Ազգագրություն

Աշխարհի պետությունների զինանշանները

Ադրբեջանի զինանշանը

ադր

Ալբանիայի զինանշանը 

ալբ Читать далее

Categories: Ազգագրություն, Աշխարհագրություն | Метки: , , , , , , | Оставьте комментарий

100 արգելված գրքերը

Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող գրականություն

1984 (Ջորջ Օրուել)

Արեոպագիտիկա (Ջոն Միլթոն)

Արխիպելագ ԳՈւԼԱԳ (Ալեքսանդր Սոլժենիցին)

Սպանդանոց համար հինգ կամ Երեխաների խաչակրաց արշավանքը (Կուրտ Վոնեգուտ կրտսեր)

Պաշարացու (Անդրեյ Պլատոնով)

Խելքից պատուհասը (Ալեքսանդր Գրիբոեդով)

Տիրակալը (Նիկոլո Մաքիավելի)

Ցասման ողկույզներ (Ջոն Սթեյնբեք)

Տուրբինների օրերը (Միխաիլ Բուլգակով)

Դոկտոր Ժիվագո (Բորիս Պաստերնակ)

Կյանք և ճակատագիր (Վասիլի Գրոսման)

Եկատերինա II կայսրուհու նամակները (Եկատերինա II)

Վեց գրքերից (Աննա Ախմատովա)

Այծե երգ (Կոնստանտին Վագինով)

Կոկորդիլոսը (Կորնեյ Չուկովսկի)

Կոմունիստական կուսակցության հռչակագիրը (Կարլ Մարքս և Ֆրիդրիխ Էնգելս)

Իմ պայքարը (Ադոլֆ Հիտլեր)

Մենք (Եվգենի Զամյատին)

Արևմտյան ճակատում առանց փոփոխությունների (Էրիխ Մարիա Ռեմարկ)

Արևածագից առաջ (Միխաիլ Զոշչենկո) Читать далее

Categories: Հանցագործություն, Պատմություն, Սեքս, Քաղաքականություն, Օրենսդրություն, Ազգագրություն, Առասպել, Գրականություն, Կրոն | Метки: , , , , , , , , , , , , , , , , , | 3 комментария

Թուրքիայում արգելված են Q, W և X տառերը

թուրքական այբուբենԹուրքակական ժամանակակից այբուբենը ստեղծված է լատիներենի հիմքի վրա, սակայն դրանում բացակայում են Q, W և X բառերը: Իսկ Թուրքիայի ամենախոշոր ազգային փոքրամասնություն հանդիսացող քրդերի այբուբենում դրանք առկա են ու քանի որ թուրքական իշխանություններն ամեն կերպ խոչընդոտում են քրդերի անկախական ձգտումներին, նրանք արգելում են այդ տառերի օգտագործումը երկրի տարածքում: Օրինակ, քրդերին կարող են հրաժարվել փաստաթղթեր տրամադրելուց, եթե նրանք ցանկանում են իրենց անվան մեջ օգտագործել Q, W և X տառերը:

            

Categories: Օրենսդրություն, Ազգագրություն | Метки: , , , , | 1 комментарий

Աշխարհի ամենադժվար թարգմանվող բառը

Աֆրիկյան լեզուներՀամաձայն բրիտանական Today’s Translations ընկերության հրապարկման` աֆրիկյան լուբա լեզվում գոյություն ունի մի բառ, որը հանդիսանում է աշխարհի ամենադժվար թարգմանվող բառը: Այդ բառը գրվում է մոտավորապես այսպես` «ilunga», որը թարգմանաբար նշանակում է «Մարդ, որը պատրաստ է ներել ցանկացած չարիք առաջին անգամ, հանդուրժել այն երկրորդ անգամ, բայց չի ների երրորդ անգամ»:

            

Categories: Ազգագրություն | Метки: , , , , | 2 комментария

Չինարենում գոյություն չունեն «այո» և «ոչ» բառերը

հիերոգլիֆՉինարենում գոյություն չունեն որոշակի հաստատուն բառեր` «այո» և «ոչ» բառերը բնորոշելու համար: Երբ անհրաժեշտ է հարցին պատասխան տալ, պետք է ուղղակի կրկնել բայը. օրինակ` «Դու ինձ սիրո՞ւմ ես» հարցին, չինացին պատասխանում է «Սիրում եմ» կամ «Չեմ սիրում»: Իսկ եթե հարցում ակտիվ բայ չկա, օրինակ` «Այսօր երկուշաբթի՞ է», ուրեմն դրական պատասխանը հանդիսանում է 是 կապող բայը, որը նման է անգլիական to be բային, իսկ ժխտական պատասխանը տրվում է նույն բայով` օգտագործված ժխտական 不是 մասնիկով:

            

Categories: Ազգագրություն | Метки: | 1 комментарий

Ո՞ւմ համար է նախատեսված դատարկ գերեզմանը

Մասջիդ ալ-ՆաբավիՄեդինայի Մեսջիդ ալ-Նաբավի մզկիթում գոյություն ունի առանձին Կանաչ տուն, որի ներսում գտնվում է Մուհամեդ մարգարեի գերեզմանը: Նրա կողքին թաղված են առաջին երկու խալիֆները` Աբու Բաքրը և Ումարը, իսկ մյուս կողմում գտնվում է ևս մեկ դատարկ գերեզման: Շատ մուսուլմաններ և Ղուրանի մեկնաբաններ կարծում են, որ այն պահված է Հիսուսի համար, որը Երկիր է վերադառնալու Հակաքրիստոսին սպանելու համար, իսկ հետո կառավարելու է քառասուն տարի:

            

Categories: Պատմություն, Ազգագրություն, Ավանդույթներ, Կրոն | Метки: , , , , , , , | Оставьте комментарий

Գարեջուր դպրոցների ճաշարանում

Գարեջուր երեխաների համարԲելգիայում արտադրում էին գարեջուր` 1,5% ալկոհոլի պարունակությամբ` ընթրիքի և ճաշի ժամանակ ուտելիքի հետ օգտագործելու համար: Մինչև 1970-ական թթ.-ը այդպիսի գարեջուր մատուցում էին դպրոցական ճաշարաններում, սակայն այն հետագայում դուրս մղվեց գազային ըմպելիքների կողմից: Նույնիսկ այսօր էլ շատ են գարեջուրը դպրոցներ վերադարձնելու կողմնակիցները, քանի որ նրանք կարծում են, որ այն Կոկա Կոլայից ավելի օգտակար է:

            

Categories: Պատմություն, Ազգագրություն | Метки: , , , , , , | Оставьте комментарий

Աշխարհի պետությունների դրոշները

Ադրբեջանի դրոշը

Ալբանիայի դրոշը

Ալժիրի դրոշը

Ամերիկայի Միացյալ Նահանգների դրոշը

Անգոլայի դրոշը

Читать далее

Categories: Ազգագրություն, Աշխարհագրություն | Метки: , , , , , , , , | 7 комментариев

Վանգայի գուշակությունները 2010 թ.-ից մինչև 5079 թ.

2010 թ. — Երրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը: Պատերազմը կկսվի 2010 թ.-ի նոյեմբերին և կավարտվի 2014 թ.-ի հոկտեմբերին: Կսկսվի ինչպես սովորական, իսկ հետո կկիրառվի սկզբում ատոմային, իսկ հետո քիմիական զենք:

2011 թ. – Հյուսիսային կիսագնդում ռադիոակտիվ տեղումների պատճառով կենդանի չեն մնա ո’չ բուսական, ո’չ էլ կենդանական աշխարհները: Այնուհետ մուսուլմանները քիմիական պատերազմ կսկսեն կենդանի մնացած եվրոպացների դեմ:

2014 թ. – Մարդկանց մեծամասնությունը կտառապի թարախախտով, մաշկի քաղցկեղով և մաշկային այլ հիվանդություններով (քիմիական պատերազմի հետևանքը):

2016 թ. – Եվրոպան գրեթե անմարդաբնակ է:

2018 թ. – Համաշխարհային նոր գերտերություն է դառնում Չինաստանը: Զարգացող երկրները շահագործվողներից վեր են ածվում շահագործող երկրների:

2023 թ. – Մի փոքր կփոխվի Երկրագնդի ուղեծիրը:

2025 թ. –Եվրոպան դեռևս քիչ է բնակեցված:

2028 թ. – Էներգիայի նոր աղբյուրի ստեղծում: Քաղցը հետզհետե հաղթահարվում է: Սկսվում է օդաչուավոր տիեզերանավի արշավը դեպի Վեներա:

2033 թ. – Բևեռային սառույցները հալչում են: Բարձրանում է Համաշխարհային օվկիանոսի մակարդակը:

2043 թ. – Համաշխարհային տնտեսությունը զարգանում է: Եվրոպան ղեկավարում են մուսուլմանները:

2046 թ. – Աճեցվում են ցանկացած տեսակի օրգաններ: Օրգանների փոփոխությունը դառնում է բուժման լավագույն մեթոդներից մեկը:

2066 թ. – Մուսուլմանական Հռոմի վրա հարձակման ժամանակ ԱՄՆ-ը օգտագործում է զենքի նոր տեսակ՝ կլիմայականը: Կտրուկ ցրտում է:

2076 թ. – Առանց դասակարգերի հասարակություն (կոմունիզմ):

2084 թ. – Բնության վերականգնում:

2088 թ. – Նոր հիվանդություն՝ ծերացում մի քանի վայրկյանում:

2097 թ. – Արագ ծերացումը հաղթահարված է: Читать далее

Categories: Պատերազմ, Պատմություն, Քաղաքականություն, Ազգագրություն, Աշխարհագրություն, Բարձրագույն տեխնոլոգիաներ, Կրոն | Метки: , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , | 74 комментария

Սև պարտիզանական ընտանիք

Սև պարտիզանական ընտանիքը, Սև ընտանիքը կամ Սև ավանգարդը (անգլ. Black Guerrilla Family, Black Family, Black Vanguard) աֆրո-ամերիկյան բանտային ձախ ծայրահեղական խմբավորում է (բանտային բանդա), որը կազմավորվել է 1966 թ.-ին Ջորջ Ջեքսոնի և Դոկ Հոլիդեյի կողմից Սան Ֆրանցիսկոյից հյուսիս գտնվող Սեն-Քվենտին բանտում լինելու ժամանակ: Խմբավորումը գաղափարապես ուղղորդված կազմակերպություն է: Այն ստեղծվել է ռասիզմն արմատախիլ անելու, բանտում սևամորթ բանտարկյալներին բարոյապես աջակցելու և ԱՄՆ-ի կառավարության դեմ պայքարելու համար:

Իր գոյության պատմության ընթացքում խմբավորումը կապված է եղել «Ազատագրման սև բանակ»-ի, «Ազատագրման սիմբիոնիստական բանակ»-ի և «Weather Underground»-ի հետ: «Սև պարտիզանական ընտանիք»-ն ունի հստակ կազմակերպված կառուցվածք, բջիջներ ունի Արևելյան և Արևմտյան ափերում, համագործակցում է «Նուեստրա Ֆամիլիա»-ի, «Bloods»-ի և «Crips»-ի հետ և բացահայտորեն հակադրված է երկու այլ բանտային խմբավորումների` «Մեքսիկական մաֆիա»-ի և «Արիական եղբայության» դեմ:

Խորհրդանիշերը

  • Խաչված թուր, մաչետե, հրացան և որսորդական հրացան` «B. G. F.» տառերով կամ 2.7.6. թվերով:
  • Բանտային աշտարակի ֆոնի վրա բանտապահը` սև վիշապի ճիրաններում:

Читать далее

Categories: Հանցագործություն, Ազգագրություն, Ենթամշակույթ | Метки: , , , , , , , , , , , , , , , , , | Оставьте комментарий

Создайте бесплатный сайт или блог на WordPress.com.