Monthly Archives: Февраль 2011

Էսկիմոսյան համբույր

Էսկիմոսյան համբույր

Էսկիմոսյան համբույր կոչվող գործողությունը ժամանակակից արևմտյան մշակույթում թույլ ձևով հիշեցնում է կունիկ կոչվող էսկիմոսյան ողջույնը:

Կունիկը կապվածության արտահայտման ձև է` սովորաբար մեկ ընտանիքի անդամների կամ սիրահարների միջև: Մասնակիցներից մեկը հպում է քիթը կամ վերին շուրթը երկրորդի մաշկին (սովորաբար ճակատին կամ այտերին) և օդ է արտաշնչում: Գոյություն ունի տարածված մոլորություն, որ այս ավանդույթը առաջ է եկել էսկիմոսների մոտ այն պատճառով, որ նրանց շուրթերը սառնամանիքի ժամանակ հասարակ համբույրի ժամանակ սառչելով կպչում են իրար: Իրականում,այս գործողությունը էրոտիկ իմաստ չունի, այլ բարեկամական ողջույնի արտահայտման ձև է մտերիմ մարդկանց միջև, որոնք հանդիպման ժամանակ հաճախ փակած են լինում ամբողջ մարմինը բացի քթից և աչքերից:

Երբ առաջին արկտիկական ուսումնասիրողները առաջին անգամ տեսան այս գործողությունը, նրանք այն անվանեցին «էսկիմոսյան համբույր»: Արևմտյան տարբերակում գործողությունը կայանում է նրանում, որ երկու մարդ իրար են քսում քթերը:

Читать далее

Categories: Ազգագրություն, Աշխարհագրություն, Ավանդույթներ, Կինո | Метки: , , , , , , , , , , , , | 1 комментарий

Սև PR

Սև PR-ը շնչավոր կամ անշունչ օբյեկտի իմիջի վատացմանն ուղղված գործողություն է, բայց անպայման չէ ցեխ շպրտելը կամ սուտը: Նմանատիպ հասկացությունների շարքին են պատկանում նաև մոխրագույն PR-ը և սպիտակ PR-ը:

Սև PR-ի ժամանակ տարածվում է մասնակիորեն պրովոկացիոն տեղեկատվություն, որն իբր թե PR-ի զոհից է հենց դուրս եկել: Օրինակ, նախընտրական արշավի ժամանակ քաղաքական կուսակցության անունից կարող են թերթիկներ տարածվել, որտեղ նրանք հանդես են գալիս հոմոսեքսուալիստների պաշտպանությամբ կամ միասեռ ամուսնությունների օգտին, սննդամթերքի անվճար տրամադրման մասին կեղծ տեղեկատվություն և այլն:

Սև PR-ը նունպես PR է`

Այս ասացվածքը նշանակում է, որ սև PR-ը նույնպես կարող է որոշ դեպքերում օգտակար լինել: Բանը նրանում է, որ ցանկացած PR-ի ժամանակ` այդ թվում և սև, օբյեկտի մասին իմանում են այն մարդիկ, որոնք նախկինում նույնիսկ չէին էլ լսել նրա մասին: Արդյունքում օբյեկտի հեղինակությունը անհամեմատ աճում է:

Categories: Տերմինաբանություն, Քաղաքականություն, ԶԼՄ | Метки: , , , , , | Оставьте комментарий

Գեներալիսսիմուս

Առաջին գեներալիսսիմուս Ալբրեխտ ֆոն Վալլենշտեյն

Գեներալիսսիմուսը (լատ. generalissimus — ամենագլխավոր) Հռոմեական Սրբազան Կայսրությունում բարձրագույն զինվորական կոչումն էր, իսկ ավելի ուշ նաև Ռուսաստանում և Չինաստանում: Առաջին անգամ մտցվել է Ֆրանսիայում 1569 թ.-ին  և  տրվել է Ալբրեխտ ֆոն Վալլենշտեյնին, որը Երեսնամյա պատերազմի նշանավոր զորահրամանատարներից էր: Պատմականորեն այն տրվում էր այն զորահրամանատարներին, որոնք պատերազմի ժամանակ ղեկավարում էին մի քանի` հաճախ դաշնակից զորքերը, իսկ որոշ դեպքերում նաև պետական գործիչներին կամ իշխող արքայատոհմերի անձանց` որպես պատվավոր կոչում:

Պատմություն`

Ալբրեխտ Վալլենշտեյն (1583-1634)

Ռայմոնդո Մոնտեկուկկոլի (1609-1680)

Կառլոս Լոթարինգիացի (1712-1780)

Մաքսիմիլլիան Բավարացի (1662-1726)

Եվգենի Սավոյացի (1663-1736)

Լեոպոլդ Յոզեֆ Դաուն (1705-1766)

Էռնստ Գիդեոն Լաուդոն (1716-1790)

էրցհերցոգ Կառլոս (1771-1847)

Կառլոս Ֆիլիպ Շվարցենբերգ (1771-1820)

Ռուսաստան`

Ռուսաստանում այն եղել է բարձրագույն զինվորական աստիճանը, որը դուրս է եղել սպայական աստիճանների համակարգից:

Ռուսաստանում առաջինն այդ կոչումը ստացել է Ալեքսեյ Շեյնը Պետրոս I-ից (1696 թ.-ի հունիսի 28-ին) Ազովի մոտ հաջող գործողությունների համար (հատկանշական է, որ Ֆ. Ռոմադանովսկուն և Ի. Բուտուռլինին գեներալիսիմուսի կոչում տրվել է նշվածից 2 տարի առաջ` 1694 թ.-ին): Պաշտոնապես Ռուսաստանում գեներալիսսիմուսի աստիճանը մտցվել է 1716 թ.-ին և տրվել է`

Ալեքսանդր Մենշիկովին` 1727 թ.-ին

Անտոն Ուլրիխ Բրաունշվեյգսկիին` 1740-ին

Ալեքսանդր Սուվորովին` 1799 թ.-ին

Читать далее

Categories: Պատերազմ, Պատմություն, Քաղաքականություն | Метки: , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , | Оставьте комментарий

Հակագովազդ

Հակագովազդը սպառողին չձգող, այլ ընդհակառակը` նրան վանող կամ այլ կերպ ասած` թե ինչ չպետք է անել գովազդի ոլորտում: Նման ոչ ցանկալի էֆեկտի պատճառ կարող են լինել գովազդ ստեղծողի սխալները, սպառողի և շուկայի վատ իմացությունը, ծեծված հնարքների կիրառումը: Հակագովազդը հաճախ կարող է դառնալ հումորի և երգիծանքի առարկա:

Որոշ դեպքերում հակագովազդը գիտակցաբար օգտագործվում է ինչ-որ բանի վերաբերյալ բացասական վերաբերմունք ձևավորելու համար (օրինակ ծխելու). վերջնական նպատակը պահանջարկը զրոյին հասցնելն է: Այս դեպքում ընդունված է ասել, որ հակագովազդը մարքեթինգի կամ հակազդող մարքեթինգի զենքն է:

Հակագովազդի հայտնի դեպքեր`

  • 1988 թ.-ին ԱՄՆ նախագահի թեկնածու Մայքլ Դուկակիսը լուսանկարվեց տանկի վրա` փորձելով ցույց տալ, որ ինքը հիանալի գերագույն հրամանատար կդառնա: Այս քայլը մտածվածի հակառակ արդյունքը տվեց: Նրա մրցակից Բուշը իր հետուստատեսային քարոզարշավներում օգտագործում էր այդ լուսանկարը, որպեսզի ծաղրեր Դուկակիսին և ցույց տար, որ նրանից գերագույն հրամանատար դուրս չի գա:
  • Գերմանիա այցի ժամանակ Բորիս Ելցինը դիրիժորից խլեց փայտիկը և սկսեց փայտիկով թափահարել երգչախմբի առաջ` փորձելով հավանաբար երիտասարդ երևալ: Իրականում, այդ ամենը չափազանց տարօրինակ թվաց բոլորին: Այդ կադրերը պտտվեցին ամբողջ աշխարհում, ինչպես նաև նրանք, երբ նա կալինկա-մալինկան էր երգում:

Հակագովազդին նվիրված ռուսալեզու կայք

Categories: Հոգեբանություն, Բիզնես, ԶԼՄ | Метки: , , , , , , , , , , , , | Оставьте комментарий

Հոտային մտածելակերպ

Հոտային մտածելակերպը (անգլ. Bandwagon effect) բնորոշվում է որպես ինդիվիդի հակվածությունը անել ինչ-որ բան (կամ հավատալ ինչ-որ բանի) միայն այն պատճառով, որ դրան հակված են շատ այլ մարդիկ:

Լիդսի համալսարանում անցկացված ուսումնասիրությունը ցույց տվեց, որ մոտավորապես (կամ ավելի) 200 հոգանոց խմբում այսպես կոչված «տեղեկացված փոքրամասնության» ձևավորման համար անհրաժեշտ է 5%. մնացած 95%-ը հետևում են նրանց:

Քաղաքականության մեջ`

Քաղաքական տեխնոլոգների կողմից հոտային մտածելակերպը բնորոշվում է որպես «հաղթող կողմի էֆեկտ», քանզի նման  կերպով են ազդում հասարակական կարծիքի հարցումները ընտրողների վրա: Հայտնի է, որ ընտրազանգվածը հակված է վերջնականապես կողմնորոշվել միայն հաղթողի օգտին հարցումների արդյունքների հրապարակումից հետո:

Դմիտրի Բիկովը «Նոր հայացք» թերթում գրում էր. «Այսպիսին է մեր ռուսական պարադոքսը` երկակի եվրասիական երկիրը համադրում է արևելյան ասկետիզմը կենցաղում եվրոպական անսանձ երևակայության հետ:

Ընդհանուր առմամբ, այն մեր կենցաղի երկակիության արտացոլումն է. ապրում ենք մենք ինչպես ասիացիներ, սակայն մտածում և երազում ենք ինչպես եվրոպացիներ: Հոտային մտածելակերպը գործում է երկու դեմքերում միաժամանակ»:

Հղումներ

Стадное чувство

Categories: Հոգեբանություն, Վիճակագրություն, Տերմինաբանություն, Փիլիսոփայություն, Քաղաքականություն, Թևավոր խոսք | Метки: , , , , , , , , | Оставьте комментарий

Ջունգլիների օրենք

Ջունգլիների օրենքը (անգլ. The Law of the Jungle) արտահայտություն է, որը նշանակում է «յուրաքանչյուրն իր համար», «ամեն ինչ քեզ համար», «սպանիր, թե չէ կսպանվես» և «գոյատևում է միայն ուժեղագույնը»: Մարդիկ «ջունգլիների օրենք» են ասում այն ժամանակ, երբ պայքարը չափազանց դաժան է և առանց որևէ սկզբունքների:

Արտահայտության առաջացումը և նրա շանակությունը

Արտահայտությունն առաջացել է Ռեդյարդ Կիպլինգի «Ջունգլիների օրենք»-ից (1894): Սակայն Կիպլինգը «Ջունգլիների գրքում» արտահայտությունն օգտագործում է որպես մի չգրված օրենք, որն օգտագործվում էր կենդանիների կողմից Հնդկաստանի ջունգլիներում: Կոնստանտնին Դուշենկոյի խմբագրությամբ մեջբերումների ժողովածուն արտահայտությանը տալիս է հետևյալ մեկնաբանությունը. «Ուժեղները հաշվեհարդար են տեսնում թույլերի, խելացիները` ուժեղների, իսկ կառավարությունը բոլորի նկատմամբ»:

Գրիգորի Սոլգանիկի կարծիքով արտահայտությունն օգտագործվում է բացահայտ կամայականությունները և բռնությունը նկարագրելու համար:

Читать далее

Categories: Շոու-բիզնես, Տերմինաբանություն, Գրականություն, Թևավոր խոսք | Метки: , , , , , , , , , , , , , , | 1 комментарий

Մենդելեևի քիմիական տարրերի պարբերական աղյուսակը, տարրերը, քիմիական նշանը և ատոմային համարը

1. Ջրածին (H)
2. Հելիում (He)
3. Լիթիում (Li)
4. Բերլիում (Be)
5. Բոր (B)
6. Ածխածին (C)
7. Ազոտ (N)
8. Թթվածին (O)
9. Ֆտոր (F)
10. Նեոն (Ne)
11. Նատրիում (Na)
12. Մագնեզիում (Mg)
13. Ալյումինում (Al)
14. Սիլիցիում (Si)
15. Ֆոսֆոր (P)
16. Ծծումբ (S)
17. Քլոր (Cl)
18. Արգոն (Ar)
19. Կալիում (K)
20. Կալցիում (Ca)
21. Սկանդիում (Sc)
22. Տիտան (Ti)
23. Վանադիում (V)
24. Քրոմ (Cr)
25. Մանգան (Mn)
26. Երկաթ (Fe)
27. Կոբալտ (Co)
28. Նիկել (Ni)
29. Պղինձ (Cu)
30. Ցինկ (Zn)
31. Գալիում (Ga)
32. Գերմանիում (Ge)
33. Արսեն (As)
34. Սելեն (Se)
35. Բրոմ (Br)
36. Կրիպտոն (Kr)
37. Ռուբիդիում (Rb)
38. Ստրոնցիում (Sr) Читать далее

Categories: Քիմիա | Метки: , , , , , | Оставьте комментарий

Հինգերորդ իշխանություն

Հինգերորդ իշխանությունը  (անգլ. Fifth Estate) սոցիումում ազդեցիկ ուժ բնորոշող բառակապակցություն է: Առաջին, երկրորդ, երրորդ և չորրորդ իշխանություններ են հանդիսանում համապատասխանաբար օրենսդիր, գործադիր, դատական իշխանությունների թևերը և մամուլը:

ԱՄՆ-ում Fifth Estate տերմինը օգտագործում են արհմիությունների, կազմակերպված հանցավորության և/կամ բլոգ միջավայրի համար (վերջինի համար տվյալ բառակապակցությունը օգտագործում են ամենուր):

ԽՍՀՄ-ում այլախոհները հինգերորդ իշխանություն էին անվանում հայրենական հոգեբույժներին:

Ռուսաստանում տվյալ բառակապակցությունը օգտագործում են բնորոշելու այնպիսի կառույց, ինչպիսին Ռուսական առաքելական եկեղեցին է:

Ռուսաստանում հայտնվել է հինգերորդ իշխանություն. դա Ռուսական ուղղափառ եկեղեցին է: Նոր թևն իր իրավունքների մասին օրեցօրե հայտարարում է ավելի և ավելի վստահ: Եվ փորձում է իր ազդեցությունը տարածել հասարակական կյանքի տարբեր ոլորտների վրա` կրթություն, առողջապահություն: Հիմա եկել է ԶԼՄների հերթը: Իր ճանապարհին եկեղեցին ոչ մի խոչընդոտի չի հանդիպում: ԸՆդհակառակը, գործադիր իշխանությունը իր նախընտրույթունը տալիս է եկեղեցական իշխանությանը:

Տերմինն օգտագործում են մտավորականության և նաև հատուկ ծառայությունների համար: Այդպես են անվանում նաև բիզնես-միավորումներին, ինչպես նաև լոբբիստներին:

            

Categories: Տերմինաբանություն, Քաղաքականություն, Բիզնես, ԶԼՄ, Կրոն | Метки: , , , , , , , , , , , | Оставьте комментарий

Հին հայկական ամսանունները, օրանունները և ժամանունները

Հին հայերի օրացույցում տարին ուներ 12 ամիս` յուրաքանչյուրը 30 օրով և լրացուցիչ 13-րդ ամիս` 5 օրով:

Հին հայկական ամսանուններն են`

  1. Նավասարդ
  2. Հոռի
  3. Սահմի
  4. Տրե
  5. Քաղող 
  6. Արաց 
  7. Մեհեկեան
  8. Արեգ
  9. Ահեկան
  10. Մարերի
  11. Մարգաց
  12. Հրոտից
  13. Ավելյաց

Հայոց ամսանունները դիցաբանական ծագում ունեն: Որոշ տոմարագետներ գտնում են,

որ հայոց տոմարիամիսները կոչվել են Հայկ Նահապետի 12 ուստրերի և դուստրերի անուններով:

Հին հայկական օրանուններն են`

  1. Արե
  2. Հրանդ
  3. Արամ
  4. Մարգար
  5. Ահրանք
  6. Մազդեղ
  7. Աստղիկ
  8. Միհր
  9. Ձոպաբեր
  10. Մուրց 
  11. Երեզկան
  12. Անի
  13. Պարխար
  14. Վանատուր
  15. Արամազդ
  16. Մանի
  17. Ասակ
  18. Մասիս 
  19. Անահիտ
  20. Արագած
  21. Գրգուռ
  22. Կորդուիք
  23. Ծմակ
  24. Լուսնակ
  25. Ցրոն
  26. Նպատ
  27. Վահագն
  28. Սիմ
  29. Վարագ
  30. Գիշերավոր Читать далее
Categories: Պատմություն, Ազգագրություն, Ավանդույթներ | Метки: , , | Оставьте комментарий

Բուլդոզերային հեղափոխություն

Հանրահավաք Հարավսլավիայի սկուպշինայի շենքի մոտ

Հարավսլավիայում «Բուլդոզերային հեղափոխություն»-ը 2000 թ.-ին տեղի ունեցած իրադարձությունների շարք է, որն ավարտվեց Հարավսլավիայի նախագահի պաշտոնից Սլոբոդան Միշոշևիչի հեռացմամբ: Հեղափոխությունն իր անվանումն ստացավ բուլդոզերի հետ կապված նշանավոր դրվագից, որի օգնությամբ ցուցարարները գրոհում էին կենտրոնական հեռուստատեսության շենքը: Բուլդոզերի վարորդ Լյուբիսավ Ջոկիչը դարձավ հեղափոխության խորհրդանիշ:

Բողոքի ակցիաները սկսվեցին Հարավսլավիայի նախագահի վաղաժամ ընտրություններից անմիջապես հետո, որ տեղի էին ունենում 2000 թ.-ի սեպտեմբերի 24-ին: Ընտրական հանձնաժողովը հայտարարեց, որ թեկնածուներից ոչ մեկը չի հավաքել անհրաժեշտ թվով ձայներ և անհրաժեշտ է անցկացնել երկրորդ փուլ: «Ժողովրդավարական ընդդիմություն» դաշինքի առաջնորդների հավաստիացմամբ` իրենց թեկնածու Վոիսլավ Կոշտունիցան հավաքել էր ձայների կեսից ավելին: Կոշտունիցան հայտարարում էր նաև բազմաթիվ ընտրախախտումների մասին, որոնք տեղի էին ունեցել ընտրությունների ժամանակ:

Ողջ երկրում սկսվեցին բողոքի ցույցեր: Հոկտեմբերի 5-ին Բելգրադ շարժվեցին հարյուրհազարավոր ցուցարարներ: Ցույցերի մասնակիցների նկատմամբ ուժային կառույցները հատուկ միջոցներ էին կիրառում, իսկ հետո նաև զենք: Ուժայինների և ցուցարարների միջև բախումների արդյունքում վերջիններս տիրացան Հարավսլավիայի խորհրդարանի շենքին, իսկ հետո գրոհով գրավեցին Բելգրադի հեռուստակայանը: Հենց վերջին դրվագի ժամանակ էլ աչքի ընկավ Լյուբիսավ Ջոկիչը, որն իրեն պատկանող բուլդոզերով քարուքանդ արեց հեռուստակայանի արգելապատնեշը: Читать далее

Categories: Պատմություն, Տերմինաբանություն, Քաղաքականություն | Метки: , , , , , , , , , , , , | Оставьте комментарий

Блог на WordPress.com.