն, Պատերազմ, Պատմություն, Տերմինաբանություն, Քաղաքականություն, Կինո | Метки: , , , , , , , , , , | Оставьте комментарий

Աֆրիկյան Միության դրոշը

Աֆրիկյան Միության դրոշը ընդունվել է պետությունների և կառավարությունների ղեկավարների Խորհրդաժողովի 14-րդ նստաշրջանում, որը տեղի էր ունենում Ադիս-Աբեբայում 2010 թ.-ի հունվարի 31-ին:

Դրոշն իրենից ներկայացնում է կանաչ գույնի ուղղանկյուն պաստառ, որի կենտրոնում 53 ծայր ունեցող աստղերն են, որի մեջ գտնվում է աֆրիկյան մայրցամաքի ուրվանկարը:

Դրոշի խորհրդանիշերը

  • Կանաչ գույնը խորհրդանշում է աֆրիկացիների միավորվելու հույսը և ձգտումը:
  • Ոսկեգույնը նշանակում է աֆրիկյան հարստությունը և պայծառ ապագան:
  • Սպիտակը խորհրդանշում է Աֆրիկայի ցանկությունների մաքրությունը ունենալ իրական ընկերներ ողջ աշխարհում:
  • 53 աստղերը խորհրդանշում են Աֆրիկյան Միության անդամ-պետությունները:

Читать далее

Categories: Պատմություն, Քաղաքականություն, Ազգագրություն, Աշխարհագրություն | Метки: , , , , , | Оставьте комментарий

Սքինհեդերն ընդդեմ ռասայական նախապաշարմունքների (S.H.A.R.P.)

Ընդդեմ ռասայական նախապաշարմունքների սքինհեդերը (անգլ. Skinheads Against Racial Prejudices, SHARP, շարպեր) հակառասիստական խմբավորում են, որոնք հանդես են գալիս ընդդեմ ռասայական նախապաշարմունքների և ամեն տեսակ ռասայական խտրականության: Նրանց պատմությունը սկիզբ է առնում 1987 թ.-ից. ստեղծվել են առաջին անգամ Նյու-Յորքում: Հանդես էին գալիս ՆՍ սքինհեդերի (նացիոնալ սոցիալիստ) և այլ շովինիստական խմբավորումների դեմ: S.H.A.R.P.-ի անդամներն իրենց տարբերանշանը ստեղծել էին Trojan Records ձայնագրման ստուդիայի նշանի հիման վրա, որը թողարկում էր ճամայկյան երաժշտություն (ռեգգի և սկա):

1980-ական թթ.-ի վերջերին ԱՄՆ-ում ակտիվիստների խումբը ցրվեց ներքին անհամաձայնությունների, ինչպես նաև այն պատճառով, որ նեոնացիստները առավել պասիվ էին դարձել:

S.H.A.R.P.-ի գաղափարները չահետացան. դրանք շատերին էին դուր գալիս և շարպերի խմբավորումները սկսեցին հայտնվել ամբողջ աշխարհում:

S.H.A.R.P.-ը հրաժարվում է ձախ սքինհեդերի հայացքներից և որպես քաղաքական սկզբունք ընդունում է հակաֆաշիզմը և հակառասիզմը: Շարպերը պայքարում են սքինհեդական շարժումներից և ողջ հասարակությունից ֆաշիզմը և ռասիզմը արմատախիլ անելու համար:

RASH

Իմանալ ավելին S.H.A.R.P.-ի մասին (ռուսերեն)

            

Categories: Հանցագործություն, Պատմություն, Քաղաքականություն, Ենթամշակույթ | Метки: , , , , , , , , , , , , | Оставьте комментарий

Նեպալի արտասովոր դրոշը

Նեպալի դրոշը բոլոր պետությունների դրոշների շարքում միակ ոչ ուղղանկյուն դրոշն է:

Դրոշն ընդունվել է 1962 թ.-ի դեկտեմբերի 16-ին նոր սահմանադրական կառավարության ձևավորման հետ մեկտեղ:

Կապույտ գույնը խորհրդանշում է խաղաղությունը, իսկ մուգ կարմիրը Նեպալի ազգային գույնն է: Թագավորական երկու խորհրդանիշերն էլ մարմնավորում են հավատն առ այն, որ Նեպալը գոյություն կունենա այնքան երկար, որքան արևն ու լուսինը:

Ամենահիին եռագույնը

Աֆրիկյան Միության դրոշը

            

Categories: Պատմություն, Ազգագրություն, Աշխարհագրություն | Метки: , | Оставьте комментарий

Ամենահին եռագույնը

Ամենահին եռագույն դրոշը, որը մինչև այժմ շրջանառության մեջ է, Նիդերլանդների դրոշն է: Այն գրեթե անփոփոխ վիճակով գոյություն ունի XVI դարի վերջից: XVI դարի վերջում Նիդերլանդները պայքարում էին իրենց անկախության համար Իսպանիայի թագավոր Ֆիլիպ II-ի դեմ: Որպես դրոշ ընտրվեց ապստամբության առաջնորդ՝ արքայազն Օրանսկու տոհմային դրոշը իր ավանդական գույներով՝ նարնջագույն, սպիտակ և կապույտ: Ժամանակի ընթացքում գույների քանակը (հասնելով նույնիսկ մինչև ինի) և դասավորությունը անընդհատ փոփոխվում էին:

Ժամանակի ընթացքում նարնջագույնը փոխարինվեց կարմիրով: 1630 թ.-ից հետո նարնջագույնը հետզհետե սկսեց դուրս գալ շրջանառությունից: Ընդունված տարբերակների մեկի համաձայն՝ դա տեղի ունեցավ այն պատճառով, որ նարնջագույնի և կապույտի համադրությունը շատ ավելի բարդ է տարբերակել հեռու տարածության վրա, քան կարմիրի և կապույտի, իսկ դա չափազանց կարևոր է ծովում:

Նեպալի արտասովոր դրոշը

Աֆրիկյան Միության դրոշը

            

Categories: Պատերազմ, Պատմություն, Քաղաքականություն, Ազգագրություն | Метки: , , , , , , , , , , , , | Оставьте комментарий

Մեքենաների ամենաթանկարժեք համարները

5-րդ հորիզոնական: Ռուսաստանցի միլիարդատեր Ռոման Աբրամովիչը դեռևս 2006 թ.-ին Լոնդոնում 285.000 ֆունտ ստերլինգ էր վճարել «VIP 1» համարի համար: Սկզբնապես այս համարը պետք է տեղ գտներ Հռոմի պապ Հովհաննես Պողոս II-ի պապոմոբիլի վրա, երբ նա պատրաստվում էր այցելել Հյուսիսային Իռլանդիա, սակայն պապը չցանկացավ իր ավանդական «SCV 1» համարը փոխարինել «VIP 1»-ով և այն 10 տարի «անգործ» մնալուց հետո ուղարկվեց աճուրդի, որտեղ էլ այն ձեռք բերվեց Ռոման Աբրամովիչի կողմից և հայտնվեց նրա կաբրիոլետի վրա:

4-րդ հորիզոնական: Գործարար Մայք Մակքումբը «M1» համարի համար վճարել է 33.000 ֆունտ ստերլինգ: Լրագրողների հետ հարցազրույցում նա նշել էր, որ այդ համարը գնել է իր որդու ապագա մեքենայի համար, որն այդ պահին ընդամենը 6 տարեկան էր:

3-րդ հորիզոնական: Բրեդֆորդցի գործարար Աֆզալ Խանը «F1» համարի համար վճարել է 440.000 ֆունտ ստերլինգ և այդ համարը այժմ զարդարում է նրա Mercedes SLR McLaren-ը: Ամրացնելով համարը մեքենայի վրա՝ Աֆզալ Խանը լրագրողներին ասաց, որ կարծում է, որ դա լավ գործարք էր, քանի որ ըստ իրեն այն 10 անգամ ավելի թանկ արժեր:

Читать далее

Categories: Վիճակագրություն, Բիզնես | Метки: , , , , , , , , , , , , , , , , , | Оставьте комментарий

2011 թ.-ի ամենաթանկարժեք մեքենաները

Ֆորբս ամսագիրը հերթական անգամ կազմել է ամենաթանկարծեքների ցուցակը՝ այս անգամ ներկայացնելով 2011 թ.-ի ամենաթանկարժեք մեքենաները: Տասնյակում են հայտնվել այնպիսի մեքենաներ, ինչպիսիք են Rolls-Royce Drophead Coupe, Leblanc Mirabeau, SSC Ultimate Aero, Lamborghini Murcielago, Pagani Zonda C9, Maybach Landaulet, Koenigsegg Agera, Bugatti Veyron Super Sport:

10-րդ հորիզոնական: Տասնյակը բացում է Rolls-Royce Drophead Coupe-ն: Նրա գինը 447.000 $ է:

9-րդ հորիզոնական: Այս հորիզոնականում է հայտնվել Lamborghini Murcielago LP670-4 SuperVeloce-ը: Մեքենայի գինը 455.400 $ է:

8-րդ հորիզոնական: Ութերորդ տեղում է Ferrari SA Aperta-ն: Գնահատվում է 520.000 $:

7-րդ հորզոնական: Այս հորիզոնականը բաժին է հասել շվեյցարական LeBlanc Mirabeau-ին: Նրա գինը 728.000 $ է:

Читать далее

Categories: Վիճակագրություն, Բիզնես | Метки: , , , , , , , , , , , , | Оставьте комментарий

Chargoggagoggmanchauggagoggchaubunagunamaugg լիճը

ԱՄՆ-ում գոյություն ունի Chargoggagoggmanchauggagoggchaubunagunamaugg անվանումով լիճ:

Այս 45 տառանոց անվանումը լճին տվել են տեղի Նիպմակ ցեղի հնդկացիները: Լիճը գտնվում է Մասաչուսեթս նահանգի կենտրոնական մասում և մոտավորապես նշանակում է «սահմանային չեզոք վայր հնդկացիների և դանակներով անգլիացիների ձկնորսության համար»:

Իշխանությունները որոշել են պահպանել դեռևս Ամերիկայի գաղութացման շրջանում առաջացած անվանումը, սակայն այն որոշակի դժվարություններ է առաջացնում, քանի որ գրեթե բոլոր տեղերում այդ հսկայական բառը գրվում է սխալներով, այդ թվում նաև ճանապարհային նշանների և բացիկների վրա:

Իսկ այն արտաբերելու մասին նույնիսկ խոսք լինել չի կարող. տեղացիները լիճն ուղղակի անվանում են «Վեբսթերի լիճ», որը կապված է մոտակա քաղաքի անվանման հետ:

Categories: Պատմություն, Ազգագրություն, Աշխարհագրություն, Գրականություն | Метки: , , , , , , , , , , , , , | Оставьте комментарий

Աշխարհի ամենավտանգավոր մաֆիոզ խմբավորումների տասնյակը

Լոնդոնյան «Daily News» և իսպանական «Diario» թերթերը կազմել են աշխարհի ամենավտանգավոր մաֆիոզ խմբավորումների տասնյակը:

10-րդ հորիզոնական: Ճամայկա-բրիտանական մաֆիա (Yardies gang).

10-րդ հորիզոնականում են դեռևս 1950-ական թթ.-ից Բրիտանիա գաղթած ճամայկացիների սերունդները: Ճամայկացիները վերահսկում են զենքի և թմրադեղերի առքուվաճառքի մեծ մասը: Այս մաֆիոզ խմբավորումը չի փորձում ներթափանցել իշխանական համակարգ և այդ պատճառով է, որ այն ավելի թույլ է, քան մնացյալ մաֆիոզ խմբավորումները: Բրիտանական ոստիկանությունը նրանց չի դիտարկում որպես կազմավորված հանցավոր միավորում, քանի որ նրանք իրական կառուցվածքային համակարգ կամ կենտորանական ղեկավարություն չունեն:

9-րդ հորիզոնական: Ալբանական մաֆիա:

Ալբանիան կազմված է բազմաթիվ հանցավոր խմբավորումներից: Նրանց օրենքները անփոփոխ են XV դարից: Ալբանական մաֆիան մասնակցում է սպիտակ ստրուկների, խմիչքի և ծխախոտի առքուվաճառքով, վերահսկում է մարմնավաճառությունը, մեքենաները գողությունը և դրամաշորթությունը: Նրանք լայնորեն ներկայացված են ԱՄՆ-ում և Բրիտանիայում: Նրանց գլխավոր առանձնահատկությունը վրեժխնդրության ժամանակ կիրառվող առանձնակի դաժանությունն է:

8-րդ հորիզոնական: Սերբական մաֆիա:

Սերբական մաֆիան հայտնվել է տասնյակում, քանի որ իր ներկայացվածությունն ունի աշխարհի տասնյակ երկրներում և զբաղված է թմրադեղերի շրջանառությամբ, պատվիրված սպանություններով, դրամաշորթությամբ, գողությամբ, խաղատներում խաղադրույքների վերահսկողությամբ: Ինտերպոլի ցուցակներում ներկայացված են Սերբիայի ավելի քան 350 քաղաքացիներ, որոնք իրավամբ աշխարհի խոշորագույն նարկոկարտելների անդամներ և ղեկավարներ են: Սերբ հանցագործները հայտնի են նաև խելացի կազմակերպված կողոպուտներով, որոնք հաճախ են ներկայացվում հոլիվուդյան սցենարներում, ինչպես նաև արագ և անթերի մահապատիժներով: Ներկայումս գործում են 30-40 խմբավորումներ, որոնք գործում են Սերբիայում:

Читать далее

Categories: Հանցագործություն, Պատերազմ, Պատմություն, Սպորտ, Վիճակագրություն, Տերմինաբանություն, Քաղաքականություն, Ազգագրություն, Աշխարհագրություն, Ավանդույթներ, Բիզնես, Ենթամշակույթ, Կինո | Метки: , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , | 1 комментарий

Создайте бесплатный сайт или блог на WordPress.com.