Posts Tagged With: բիզնես

Աշխարհի ամենավտանգավոր մաֆիոզ խմբավորումների տասնյակը

Լոնդոնյան «Daily News» և իսպանական «Diario» թերթերը կազմել են աշխարհի ամենավտանգավոր մաֆիոզ խմբավորումների տասնյակը:

10-րդ հորիզոնական: Ճամայկա-բրիտանական մաֆիա (Yardies gang).

10-րդ հորիզոնականում են դեռևս 1950-ական թթ.-ից Բրիտանիա գաղթած ճամայկացիների սերունդները: Ճամայկացիները վերահսկում են զենքի և թմրադեղերի առքուվաճառքի մեծ մասը: Այս մաֆիոզ խմբավորումը չի փորձում ներթափանցել իշխանական համակարգ և այդ պատճառով է, որ այն ավելի թույլ է, քան մնացյալ մաֆիոզ խմբավորումները: Բրիտանական ոստիկանությունը նրանց չի դիտարկում որպես կազմավորված հանցավոր միավորում, քանի որ նրանք իրական կառուցվածքային համակարգ կամ կենտորանական ղեկավարություն չունեն:

9-րդ հորիզոնական: Ալբանական մաֆիա:

Ալբանիան կազմված է բազմաթիվ հանցավոր խմբավորումներից: Նրանց օրենքները անփոփոխ են XV դարից: Ալբանական մաֆիան մասնակցում է սպիտակ ստրուկների, խմիչքի և ծխախոտի առքուվաճառքով, վերահսկում է մարմնավաճառությունը, մեքենաները գողությունը և դրամաշորթությունը: Նրանք լայնորեն ներկայացված են ԱՄՆ-ում և Բրիտանիայում: Նրանց գլխավոր առանձնահատկությունը վրեժխնդրության ժամանակ կիրառվող առանձնակի դաժանությունն է:

8-րդ հորիզոնական: Սերբական մաֆիա:

Սերբական մաֆիան հայտնվել է տասնյակում, քանի որ իր ներկայացվածությունն ունի աշխարհի տասնյակ երկրներում և զբաղված է թմրադեղերի շրջանառությամբ, պատվիրված սպանություններով, դրամաշորթությամբ, գողությամբ, խաղատներում խաղադրույքների վերահսկողությամբ: Ինտերպոլի ցուցակներում ներկայացված են Սերբիայի ավելի քան 350 քաղաքացիներ, որոնք իրավամբ աշխարհի խոշորագույն նարկոկարտելների անդամներ և ղեկավարներ են: Սերբ հանցագործները հայտնի են նաև խելացի կազմակերպված կողոպուտներով, որոնք հաճախ են ներկայացվում հոլիվուդյան սցենարներում, ինչպես նաև արագ և անթերի մահապատիժներով: Ներկայումս գործում են 30-40 խմբավորումներ, որոնք գործում են Սերբիայում:

Читать далее

Categories: Հանցագործություն, Պատերազմ, Պատմություն, Սպորտ, Վիճակագրություն, Տերմինաբանություն, Քաղաքականություն, Ազգագրություն, Աշխարհագրություն, Ավանդույթներ, Բիզնես, Ենթամշակույթ, Կինո | Метки: , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , | 1 комментарий

Ամենաթանկարժեք դոմենները

Դոմենային անվանումը ինտերնետում բիզնեսի համար ամենակարևոր ակտիվներից է հանդիսանում: Լավ դոմենային բրենդային անվանումը հեշտ է հիշելը: Ամենաթանկարժեք դոմենային անվանումները միշտ կազմված են լինում մեկ բառից: Ներկայացնում ենք աշխարհում երբևէ վաճառված ամենաթանկարժեք դոմենային անվանումները:

 

10. Toys.com – 5,1 մլն $

Toys.com դոմենը վաճառվել է 5,1 մլն $-ով 2009 թ.-ին:

 

Toys.com կայքը

9. Casino.com – 5,5 մլն $

Այս խաղային դոմենը վաճառվել է 5,5 մլն $-ով 2003 թ.-ին:

Casino.com կայյք

8. Israel.com – 5,88 մլն $

Այս դոմենը վաճառվել է 2004 թ.-ին ամերիկյան ծագմամբ 46 ամյա հրեա Ջոել Նոել Ֆրիդմանին: Նա դոմենը գնել էր շահույթ ստանալու համար:

Israel.com կայքը

7. Beer.com – 7 մլն $

Դոմենը վաճառվել է 2004 թ.-ին: Այն պարունակում է միայն ամեն տեսակ հղումներ, որոնք կապված են գարեջրի և բարերի հետ:

 

Beer.com կայքը

6. Diamond.com – 7,5 մլն $

Դոմենը վաճառվել է 2006թ.-ին Ice.com-ին 7,5 մլն $-ով: Դոմենն օգտագործում են ոսկերչական ապրանքների օն-լայն վաճառքի համար:

 

Diamond.com կայքը

5. Business.com – 7,5 մլն $

Դոմենը վաճառվել է Ջեկ Վայնբաումին 1999 թ.-ին: Հետագայում այն օգտագործվում էր որպես կատալոգ և բիզնես փնտրում: 2007 թ.-ին այն վեբ-կայքի հետ միասին վաճառվեց Yelloow Pages հրատարակչությանը 345 մլն $-ով:

 

Business.com կայքը

4. Porn.com – 9,5 մլն $

Անվանումն արդեն իսկ ամեն ինչի մասին խոսում է: Այն վաճառվել է 2007 թ.-ին 9,5 մլն $-ով:

 

Porn.com կայքը

3. Fund.com – 9,99 մլն $

Այն վաճառվել է 9,99 մլն $-ով 2008 թ.-ին: Դոմենը նախատեսված է ներդրումային ֆոնդերի տեղեկատվության համար:

 

Fund.com կայքը

2. Sex.com – 14 մլն $

Դոմենը 2004 թ.-ին գնվել է Ջերի Կրեմենի կողմից, որը հանդիսանում էր նաև match.com-ի հիմնադիրը: Ավելի ուշ` 2006 թ.-ին, դոմենը վաճառվեց 14 մլն $-ով:

 

Sex.com կայքը

1. Insure.com – 16 մլն $

Այս դոմենը վաճառվել է 2009 թ.-ին: Վեբ-կայքն օգտագործվում է ապահովագրության զանազան տեսակների տրամադրման համար:

 

Insure.com կայքը

Դոմենային անվանումը ինտերնետային բիզնեսի կարևորագույն նախապայամններից է, սակայն բացի դրանից անհրաժեշտ է ունենալ նաև լավ պտտեցրած կայք, որպեսզի կարողանաս դրա միջոցով փող աշխատել:

 

Categories: Վիճակագրություն, Բարձրագույն տեխնոլոգիաներ, Բիզնես, ԶԼՄ | Метки: , , , , , , , , , , , , , | Оставьте комментарий

Ֆորբս (հանդես)

Ֆորբսը (անգլ. Forbes) ամերիկյան ֆինանսա-տնտեսական հանդես է` աշխարհում առավել հեղինակավոր և առավել հայտնի տնտեսական տպագիր հրատարակություններից մեկը: Հիմնադրվել է 1917 թ.-ին Բերտի Չառլզ Ֆորբսի կողմից:

Հանդեսի նշանաբանն է. «Կապիտալիստի գործիքը» (անգլ. The Capitalist Tool.):

Ֆորբս հանդեսը ընթերցողների ուշադրությանն է ներկայացնում հաջողակ նախագծերի և դրանց ապրանքների պատմությունները, նշանավոր գործարարների կյանքն ու գործունեությունը, աղմկոտ իրադարձությունների պատճառները և հետևանքները, աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշերը, շոու-բիզնեսի աստղերի և սպորտսմենների ամենամեծ հոնորարները, եկամուտները և ծախսերը, բիզնես-խաբկանքներ և PR-հնարքներ:

Ֆորբսը աշխարհում առաջատար գործարար հանդեսն է: Հանդեսը նշանավորվել է բիզնեսի աշխարհում խիզախ հետաքննություններով և իրադարձությունների օբյեկտիվ գնահատականներով, ինչպես նաև իր կողմից հրապարակվող բազմազան ցուցակներով և վարկանիշերով:

Հանդեսի կենտրոնակայանը տեղակայված է Նյու-Յորքի կենտրոնի 5-րդ պողոտայում:

ԱՄՆ-ում Ֆորբսը լսարանի ծավալով երկրոդ գործարար հանդեսն է, որի տպաքանակը գերազանցում է 900 000 տպաքանակը:

Հանդեսի յուրաքանչյուր համար ընդգրկում է ավելի քան 60 վերլուծական հոդվածներ կազմակերպությունների, դրանց հիմնադիրների և ղեկավարների մասին: Ֆորբսի և նրա անգլալեզու հրատարակչության ընդհանուր լսարանը ամբողջ աշխարհում կազմում է շուրջ 5 մլն մարդ: Բացի այդ, տեղական լեզուներով հանդեսը լույս է տեսնում Լեհաստանում, Ռուսաստանում, Ճապոնիայում, Բրազիլիայում, Կորեայում և Չինաստանում:

Առաջին անգամ առաջատար գործարարների կարողությունը գնահատելու փորձը Ֆորբսը ձեռնարկեց 1918 թ.-ին` հրապարակելով 30 ամենահարուստ ամերիկացիների ցուցակը: Առաջին վարկանիշի առաջատարը դարձավ Ջոն Ռոկֆելլերը այդ ժամանակվա համար հսկայական կարողությամբ` 1,2 մլրդ դոլլար:

Հղումներ

Ֆորբս հանդեսի կայքը

Ռուսական Ֆորբս հանդեսի կայքը

            

Categories: Պատմություն, Բիզնես, ԶԼՄ | Метки: , , , , , , | 3 комментария

Блог на WordPress.com.