Posts Tagged With: Forbes

Նա այրեց 2 միլիոն դոլար իր աղջկան տաքացնելու համար

Պաբլո Էսկոբար
Forbes ամսագրի տվյալներով` նարկոբարոն Պաբլո Էսկոբարը իր հզորության գագաթնակետին ուներ մոտավորապե 25 միլիարդ դոլարի կարողություն: Նրա որդու վկայությունների համաձայն` մի անգամ իշխանություններից թաքնված լինելով լեռներում Էսկոբարը 2 միլիոն դոլար էր այրել, որպեսզի տաքացնի մրսած աղջկան ու ուտելիք պատրաստի:

            

Categories: Հանցագործություն | Метки: , , , | 1 комментарий

2011 թ.-ի ամենաթանկարժեք մեքենաները

Ֆորբս ամսագիրը հերթական անգամ կազմել է ամենաթանկարծեքների ցուցակը՝ այս անգամ ներկայացնելով 2011 թ.-ի ամենաթանկարժեք մեքենաները: Տասնյակում են հայտնվել այնպիսի մեքենաներ, ինչպիսիք են Rolls-Royce Drophead Coupe, Leblanc Mirabeau, SSC Ultimate Aero, Lamborghini Murcielago, Pagani Zonda C9, Maybach Landaulet, Koenigsegg Agera, Bugatti Veyron Super Sport:

10-րդ հորիզոնական: Տասնյակը բացում է Rolls-Royce Drophead Coupe-ն: Նրա գինը 447.000 $ է:

9-րդ հորիզոնական: Այս հորիզոնականում է հայտնվել Lamborghini Murcielago LP670-4 SuperVeloce-ը: Մեքենայի գինը 455.400 $ է:

8-րդ հորիզոնական: Ութերորդ տեղում է Ferrari SA Aperta-ն: Գնահատվում է 520.000 $:

7-րդ հորզոնական: Այս հորիզոնականը բաժին է հասել շվեյցարական LeBlanc Mirabeau-ին: Նրա գինը 728.000 $ է:

Читать далее

Categories: Վիճակագրություն, Բիզնես | Метки: , , , , , , , , , , , , | Оставьте комментарий

Ֆորբս (հանդես)

Ֆորբսը (անգլ. Forbes) ամերիկյան ֆինանսա-տնտեսական հանդես է` աշխարհում առավել հեղինակավոր և առավել հայտնի տնտեսական տպագիր հրատարակություններից մեկը: Հիմնադրվել է 1917 թ.-ին Բերտի Չառլզ Ֆորբսի կողմից:

Հանդեսի նշանաբանն է. «Կապիտալիստի գործիքը» (անգլ. The Capitalist Tool.):

Ֆորբս հանդեսը ընթերցողների ուշադրությանն է ներկայացնում հաջողակ նախագծերի և դրանց ապրանքների պատմությունները, նշանավոր գործարարների կյանքն ու գործունեությունը, աղմկոտ իրադարձությունների պատճառները և հետևանքները, աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշերը, շոու-բիզնեսի աստղերի և սպորտսմենների ամենամեծ հոնորարները, եկամուտները և ծախսերը, բիզնես-խաբկանքներ և PR-հնարքներ:

Ֆորբսը աշխարհում առաջատար գործարար հանդեսն է: Հանդեսը նշանավորվել է բիզնեսի աշխարհում խիզախ հետաքննություններով և իրադարձությունների օբյեկտիվ գնահատականներով, ինչպես նաև իր կողմից հրապարակվող բազմազան ցուցակներով և վարկանիշերով:

Հանդեսի կենտրոնակայանը տեղակայված է Նյու-Յորքի կենտրոնի 5-րդ պողոտայում:

ԱՄՆ-ում Ֆորբսը լսարանի ծավալով երկրոդ գործարար հանդեսն է, որի տպաքանակը գերազանցում է 900 000 տպաքանակը:

Հանդեսի յուրաքանչյուր համար ընդգրկում է ավելի քան 60 վերլուծական հոդվածներ կազմակերպությունների, դրանց հիմնադիրների և ղեկավարների մասին: Ֆորբսի և նրա անգլալեզու հրատարակչության ընդհանուր լսարանը ամբողջ աշխարհում կազմում է շուրջ 5 մլն մարդ: Բացի այդ, տեղական լեզուներով հանդեսը լույս է տեսնում Լեհաստանում, Ռուսաստանում, Ճապոնիայում, Բրազիլիայում, Կորեայում և Չինաստանում:

Առաջին անգամ առաջատար գործարարների կարողությունը գնահատելու փորձը Ֆորբսը ձեռնարկեց 1918 թ.-ին` հրապարակելով 30 ամենահարուստ ամերիկացիների ցուցակը: Առաջին վարկանիշի առաջատարը դարձավ Ջոն Ռոկֆելլերը այդ ժամանակվա համար հսկայական կարողությամբ` 1,2 մլրդ դոլլար:

Հղումներ

Ֆորբս հանդեսի կայքը

Ռուսական Ֆորբս հանդեսի կայքը

            

Categories: Պատմություն, Բիզնես, ԶԼՄ | Метки: , , , , , , | 3 комментария

Создайте бесплатный сайт или блог на WordPress.com.