Միջնամատի կամ Fuck You ժեստի առաջացումը

Միջնամատը կամ ֆաքը (անգլ. fuck) անպատշաճ ժեստ է, որը ենթադրում է, որ միջնամատը բարձրանում է վերև կամ առաջ, իսկ մնացած չորսը սեղմվում են բռունցքին:

Առաջացման պատմությունը

1415 թ.-ին Ազենկուրի մոտ ճակատամարտից առաջ ֆրանսիացիները, շտապելով տոնել հաղթանակը, առաջարկեցին ճակատամարտից հետո գերի վերցրած բոլոր զինվորիների միջնամատը կտրել, որպեսզի նրանք չկարողանային աղեղնալար ձգեին նետի վրա: Նշանավոր այդ անգլիական զենքը պատրաստված էր կարմրածառից (գեղձի), իսկ աղեղնալարի ձգման գործընթացը հայտնի էր որպես «գեղձիի փետրահանում»` անգլերեն «plucking the yew» կամ «pluck yew» (արտասանվում է «պլակ յու»):

Ի հիասթափություն ֆրանսիացիների` անգլիացիները հաղթեցին ճակատամարտը և հեգնաբար ֆրանսիացիների հետևից ցույց էին տալիս միջնամատը և գոռում «pluck you»: Հետագայում Պ տառը փոխարինվեց Ֆ շրթնատամային շփական բաղաձայնով:

Սակայն տարբերակ կա, որ միջնամատի անպատշաճ ժեստը գոյություն ուներ դեռևս անտիկ ժամանակներում: Այն հանդիպում է Արիստոֆանի «Ամպեր» կատակերգությունում և հռոմեացիների մոտ (լատ. digitus impudicus):

Սպորտում

Ֆուտբոլային երկրպագուների շրջանում միջնամատի ժեստը հայտնի է որպես Էֆենբերգի ժեստ: 1994 թ.-ի աշխարհի առաջնության ժամանակ գերմանացի ֆուտբոլիստ Շտեֆան Էֆենբերգը ի պատասխան սուլոցների և վիրավորանքների` երկրպագուներին ցույց տվեց միջնամատը, ինչի արդյունքում հեռացվեց հավաքականից և միայն չորս տարի հետո հավաքականում անցկացրեց ընդամենը երկու ընկերական հանդիպում: Հետաքրքրական է, որ ֆուտբոլիստի հայրենիքում` Գերմանիայում, նման ժեստի համար օրենքով տուգանք է սահմանված:

            

Categories: Պատերազմ, Պատմություն, Սեքս, Սպորտ, Տերմինաբանություն, Թևավոր խոսք | Метки: , , , , , , , , , , , , , , , , | 1 комментарий

Навигация по записям

1 thoughts on “Միջնամատի կամ Fuck You ժեստի առաջացումը

  1. Уведомление: Միջնամատի կամ Fuck You ժեստի առաջացումը | ArmLive.Net

Оставьте комментарий

Создайте бесплатный сайт или блог на WordPress.com.